USD
EUR
RUB

Նվերներ՝ Փարաջանովին, Փաշինյանին ու Կարինեին

 

 «Դրսում» հաճախ է շրջանառվում էստոնաբնակ հրաշամանուկ, 5-ամյա նկարչուհի Արսինե Քլյանի անունը: Վերջին տվյալով նա լավագույնն է ճանաչվել Տալլինի արվեստի պատկերասրահի կողմից հայտարարված Այվազովսկու անվան միջազգային մրցույթում, որին մասնակցել են ծովանկարիչներ: Փոքրիկ նկարչուհին այս տարի գրավել է 15 երկրի անվանի նկարիչների ուշադրությունը, որոնք էլ կտավին են հանձնել Արսինեի դիմապատկերը՝ որպես խաղաղության խորհրդանիշ:

Օրերս «Առավոտը» ներկա գտնվելով Չուխաջյանի «Կարինե» օպերետի փորձերին, հանդիպեց աղջնակի հորը՝ նկարիչ, քանդակագործ, Էստոնիայի նկարիչների միջազգային միության նախագահ Արսեն Քլյանին, որը գտնվելով Երեւանում, իր հավաստմամբ, պատահաբար ծանոթանում է օպերետի ռեժիսոր Ժիրայր Փափազյանի եւ բեմադրությունում ներգրավված թատրոնի երիտասարդական ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանի հետ: «Ներկա գտնվելով «Կարինեի» փորձերին՝ գաղափար հղացա կերտել հերոսուհու դիմաքանդակը, որը հանդիսատեսին կներկայացվի օգոստոսի 16-ին կայանալիք օպերետի պրեմիերայի ժամանակ, թատրոնի ճեմասրահում»,-ասաց մեր զրուցակիցը: 

Նաեւ հայտնեց, որ Արեւմուտքում վաղուց գոյություն ունի նման աշխատաոճ. «Նկարիչները, անկախ այն բանից՝ բեմադրության մեջ իրենք ընդգրկված են թե ոչ, հանդիսատեսին են ներկայացնում տվյալ ներկայացման էսքիզները՝ ե՛ւ բեմի ձեւավորման, ե՛ւ զգեստների: Նման եւ զուտ գեղանկարչական աշխատանքներովս շրջել եմ ողջ Արեւմուտքը»:

Զրույցի ընթացքում Արսեն Քլյանը տեղեկացրեց, որ ավարտել է Երեւանի Թերլեմեզյանի անվան նկարչական քոլեջը, մասնակցել տարբեր ցուցադրությունների, նույնիսկ որպես նկարիչ 1985թ. հանդես է եկել «Հայֆիլմ» կինոստուդիայում Արման Մանարյանի «Կապիտան Առաքել» ֆիլմում, այնուհետ իր մասնագիտության մեջ կատարելագործվելու նպատակով մեկնել Ռիգա, ուսանել տեղի Տեոդոր Զալկնայի գեղարվեստի ակադեմիայում: Կեսկատակ-կեսլուրջ դիտարկմանը, թե փաստորեն ավելի քան 30 տարի ապրում եւ ստեղծագործում է Մերձբալիկայում, արվեստագետը պատասխանեց. «Անհնար է համեմատության եզրեր անցկացնել, ասենք, Բալթյան երկրների ու Հայաստանի նկարիչների ստեղծագործական կյանքի միջեւ: Խոսեմ իմ օրինակով. համագործակցում եմ միանգամից երեք մենեջերի հետ, որոնք իրենց հերթին կապված են արեւմտյան տարբեր պատկերասրահների հետ: Չեմ մտածում՝ ինչպես, որտեղ կամ ում վաճառել այս կամ այն կտավս: Մենեջերներն իրենք են ինձ պատվիրում՝ մեկը մոդեռն գործ, մյուսը՝ դասական, երրորդը՝ դիմանկար… Ի դեպ, Բալթյան երկրներում մոնումենտալ քանդակներ ունեմ տեղադրված: Շատ կուզեի, որ Ռապլա քաղաքում գտնվող «Հայ ընտանիք» քանդակը տեղափոխեի Հայաստան…»: Ռեպլիկին՝ դա ինչքանո՞վ է ազնիվ, նկարիչը ի պատասխան ասաց. «Մտադիր եմ տեղափոխվել հայրենիք, ապրել ու ստեղծագործել այստեղ, իհարկե, չհրաժարվելով 4000 անդամ ունեցող Էստոնիայի նկարիչների միության նախագահի պաշտոնից: Ուզում եմ մի շարք նախագծեր իրականացնել Երեւանում: Միջազգային սիմպոզիումներին զուգահեռ, ինչն ակնկալում է փորձի փոխանակում, օրինակ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ կամ սիմֆոնիկ նվագախմբերի հետ իրականացնել նկարիչների աշխատանքների ցուցադրություններ: Սա աշխատատար գործընթաց է: Վերջին անգամ 2015թ. նման նախագիծ իրականացրինք Տոմաս Կապտանի ղեկավարած Էստոնիայի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Նման աշխատաոճը ընդունված է աշխարհում»: 

Հետաքրքրությանը՝ այս պահին հայրենիքում ի՞նչ ծրագրեր ունի, Արսեն Քլյանը պատասխանեց. «Տարտուի հայ համայնքի ղեկավար Ռիտա Քեշիշյանի հետ Փարաջանովի տուն-թանգարանին ենք նվիրել իմ՝ լեգենդար կինոռեժիսորի յուղաներկ դիմանկարն ու ցանկություն ունենք դարձյալ իմ այլ աշխատանքներից Նիկոլ Փաշինյանին նվիրել իր իսկ դիմանկարը»: Հետաքրքրությանը՝ Բալթյան երկրներում ինչպե՞ս ընդունեցին Հայաստանյան դեպքերը, արվեստագետը հակիրճ պատասխանեց. «Ոչ միայն Բալթյան երկրներում, այլեւ այլ երկրներում մարդիկ նախ ողջունում էին հայաստանյան հեղափոխության հաղթանակը ու զարմանում, թե ինչպես կարելի է իրականացնել իշխանափոխություն առանց մի կաթիլ արյուն թափելու…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
Սիլվա Կապուտիկյան․ Երգ մեր քարերի մասին Ռուբեն Որբերյան․ Գյուղիս ճամբան Կմեկնարկի «Բերդ համայնքի առաջին երիտասարդական փառատոնը» Կարծախում նշվել է Ջիվանու օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի վարչապետին Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում պրեմիերա է. կներկայացվի «BOOMԵՐԱՆԳ» կատակերգությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց Հնդկաստան բուժման մեկնող զինվորականներին Ինչո՞ւ պետք չէ Որդան կարմիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ին Երիտասարդ դաշնակահարուհի Լաուրա Գալստյանը Վիեննայում արժանացել է 1-ին մրցանակի «Ողբ առ Քրիստոս» տեսարանի պատկերային արտահայտությունը Հասմիկ Պապյան. Չեմ հասկանում, թե տրամաբանության բացակայության ինչ սկզբունք է գործարկվել նոր Հայաստանում Մաթևոսյանի թանգարանի դեպքում Հրաչյա Թամրազյան․ Գալարափողեր Վարդան Հակոբյան․ Ծանրացող իրիկուն Ո՞ւր ենք մենք Ձայնագրվում են դասականների ստեղծագործությունները Ֆրանսիայի ազգային տոնի համերգին հնչել է Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» Մշո Ճառընտիր Մշակութային ժառանգության զարգացման կենտրոնն ազդարարեց գործունեության մեկնարկը Իսրայելում գտնվել է 9000 տարվա մեգապոլիս Սո՛ւրբ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է Սուրբ Աղոթք ընտանիքի համար Զապել Եսայան․ «Անի քաղաք նստեր կուլայ…» Ռուբեն Որբերյան․Հայրենիքի խնձորներ Հայոց իմաստակիր հնչյուններ Քրիստոսի Պայծառակերպության տոնի խորհուրդը Աստծո պատվերն է Նարեկ Ավետիսյանի «Ջաջուռյան կտավներ» խորագիրը կրող ցուցահանդեսը Հրաշք է, երբ ընդունակ ես կարեկցել… Թամանյանական գլուխգործոցի անակնկալը «Կիլիկիա. Առյուծների երկիր». Շուտով մեծ պրեմիերա՝ Հայաստանում Պոլսո պատրիարքարանում հայտնի են դարձել Նախաձեռնող մարմնի անդամները Ի՞նչ նպատակով էին կանայք բարձրակրունկ կոշիկ հագնում 15-17-րդ դարերում Բրիտանիայում Բենքսին ավելի սիրված է, քան Լեոնարդո դա Վինչին ու Վան Գոգը Ներսես Շնորհալի․ Ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս Արմեն Սարգսյան․ «Տիկնիկավարը» Վահագն Դավթյան. Մայրաքաղաքը Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ Մարգարեները կոչված էին մարդկանց հաղորդելու Աստծո կամքն ու պատվիրանը: «Կոնսերվատորիայում բոլոր քննությունները տեսաձայնագրվել են» «Գրեմմիի» բազմակի մրցանակակիրը Հայաստանում կձայնագրի հայ կոմպոզիտորների սիմֆոնիաները Հավատը`բարոյական կյանքի հիմք
website by Sargssyan