USD
EUR
RUB

Պահլավունիների վանքը քայքայվում է․ դարձյալ մեղավոր դուրս եկավ Վարդան Ղուկասյանը

 

Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի հարևանությամբ գտնվող Մարմաշենի վանական համալիրը, որի գլխավոր եկեղեցին 988-1029 թթ․-ին կառուցել է Վահրամ Պահլավունի իշխանը, և որն այսօր Հայաստան այցելող զբոսաշրջիկներին ամենաշատ հետաքրքրող հուշակոթողներից մեկն է, խոնավությունից քարաթափվում ու քայքայվում է։ Թե ո՞րն է պատճառը, տարբեր վարկածներ են առաջ քաշում․ սողանքային գոտում գտնվելը, հոսող գրունտային ջրերի մակարդակի բարձր լինելը, 100 մետր հեռավորության վրա կառուցված ՀԷԿ-ը, արտաքին ջրահեռացման համակարգ չունենալը, որի պատճառով անձրևաջրերն ու ձյունը ներթափանցում են՝ քայքայելով հիմքերը։

Սակայն, Գյումրի այցելած ու այս թեմայի շուրջ պարզաբանումներ ներկայացնող ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի, փոխնախարար Տիգրան Գալստյանի ներկայությամբ Շիրակի մարզային երկրագիտական թանգարանի նախկին տնօրեն Համազասպ Խաչատրյանը բոլորվին այլ պատճառ նշեց, որով, ըստ էության, մեղավոր է դուրս գալիս Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ ներկայիս պատգամավոր Վարդան Ղուկասյանը, որը փորձել է լավ գործ անել վանքի պահպանության համար։ Մինչ մշակույթի նախարարն ու փոխնախարարը պնդում էին, որ Մարմաշենի վանքը չի գտնվում մշակույթի նախարարության ենթակայության տակ, պահպանման ու վերանորոգման բոլոր պարտականությունները տրված են Մայր Աթոռին, Համազասպ Խաչատրյանը ձայնի իրավունք խնդրեց ու ասաց․ «Տարիներ առաջ մեր հարգելի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր մտածողությամբ լավ բան անելով՝ ինքնակամ, առանց որևէ մեկին տեղյակ պահելու Մարմաշենի վանքի գմբեթին դրել է եվրոպատուհաններ։ Եթե նայեք Մարմաշենի վանքին, վանքի պատերը ներքևում չոր են, թաց չեն, եթե այդքան գնացել եք, նկարել եք, անհանգստացած եք, դա պետք է նկատած լինեիք։ Խոնավությունը հիմնականում վերևի մասում է, ինչի՞, որովհետև հերմետիկ փակած լուսամուտներն իբր արվել են աղավնիների չմտնելու համար, օդափոխություն չեն ապահովում, և ամբողջ խոնավությունը գոլորշացման հետևանքով և այլ, և այլն կուտակվում է ներսում։ Այդտեղ առաջին քայլն, ամենահեշտը պատուհանները հանելն ու բաց ցանցով փակելն է , որ աղավնիները չմտնեն, եթե այնտեղ օդափոխությունը լինի՝ անկախ նրանից վանքի դռները բաց են, թե փակ են, այդ ամբողջ կառույցը կսկսի չորանալ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
Սիլվա Կապուտիկյան․ Երգ մեր քարերի մասին Ռուբեն Որբերյան․ Գյուղիս ճամբան Կմեկնարկի «Բերդ համայնքի առաջին երիտասարդական փառատոնը» Կարծախում նշվել է Ջիվանու օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի վարչապետին Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում պրեմիերա է. կներկայացվի «BOOMԵՐԱՆԳ» կատակերգությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց Հնդկաստան բուժման մեկնող զինվորականներին Ինչո՞ւ պետք չէ Որդան կարմիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ին Երիտասարդ դաշնակահարուհի Լաուրա Գալստյանը Վիեննայում արժանացել է 1-ին մրցանակի «Ողբ առ Քրիստոս» տեսարանի պատկերային արտահայտությունը Հասմիկ Պապյան. Չեմ հասկանում, թե տրամաբանության բացակայության ինչ սկզբունք է գործարկվել նոր Հայաստանում Մաթևոսյանի թանգարանի դեպքում Հրաչյա Թամրազյան․ Գալարափողեր Վարդան Հակոբյան․ Ծանրացող իրիկուն Ո՞ւր ենք մենք Ձայնագրվում են դասականների ստեղծագործությունները Ֆրանսիայի ազգային տոնի համերգին հնչել է Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» Մշո Ճառընտիր Մշակութային ժառանգության զարգացման կենտրոնն ազդարարեց գործունեության մեկնարկը Իսրայելում գտնվել է 9000 տարվա մեգապոլիս Սո՛ւրբ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է Սուրբ Աղոթք ընտանիքի համար Զապել Եսայան․ «Անի քաղաք նստեր կուլայ…» Ռուբեն Որբերյան․Հայրենիքի խնձորներ Հայոց իմաստակիր հնչյուններ Քրիստոսի Պայծառակերպության տոնի խորհուրդը Աստծո պատվերն է Նարեկ Ավետիսյանի «Ջաջուռյան կտավներ» խորագիրը կրող ցուցահանդեսը Հրաշք է, երբ ընդունակ ես կարեկցել… Թամանյանական գլուխգործոցի անակնկալը «Կիլիկիա. Առյուծների երկիր». Շուտով մեծ պրեմիերա՝ Հայաստանում Պոլսո պատրիարքարանում հայտնի են դարձել Նախաձեռնող մարմնի անդամները Ի՞նչ նպատակով էին կանայք բարձրակրունկ կոշիկ հագնում 15-17-րդ դարերում Բրիտանիայում Բենքսին ավելի սիրված է, քան Լեոնարդո դա Վինչին ու Վան Գոգը Ներսես Շնորհալի․ Ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս Արմեն Սարգսյան․ «Տիկնիկավարը» Վահագն Դավթյան. Մայրաքաղաքը Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ Մարգարեները կոչված էին մարդկանց հաղորդելու Աստծո կամքն ու պատվիրանը: «Կոնսերվատորիայում բոլոր քննությունները տեսաձայնագրվել են» «Գրեմմիի» բազմակի մրցանակակիրը Հայաստանում կձայնագրի հայ կոմպոզիտորների սիմֆոնիաները Հավատը`բարոյական կյանքի հիմք
website by Sargssyan