Խալվարը խալվարին

Խալվարը խալվարին

Կրկ.՝ տղա
Խալվարը խալվարին,
Հավնել եմ յարո ջան,
Գալիֆե շալվարին:

Մարգից թռավ ծիտը,
Կոտրվել է յար ջան,
Հերվա ուրախ սիրտը

Կրկ.՝ տղա
Խալվարը խալվարին,
Հավնել եմ յարո ջան,
Գալիֆե շալվարին:

Էրթանք պարտեզ խտտեմ,
Կանֆետ ուտենք յար ջան,
Թղթերը շպրտեմ:

Կրկ.՝ տղա
Խալվարը խալվարին,
Հավնել եմ յարո ջան,
Գալիֆե շալվարին:

Ծովի միջի ավազը
Սիրել եմ աղջի ջան
Մեզ էլ մի հավասա

Կրկ.՝ տղա
Խալվարը խալվարին,
Հավնել եմ յարո ջան,
Գալիֆե շալվարին:

Ճրագի տակի մուրը,
Մեր կալերը,ձեր կալերը,
Թոզ էր,դուման էր,աման,
Աղջի առնեմ քո քուրը:
Աներս լոթի,քենիս գոթի,
Զոքաչս յաման է,աման:

Տղա:
Կրկներգ:
Մեր կալերը,ձեր կալերը,
Թոզ էր,դուման էր,աման,
Աներս լոթի,քենիս գոթի,
Զոքաչս յաման է,աման:

Աղջիկ:
Չոլի հավք եմ թևավոր,
Մեր կալերը,ձեր կալերը,
Թոզ էր,դուման էր,աման,
Մացի շվար ու մոլոր:
Մարդս լոթի,կեսուրս գոթի,
Տալս յաման է,յաման:

Աղջիկ:
Կրկներգ:
Մեր կալերը,ձեր կալերը,
Թոզ էր,դուման էր,աման,
Մարդս լոթի,կեսուրս գոթի,
Տալս յաման է,յաման:

Տղա:
Կարմիր վանքն ջահովա,
Մեր կալերը,ձեր կալերը,
Թոզ էր,դուման էր,աման,
Քեզ պես աղջիկն`համովա,
Աներս լոթի,քենիս գոթի,
Զոքաչս յաման է,աման:

Տղա:
Կրկներգ:
Մեր կալերը,ձեր կալերը,
Թոզ էր,դուման էր,աման,
Աներս լոթի,քենիս գոթի,
Զոքաչս յաման է,աման:

Աղջիկ:
Ճրագ բերեք չոր ճղեն,
Մեր կալերը,ձեր կալերը,
Թոզ էր,դուման էր,աման
Տվեք իմ սիրած տղեն,
Մարդս լոթի,կեսուրս գոթի,
Տալս յաման է,յաման:

Աղջի արի հետս խոսիր
Որ լինենք երջանիկ
Հուր կրակը սրտիս հանի
Չլինենք խաղալիք
Շողիկ ծամեր քու թիկունքին Խելք ու միտքս տարար
Աչքով ունքով ինձ կանչեցիր
Հոգիս հետը տարար

Կրկ.՝
Նարե-նար, նարե-նար,
Համ նար էղնիս,
Համ յար եղնիս,
Նարե-նար, բզդիգ յար:

Թե չես սիրում ինչ խոստացար
Հավատարիմ չեղար
Զոր ու գիշեր ինձ տանջեցիր
Դուն ուրիշին առար
Այդ քո սիրուց, դարդ ու ցավից
Օր ու գիշեր մաշվա
Վերջի վերջո դու սիրեցիր
Ես խելագար դարձա

Կրկ.՝
Նարե-նար, նարե-նար,
Համ նար էղնիս,
Համ յար եղնիս,
Նարե-նար, բզդիգ յար:

Կատարում՝ Անդրանիկ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում