USD
EUR
RUB

Նահապետ Քուչակ. Հայրեններ

 

1.
Էրնեկ ես անո´ր կու տամ, որ առեր իւր եարն է փախեր,
Ոնց որ ըզկամուրջն անցեր, ջուրն ելեր, զկամուրջն է տարեր.
Ձընիկ - եղեմնիկ եկեր, զոտվընուն հետքն է կորուսեր.
Առեր, ի պաղչան մըտեր, ցորեկով զդընչիկն է պագեր:

2.
Քանի դու ինձի էիր, նայ կանաչ ու ցօղն ի վրայ.
Երբ դու որ յիսնէն ելար, ձիւն երեկ` եղեմն ի վըրայ.
Թէ այլվ´ի ի յի´ս դառնաս ու կենաս խելացդ ի վըրայ.
Երթամ, բարկ արե´ւ լինամ, գամ, կանգնիմ կամարիդ վըրայ:
Լոյս ծագեմ ի քո վըրայ, որ սաստի´կ ձիւնըն վերայ:

3.
Ուր էիր, ուսկի՞ց եկար, քան զամէն ծաղիկ դու պայծառ.
Եկիր ւ´ի հոգիս մըտար, չես ի տար պահիկ մի դադար.
Սըրտիս մէջն ի ժուռ եկար, ւ´ելնելու ճարա´կ չի գըտար.
Զարկիր ի գըլխուս վերայ, ւ´աչերուս ի վար թափեցար:

4.
Այս աստընվորիս վերայ երկու բան ողորմ ու լալի.
Մէկ` որ սիրոյ տէ´ր լինի, Մէկ` որ գա´յ ըրողն ու տանի:
Մեռածըն գէմ չէ´ լալի, որ ունի զիւր խոցն ալանի.
Եկէ´ք, զողորմուկս տեսէք, ոչ մեռած է, ոչ կենդանի

5.
Աչերդ է ծովէն առած, եւ ուներդ է ի թուխ ամպէն.
Այդ քո պատկերքդ սուրաթըդ ի վարդին կարմիր տերեւէն.
Ուր որ դու կանգնած լինիս, չէ պատեհ վառեն մոմեղէն.
Ծոցուդ լոյսըն դուրս ծագէ, գէմ ելնէ մեռելն ի հողէն:

6.
Սո´ւտ է, որ կ´ասեն, եղբա´րք, թ´ընտանի կաքաւ չի լինի.
Մէկիկ մ´ես երէկ տեսայ, - ւ´երնեկ է զիր տէրն որ ունի.
Իր օնքն էր ղալամով քաշած, ւ´իր բերանըն շաքարով ի լի.
Զմեռելն այլ ի գիրկն առնու, ի ծոցուն հանէ կենդանի:

7.
Լուսի´ն, պարծենաս, ասես. Լուս կու տամ ես աստընվորիս:
Ահա´ հողեղէն լուսին ի գըրկիս´ւ երեսն երեսիս.
Թէ չես աւատալ այս գերուս, յե´տ տանեմ ըզփէշ կապայիս,
Վախեմ` սիրոյ տէր լինիս, լուս պակա´ս տաս աստընվորիս:

8.
Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինամ, յո´ւր տեսնում աղւոր, նայ սիրեմ,
Թէ զյաւիտենից պատճառն եմ ուսել, ես երթամ, ասեմ,
Զաղէկըն այլ գիրկս առնեմ, ւ´աստուծոյ երթամ, ցըցընեմ,
- Զաղէկըն դո´ւ ստեղծեցիր, ինձ յէ՞ր մեղք դընես, թէ սիրեմ:

9.
Լուսինն ի սարէն փըրթաւ, ի´նքն ու իւր աստըղըն ի հիտրաց.
Զաղուորն ի գիրկըս առի, պագ առի երկուքս ի հիտրաց.
Ըստեղծողն իր բերնովն ասաց. Մի´ թողուր զատ եարդ ի ձեռաց.
Հընցկուն պէլըման աղուոր չե´մ ստեղծեր երկուքն ի հիտրաց:

10.
Հընցեղ եմ ի քո սիրուդ, որ տըղեկըն ծիծ չէ կերել.
Մարիկըն վաղուց մեռել, ու տըղեկն որբուկ մընացել:
Ջուր տուր իմ ծարաւ լերդիս, քո սիրուդ ի տապն եմ ընկել.
Խօսէ´, որ առնում իխրար, ես յետի նէֆէսս եմ եկել:

11.
Ես ան հաւերուն էի, որ գետինըն կուտ չուտէի.
Թըռչ´ի երկընօքն երթ´ի, թէ սիրոյ ակնատ չընկնէի.
Ակնատն ի ծովուն միջին`էր լարած ‘ւ ես չգիտէի.
Ամէն հաւ ոտօքն ընկնէր, ես ոտօքս ու թեւս աւելի:

12.
Ա´յ, գընա´, չի պիտիս դուն ինձ, լուկ պեզա´ր իմ սիրտս ի քենէ.
Զերայ խոցեցիր դուն զիս, լուկ վերցաւ սիրտըս ի քենէ.
Թէ գան ու զքեզ ջուր ասեն, կամ ջըրին ճարակն ի քենէ´,-
Տարեկ մի ծառուած կենամ, չի խըմե´մ կաթիկ մ´ի քենէ:

13.
Երբ որ ես պըզտիկ էի, կանչեին ինձ ոսկի տըղայ.
Մեծցա, սիրու տէր եղայ, երեսիս գոյնըն կու գընայ.
- Մանկտի՜ք, ձեր արեւն ասեմ, որ սիրուն` քարըն չի դիմնայ.
Սիրուն` քար ւ’երկաթ պիտի, պողպատէ դըռնակն ի վերայ:

14.
Այդ քո ստեղծողիդ համար, երբ քայլես, զուներդ մի´ շարժեր.
Այդ քո աչերուդ խընճերն`շատ մարդու աիւն է խըմեր.
Խօշ եա´ր, արեւուդ համար, որբուկ եմ, զիս մի´ լացըներ.
Տըղայ եմ, չեմ ի կենար, զիս ի քո կրակըդ մի´ ձըգեր:

15.
Ես աչք ու դու լոյս, հոգի, առանց լո´յս` աչքըն խաւարի.
Ես ձուկ ու դու ջուր, հոգի, առանց ջո´ւր` ձուկըն մեռանի.
Երբ զձուկն ի ջրէն հանեն ւ’ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն, քան զմեռնելն այլ ճար չի լինի:

16
Հանցգուն եմ ի քո սիրուդ, զինչ ամպերըն կ’առնեն շառափ.
Զայդ երկիրն ամէն գիտէ, սիրօյ տէր եմ հետ քեզ խարապ.
Այս իմ նենգաւոր աչերս չի կենար մէկ պահ մի պարապ.
Կուլայ, զօրն ըզքե´զ կ’ուզէ, չի´առներ այլ մարդու տօլապ:

17.
Կօզա´լ, մի´ հագնիր կապուտ, մի´խաղար ու տար թեւերուդ.
Մի´ գար ւ’ի դըռնովն անցիր, մի´ ճօճար, կօզա´լ, արեւո~ւդ.
քո հարն ալ շատ վարձկ արեր, շատ կարմունճ կապեր գետերուն.
Դուն ալ մէկ վարձկունք մ´արա, պագ մը տուր դընչիդ մօտերուն:

18.
Կարմի´ր ճերմակ երես, ա՜մ քանի՞ դու զիս պիտ էրես.
Քանի որ մէջիս նըստիս, ուներովդ հետ ինձ զըրուցես.
Կոճկեկդ այլ արձակ այնես, ու ճերմա´կ ծոցըդ ցըցընես.
Կու վախեմ` թողուս, ելլես, ու ծոցէդ մահրում մընամ ես:

19.
Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինիմ, տէր չունիմ, որ գայ զիս ձենէ.
Ո´չ ունիմ համբերութիւն, որ լըռեմ սահաթ մի քենէ.
Հանցեղ եմ ի քո սիրուդ, զինչ ամառ ծաղիկն ի ջըրէ.
Խեղճըն ի յերկինք ի վեր պաղատէր թք կաթ մի կաթէր:

20.
Իմ սիրտս ի քո վառ սիրուդ`զէտ աշնան ղազէլ կու դողայ.
Արտսունք ի յերեսս ի վէր`զէտ գարնան անձրեւ կու ցօղայ.
Հոգիս ի յիսնէ ելաւ, մէկ մի քո ծոցոյդ ճար արա.
Ծոցիկս է ծոցիդ սովոր, այլ ընդ ո՞ր երթայ, մեկ ասա´:

21.
Պաղչայ մի տընկեր եմ ես, թ’ի՞նչ աղէկ մորճեր կայի ի ներս.
Սընուցի ւ’ի հասք բերի, խըլեցին զայն, ու կուլամ ես.
Զէտ մանկակորուստ կաքաւ`ի լեռներեն ի շուրջ կուգամ ես.
Լըսեր եմ` ակնա´տ ունիս, բեր լարէ´, գամ ընկնիմ ի ներս:

22.
Երթա´մ, չի կենա´մ ի հոս, ուր երթամ, հոն ա´լ չի կենամ.
Երթամ քանց Հոռոմն ի վար, վըտարի´մ, այլ իսկի չի գամ.
Թէ գան զիմ տեղըն ասեն, նայ, հեռու եմ, ա´յլ հեռանամ.
Թէ գան ու զքո տեղն ասեն, նայ, զինճիլն եմ, կըտրեմ ու գամ:

23.
Ե´ւ, ե´կ դու ի քո տանէն, զինչ ելնէ արեւն ի մօրէն,
Ծագէ լոյս ի քո ծոցէդ, զինչ գարնան կայծակն ի յամխէն.
Շատ երէց ու աբեղայ իջուցեր քո սէրն ի բեմէն.
զիս այլ սիրու տէր արիր, ու հանիր իմ հօրն ի տանէն:

24.
Դեղնել եմ խընկիդ նըման, գունատել եմ զէտ ըզզաֆրան.
Չի գիտեմ` քո սէ՞րդ արել. թէ՞ եկել է օրս ի մահուան:
Ասցին, թէ դու դեղ ունիս, տուր ինձի, որ կենդանամ.
Թէ չէ` կու մեռնիմ, գընամ, գան ասեն քեզ մարդասպան:

25.
իտես, որ դուն պարծեցար, թէ` «Ճերմա´կ ծոցըս քեզ ծառայ»,
Յետև փոշման եղար. խըրատն ո՞վ երետ` մեկ ասա:
Ինձ խիփն ու ղուսայ կու գայ`քո ծոցուդ ա´յլ մարդ տիրանայ,
Պագնէ զիմ պագած տեղիքն, լուկ դընէ զերեսն ի վերայ:

26.
Թուխ աչք եւ ունքեր ունիս, լայն ճակատ ու կարմիր երես.
Այդ ճերմակդ որ դուն ունիս, ըզշամամ ծըծերդ որ ի ներս,
Մեռնիս, այլ անդին երթաս, զայդ ճերմակ ծոցիկդ ի՞նչ անես,
Զամէնըն որդե´րն ուտեն, - դու է՞ր զիս մահրում կու պահես:

27.
Ելայ, ես ի քեզ եկի, քեզ յիսնէ կարօտ գիտէի.
ալըս քեզ դիժար թըվաց,- ես ի յիմ միտքս անդիճեցի:
Մի´ լար, մի´ տըրտում կենար. մի´ հաշվիլ զօրըս քեզ տարի.
Ան ոտքն որ ի հոս իբեր, նա կարէ, որ ա´յլվայ տանի:

28.
Քնաի~ ու քանի~ ասեմ. «Զիմ եարին կապան կարեցէք.
Արեւն իւր երե´սք արէք, զլուսընկան աստառ ձեւեցեք.
Թուխ ամպն այլ բամպակ արէք ւ’ի ծաւեն դերձան քաշեցէք.
Աստղերն այլ կոճակ արէք, զիս ի ներս ողկիկ շարեցէք»:

29.
Բանիկ մի ղալատ արի, որ զօձո´ւն ձագըն սիրեցի.
Խիստ վըստահութիւն արի, որ օձուն դո´րըն գընացի.
Ձագուն մայրն ի դուրս երեկ, զիս խայթեց, և նըստայ լացի:
Արժա´ն եմ ես այս լացիս,- ո՞վ եղեր օձուն սիրելի:

30.
Զաշխարհս ես ի ժուռ եկի, ա´յ հոգեկ, որ այլ չի մընաց.
Ասցի, թէ գըտնում հանց եար, ա´յ հոգեկ, որ այլ չէ սիրած:
Եկի հանց եարի մ’առի, որ սիրած է’վ այլւ’ի թողած.
Զի՞նչ շահ է իմ շատ դատիլս, երբ այլոց ի ծոց ես պառկած:

31.
Այ իմ մարգարտէ շարոց, որ յոտից մատանց հուր ու բոց.
Կըրակն ըզքո մարն երէ, որ տարաւ, երետ զքեզ այլոց.
Դատ ու դատաստան պիտէր ի Հռոմանց տունըն ւ'ի Հայոց,
Երթի, դատաստան կանգնի, չըթողի զքեզ այլ մարդու ծոց

32.
Ով որ ճերմակ ծոց ունի, թող կապոյտ շապիկ հագընի.
Կոճակն այլ արձակ թողու, ով տեսնու` սըրտիկն արունի.
Երթամ աղաչեմ զաստուած, լեղակին հունտըն հատանի.
Ո'չ նա այլ կապոյտ հագնի, ո'չ մանկան սիրտըն արունի:

Լրահոս
Գևոևգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը» Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց Արարչագործության շարքի մանրանկարները Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու Հոգևորական շերտը «վերին դարակում» է Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա» «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է» Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը» Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը Երվանդ Քոչար. Արևը խաբեց Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է» Սրբերի և սրբադասման մասին Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Աղքատ Ղազարոսի առակը Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ Կաննում պարզ է դարձել, որ Քվենտին Տարանտինոն այսօր ապրող կարևորագույն ռեժիսորներից է
website by Sargssyan