USD
EUR
RUB

Եսասեր հսկան

 

Ամեն օր երեխաները դպրոցից վերադառնալիս մտնում են Հսկայի այգին ու խաղում։ Դա մեծ ու չքնաղ այգի էր՝ ծածկված փափուկ, կանաչ խոտով։ Թռչունները նստում էին ծառերին և երգում այնպես անուշ, որ երեխաները թողնում էին խաղն ու լսում։

Սակայն մի օր հսկան, որը յոթ տարի մնացել էր Կորնուել մարդակերի մոտ, մի օր վերադառնում է։ Նա վռնդում է այգուց խաղացող երեխաներին, այգու շուրջը բարձր պարիսպ է շինում ու մի ցուցատախտակ կախում. 

Խեղճ երեխաներն այլևս խաղալու տեղ չունեն։ Փորձում են խաղալ ճանապարհի վրա, բայց ճանապարհը փոշոտ է և նրանց դուր չի գալիս։ Դասերից հետո միշտ թափառում են բարձր պարսպի շուրջը և խոսում չքնաղ այգու մասին։

- Ի՜նչ երջանիկ էինք այնտեղ, - ասում են միմյանց։

Հետո գալիս է Գարունը։ Ողջ գյուղում բացվում են ծաղիկները, գալիս են թռչունները։

Միայն եսասեր Հսկայի այգում դեռ ձմեռ է։ Թռչունները չեն ուզում երգել, որովհետև երեխաներ չկան, իսկ ծառերը կարծես մոռացել են ծաղկել։

- Գարունը մոռացե՛լ է այս այգին, - բացականչում են նրանք, - ուրեմն՝ մենք այստեղ կապրենք ո՜ղջ տարին։

Ձյունը ծածկում է խոտը։

- Չեմ հասկանում, թե ինչո՛ւ է Գարունն այսքան ուշանում,- ասում է եսասեր Հսկան և, նստելով լուսամոււոի դիմաց, նայում է ցուրտ ու ճերմակ այգուն։ - Հուսով եմ՝ եղանակը կփոխվի։

Բայց Գարունը չի գալիս: Չի գալիս նաև Ամառը։ Աշունը ոսկե պտուղներ է պարգևում բոլոր այգիներին, իսկ Հսկայի այգուն՝ և ո՛չ մի հատիկ։

- Նա չափազանց եսասեր է,- ասում է Աշունը։

Մի առավոտ էլ Հսկան, անկողնում արթուն պառկած, հաճելի երաժշտություն է լսում։

Փոքրիկ կանեփահավ է երգում լուսամուտի տակ։ Կարկուտը դադարում է, Հյուսիսային Քամին կտրում է ոռնոցը: Պատնեշի փոքրիկ ճեղքից երեխաները ներս են սողոսկել և նստել ծառերի ճյուղերին։ Յուրաքանչյուր ծառի մի երեխա է նստած։ Իսկ ծառերն այնքան ուրախ են երեխաների վերադարձին, որ ծաղկել են։ Միայն մի տեղ է դեռ Ձմեռ՝ այգու ամենահեռու անկյունում, որտեղ կանգնած է մի մանչուկ։ Նա այնքան փոքր է, որ ձեռքը չի հասնում ծառի ճյուղերին, պտտվում է ծառի շուրջը և դառնորեն լալիս։ Եվ Հսկայի սիրտը փափկում է։

Նա դուրս է գալիս այգի։ Երեխաները նրան տեսնելով՝ փախչում են և այգում նորից Ձմեռ է սկսվում։ Միայն փոքրիկ տղան է մնում, որովհետև աչքերը լի են արցունքներով և չի տեսնում Հսկային։ Հսկան հետևից մոտենալով բարձրացնում է նրան ծառի վրա։ Ծառն անմիջպես բացում է ծաղիկները, թռչունները գալիս են ու սկսում ճռվողել, իսկ մանչուկը գրկում է Հսկային ու համբուրում։ Վերադառնում են նաև մյուս երեխաները: Հսկան քանդում է պատնեշը և նրանք խաղաղում են ամբողջ օրը։

Իսկ ո՞ւր է ձեր փոքրիկ ընկերը,- հարցնում է Հսկան,- որին ծառը բարձրացրեցի:

- Չգիտե՛նք, - պատասխանում են երեխաները, - գնացել է։

Ամեն օր, դասերից հետո երեխաները գալիս են այգի ու խաղում Հսկայի հետ։ Բայց փոքրիկ տղան, որին Հսկան սիրել էր, չի գալիս: Անցնում են տարիներ: Հսկան այլևս չի կարողանում խաղալ, այլ, բազկաթոռում նստած նայում է խաղացող երեխաներին ու զմայլվում պարտեզով։

Ձմռան մի առավոտ զարմանալի բան է տեսնում այգում: Այգու վերջում մի ծառ ամբողջովին փթթել է։ Ճյուղերը զուտ ոսկուց են, կախված պտուղները՝ արծաթից, իսկ ծառի տակ կանգնած է նույն մանչուկը, որին այնքան շատ էր սիրել ինքը։ Հսկան մոտենում է մանկանը։ Եվ երբ արդեն երեխայի մոտ էր, դեմքը զայրույթից կարմրում է.

- Ո՞վ է համարձակվել վիրավորել քեզ։ - Քանզի մանկան ափերի մեջ երկու մեխերի դրոշմներ կային: Մեխերի դրոշմներ կային նաև նրա փոքրիկ ոտքերի վրա։ - Ո՞վ է համարձակվել վիրավորել քեզ, - գոռում է Հսկան, - ասա՛, գնամ վերցնեմ մեծ թուրս և սպանեմ նրան։

- Ո՛չ - պատասխանում է մանուկը, - սրանք Սիրո վերքեր են։

- Ո՞վ ես դու,- հարցրեց Հսկան և, համակված տարօրինակ սարսափով, ծնկի իջնում մանկան առաջ։

- Մի անգամ ինձ թողեցիր՝ քո պարտեզում խաղամ,-պատասխանում է մանուկը,- այսօր էլ դու պետք է գաս ինձ հետ իմ այգին, որը Դրախտն է։

Այդ օրը՝ իրիկնադեմին, երեխաները Հսկային գտնում են ծառի տակ մեռած, նա ամբողջովին ծածկված էր ճերմակ ծաղիկներով։

Օսկար ՈւԱՅԼԴ

Լրահոս
Արմենուհի Սիսյան. Կարոտի տեսիլներ Ներսես Աթաբեկյան. Տիեզերքի եզրին Սոնա Արշունեցի․ Առանց ձեզ ով եմ «Ցեղասպանության թանգարանի փակ ֆոնդերից որոշ նյութեր կորել են». ԿԳՄՍ նախարար Էրմիտաժում կցուցադրվեն չինացի նկարչի՝ COVID-19-ին նվիրված աշխատանքները Ինչո՞ւ են գնում գերեզման եօթներորդ եւ քառասուներորդ օրը Նոր բեմադրություններ, հյուրախաղեր համայնքներում. Արտաշատի դրամատիկական թատրոնի հավակնոտ ծրագրերը Բյուրականի աստղադիտարանը՝ համավարակի ժամանակ 30 տարվա ընթացքում առաջին անգամ Turner մրցանակաբաշխությունը չի կայանա Ա Պետրոս 1.5-10 Շառլ Ազնավուր. Դեռ երեկ Վահան Թեքեյանի․ «Տաղ հայերեն լեզվին» Պետրոս Դուրյան. Սիրել Հեռավար «ԴասԱ» հանդիպում՝ «Անկախության սերունդ» ծրագրի մասնակիցների հետ Երբ Հի­սուս հետ դար­ձավ Մահացել է գրող Գրիգոր Սարգսյանը Սաղմոս ՃԼԱ Պաշտպանիչ դիմակներ գեղարվեստական լուծումներով. Ազգային պատկերասրահի կրեատիվ մարտահրավերը Աշխարհում ամենապահանջված մանկական նախագծերը Լեգենդար ABBA -ն նոր երգերով հանդես կգա Փառատոններ, համաժողովներ. «Միհր» թատրոնն ակտիվ է եղել նաև մեկուսացման օրերին Աշոտ Ավդալյան. «Ինձ ճանաչողը» Դերասանուհի Կարինե Բուռնազյանի մոտ մահվանից հետո հաստատվել է կորոնավիրուս Պատվելով ծնողներին՝ պատվում ենք Աստծուն Օպերային թատրոնն առցանց կցուցադրի «Մանոն» ներկայացումը Շուշանիկ Կուրղինյան, Շատերից մեկին Վենետիկի կինոփառատոնը կկայանա սեպտեմբերին Սեյրան Մալխասյան. Սաղմոս ապաշխարողի 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է Յակով Զարգարյանը Սաղմոս ՃԼ Աշոտ Ավդալյան․ ... Ու երեխան Իրական գանձերը Երկրպագություններն ավելի մեծ օգուտ են տալիս, քան հոգևոր մյուս բոլոր վարժանքները Անվճար վարպետաց դաս Անյա Լեխների հետ «Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերի մասին Հուշարձանները կվերականգնվեն Ալեքսանդր Մանթաշյանցի մասին պատմող «Կովկասի արքան» գիրքը ընթերցողի սեղանին է Նույնականացվում են Զվարթնոցի ճարտարապետական բեկորները «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…» Ազնավուր. հավերժի ճամփորդը 22.05.2020
website by Sargssyan