Ծառատակի խնձորը նոր ջրհեղեղ է…

Ջրհեղեղից քիչ հետո - մի նոր ջրհեղեղ…
ու մի նոր արարում ջրհեղեղից առաջ ու հետո…..
մի նոր ծառ… ու հին Արարիչ….
նոր ճյուղերում՝ նախկին Սատանա….
տերևներում խաղացող՝ նորապիրկ-հանդուգն Արև…
ու ջրերի երեսին թևածող նորանյութ հոգիներ…
հին դատարկության մեջ - հնացած մի մարմին փտած կողերով…
նորածառի տակ՝ մոռացված մի խնձոր…
Վահե ԱՐՍԵՆ