Անձրև եկավ շաղալեն

Անձրև եկավ շաղալեն

Անձրև եկավ շաղալեն,
Ուռու տերև դողալեն,
Վայ, լե, լե, լե,
Լե, լե, լե:
Հրես, եկավ իմ աղբեր,
Ալ ձին տակին խաղալեն,
Վայ, լե, լե, լե,
Լե, լե, լե:

Դեմ աղոթրան խաչ անեմ,
Թշնամու դեմ չանչ անեմ,
Ձեռըս գցեմ վըզովը՝
Մի երեսը պաչ անեմ:

Խալիչեքը փըռել եմ,
Նախշուն բարձեր դըրել եմ.
Թառլան ջան, քեզ ուտելու
Սեր, կարագ հազըրել եմ:

Տապկած հավի ճուտ բերեմ,
Ոչխարի մածուն բերեմ.
Որ գիտենաս, անո՜ւշ ջան,
Թե քեզ սըրտով կըսիրեմ:

Ղուշ մի դառնա թևավոր.
Դու խաղ կանչի ձևավոր.
Յարաբ, կըլնի՞ էն օրը,
Որ գաս մեր տուն թագավոր:

Հայ ժողովրդական «Անձրև եկավ շաղալեն» երգը կատարում է Երևանի կամերային երգչախումբը: Մշակումը՝ Կոմիտասի: Խմբավար՝ Հարություն Թոփիկյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում