Արդ արևելքը՝ քեզանով հղի

Արդ արևելքը՝ քեզանով հղի

Արևելք ցավով պիտի ծնանար
Եվ հայտնությունդ ճառագեր ի լուր,
Գանահար մարմինք՝ բուժմանդ ծարավ,
Կանցնեին քայլքով՝ հույսը մուրալով:

Իսկ դու անձնուրաց, իսկ դու լուսավոր,
Ջանք ու նվիրում չէիր խնայում,
Ես միակն էի՝ շարքերում կանգնած,
Երկնչում էի, չէի մերձենում:

Իսկ դու հեռուեն նկատեցիր ինձ՝
Ափսոսանքներիս փաթթոցով ծածկված,
Մոտեցար, ասես բորոտներ չէին
Քայլերը փոխում՝ մարդկանցից մերժված:

Հույսի փոխարեն հաց ու ջուր առած՝
Դու խառնվեցիր նրանց ընթացքին,
Եվ մերժվածները, իբրև առաքյալ,
Քեզ մեջտեղ առած՝ առաջ քայլեցին…

Արդ արևելքը՝ քեզանով հղի,
Դարձյալ ծննդյան ցավերը կապրի,
Գանահար մարմինք՝ հույսի մուրացյալ,
Ձեռքերն են մեկնած՝ բուժման ծարավի…

Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆ
Փետրվար 13, 2018

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում