USD
EUR
RUB

Հրանտ Մաթևոսյան. աշխարհի մերկացած նյարդը

 

Հրանտ Մաթևոսյանը հայ նորագույն արձակի նշանավոր
ներկայացուցիչներից է: Նրա գրական ժառանգությունը՝ կերպարների մտածողությամբ ու հոգեբանությամբ, պատմության մշտարթուն
հիշողությամբ, խորապես ազգային է:

Հրանտ Մաթևոսյանը 1962 թ-ին ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը (այժմ՝ համալսարան), 1967 թ-ին՝ Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները: 1996-2001 թթ-ին եղել է Հայաստանի գրողների միության նախագահը:

Մաթևոսյանը գրական աշխարհ է մտել՝ իր հետ բերելով մանուկ օրերի վառ տպավորություններ և կյանքի զարմանալի ճանաչողություն: Նրա առաջին գործը՝ «Ահնիձոր» ակնարկը, որտեղ արծարծել է կենսական կարևոր խնդիրներ, տպագրվել է 1961 թ-ին: Անդրանիկ ժողովածուն՝ «Օգոստոսը», լույս է տեսել 1967 թ-ին:

Շարունակելով հայ գրականության համար ավանդական դարձած գյուղի թեման՝ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ («Ծառերը», 1978 թ.) ժողովածուների վիպակներում («Մենք ենք, մեր սարերը», «Կենդանին ու մեռյալը», «Ծառերը», «Աշնան արև» և այլն) ու պատմվածքներում գրողը ներկայացել է նոր ասելիքով և ոճով. նա հայրենի հողը համարում է ոչ միայն կեցության, այլև բարոյական մնայուն արժեքների, սերնդակցական հաստատուն կապերի, հայրենիքի ըմբռնման հիմք ու հենարան:

Կենդանիների կերպավորման, մարդու և կենդանու «դաշինքի» ու հավատարմության, անհատի և բնության կապի նոր որակ են Մաթևոսյանի «Ալխո», «Նարինջ զամբիկը», «Կանաչ դաշտը» պատմվածքների, «Գոմեշը» վիպակի հերոսները:

«Օգոստոս» ժողովածուի մեջ եթե Ծմակուտը՝ գրողի ստեղծած գեղարվեստական պայմանական միջավայրը, անաղարտ բնաշխարհ է՝ հակադրված քաղաքակիրթ կոչվող անբարո աշխարհին, ապա «Տերը» (1980 թ.) վիպակում այն այլևս նախկինը չէ. մարդիկ խորթացել են բնությունից, դարձել անհայրենիք ընչաքաղցներ, ավերում ու ամայացնում են երկիրը: Եվ այդ մարդկանց դեմ պայքարում երկրի տիրոջ իր մտածողությամբ ողբերգականորեն մենակ է վեպի գլխավոր հերոսը՝ Ռոստոմը: «Անձրևած ամպեր» («Տաշքենդ», 1978 թ.) վիպակում նույնպես հեղինակը մտահոգված է ներդաշնակ կեցությանն սպառնացող երևույթներով ու բարոյական անկումներով:

Մաթևոսյանի արձակը հարուստ է մանկությունից պատանեկություն ոտք դնող երեխաների հրաշալի կերպարներով: «Մեր վազքը» (1978 թ.) մանկապատանեկան ժողովածուի մեջ նույնպես հեղինակը հավատարիմ է կյանքի արժեքների գնահատման իր սկզբունքին և աշխատանքով գեղեցիկն արարելու բարոյախոսությանը:

Մաթևոսյանի երկերի հիման վրա և նրա սցենարներով Հայֆիլմում նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը» (1969 թ.), «Օգոստոս» (1976 թ.), «Աշնան արև» (1977 թ.), «Տերը» (1984 թ.) գեղարվեստական կինոնկարները, բեմադրվել են «Մեծ աշխարհի մեր անկյունը» (ՀՀ Պետական մրցանակ՝ 1983 թ.), «Չեզոք գոտի», «Մեծամոր» և այլ գործեր:

Նրա երկերը թարգմանվել են շուրջ 40 լեզվով: «Քո տոհմը» (ռուսերեն) ժողովածուն 1984 թ-ին արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի:

Մաթևոսյանը 1996 թ-ին պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

2004 թ-ին Հայաստանի գրողների միությունը սահմանել է Մաթևոսյանի անվան մրցանակ:

Մաթևոսյանի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց:

Տեսաֆիլմը պատմում է Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության ծագման, զարգացման ու կայացման ընթացքի մասին: Ֆիլմում ներկայացվում են գրողի ստեղծագործության վաղ շրջանը, «Ահնիձոր» ակնարկն ու դրան հաջորդած իրադարձությունները:

Տեսաֆիլմում անդրադարձ է կատարվում նաև գրողի՝ ետանկախության շրջանի կյանքի ու ստեղծագործության առանձնահատկություններին:

Տեսաֆիլմը՝ Շողակաթ Հեռուստաընկերության

Լրահոս
Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել «Սգո տունը» թատրոն կդառնա Պաղտասար Դպիր.Դարձեալ առ տաճարն երկնանման Էդ Շիրանի նոր ստեղծագործությունը 1 մլն-ից ավելի դիտում է ունեցել մի քանի ժամում Գնացքում Շուշանիկ Կուրղինյան. ․․․Եվ մենք քսան դար․․․ Սիպիլ․ Մենաստանին կույսը Բաղայ Ասորի. «Երանելի՜ ես դու, որովհետև քո կաթով կերակրեցիր Աստծուն» Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի. Fox Entertainment Գրիգոր Զոհրապ․ Ժամին բակը «Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակեր Հովհաննես Թումանյան․ Աղջկա սիրտը «ՌեԱնիմանիա»-ն կիրականացնի «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթաց Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը Աշխարհի բանաստեղծական պատկերին հավատարիմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին Հովհաննես Հովհաննիսյան․ Արազն եկավ լափին տալով․․․ Սոնա Արշունեցի․ Արդար դատաստան Աղոթք ընտանիքի Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը Արչի Կալենցը` Նիկողոսյանի մասին. «Պապիկս ասում էր` քանդակն իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհիս» Վալենտին Գաֆտին գլխուղեղի կաթվածով հիվանդանոց են տեղափոխե Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Տարանտինոն չի բացառում, որ իր 10-րդ ֆիլմը կդառնա վերջինը Բելգիացին 500 եվրոյով պատահաբար գնել է Ռեմբրանդտի՝ մոտ 30 մլն եվրո արժեցող կտավը Մայր տաճարի բուսածածկույթի մաքրման աշխատանքների ժամանակ պատահականորեն բացահայտվում է, որ տաճարը փլուզման վտանգի առջև է «Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար» Disney-ը կվերանկարահանի «Տանը՝ մենակ» եւ «Գիշերը թանգարանում» ֆիլմերը Վիլյամ Սարոյան. Ծիծաղ Աղոթք առ Աստված Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին Ավարտվեցին Հաղբատավանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները Արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը. ստամբուլահայ երգչուհին է պատմում Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր Կյանքից հեռացել է ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը «Չնայած , ես ինձ գրող չեմ համարում, բայց...». Սամվել Սևադա Սիպիլ․ Ապրի՛լ Եղիշե Չարենց․ Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ Աղօթք ապաշխարութեան
website by Sargssyan