USD
EUR
RUB

«Հանճարեղ ստեղծագործությունը չի կարող «ծերանալ»

 

 Խաչատրյանական օրհներգը վերադարձնելու ստորագրահավաքը շարունակվում է Անկախ Հայաստանի առաջին տարիներից մի քանի անգամ անդրադարձ է եղել օրհներգի ընտրությանը: Առաջինը 1990թ. օգոստոսն էր: Անկախության հռչակագրի ընդունումից հետո ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է 3 ամսում օրհներգի մրցույթ անցկացներ, սակայն մինչեւ 1991թ. մրցույթ չանցկացվեց եւ Գերագույն խորհուրդը ժամանակավոր որոշում ընդունեց «Մեր հայրենիքն» ընդունել որպես հիմք՝ պետական օրհներգի համար: Օրհներգի փոփոխության երկրորդ փորձն արվեց 2006թ., որն ըստ էության տապալվեց: Վեց ամսվա ընթացքում ներկայացված 85 տարբերակից մրցութային հանձնաժողովը նախընտրեց 5-ը, որոնք գործիքավորվեցին եւ ներկայացվեցին հանրությանը: Սակայն դրանցից եւ ոչ մեկն առանձնակի ոգեւորությամբ չընդունվեց ոչ հանրության, ոչ էլ հանձնաժողովի կողմից: Դրանից հետո 2006թ. հոկտեմբերի 21-ին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած մրցութային հանձնաժողովը գրեթե միաձայն քվեարկեց Արամ Խաչատրյանի՝ Խորհրդային Հայաստանի օրհներգի օգտին՝ միայն երաժշտության մասով: Սկանդալներով ու փոխադարձ մեղադրանքներով ուղեկցված այդ հանձնաժողովի աշխատանքից ու կայացրած որոշումից դժգոհ մնացին շատերը: Հետո մշակույթի նախարարությունը մրցույթ հայտարարեց, այս անգամ՝ բառերի համար, բայց այդպես էլ համապատասխան բառեր չգտնվեցին: Մինչ օրս ժամանակ առ ժամանակ տարբեր առիթներով «Առավոտի» հետ զրուցած մշակույթի մարդկանց որոշ մասը դժգոհություն է հայտնում, բարձրաձայնելով Առաջին հանրապետության տարիներին օրհներգի հենց առաջին տողը՝ «Մեր հայրենիք թշվառ, անտեր…»: Նաեւ կան մշակույթի գործիչներ էլ, որոնք գտնում են, թե խաչատրյանական օրհներգը այլեւս պատմություն է, իսկ նոր Հայաստանին անհրաժեշտ է նոր օրհներգ: Նշում են նաեւ, թե ոչ երաժշտությունն է հայկական, ոչ էլ տեքստը: Թավշյա հեղափոխությունից հետո Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի կայքում հայտնվեց տեղեկատվություն, թե ստորագրահավաք է կազմակերպվում խաչատրյանական օրհներգը վերականգնելու օգտին:

Հանդիպեցինք տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանին: Կեսկատակ-կեսլուրջ փորձեցինք ճշտել, թե այդ միջոցառումը Խաչատրյանի ծննդյան 115-ամյակի շրջանակներո՞ւմ է արվում: Ինչպես եւ ակնկալում էինք՝ ստացանք բացասական պատասխան: Տիկին Գրիգորյանի խոսքերով՝ եթե մի հարց ժամանակ առ ժամանակ քննարկվում է, ուրեմն հուզում է ժողովրդին: Մեր զրուցակիցը համոզված է, որ Խաչատրյանի օրհներգի վերականգնման հարցը դեռ փակված չէ. «Ընդհանրապես հանճարեղ մարդկանց թողած ժառանգությունը ճիշտ չէ համարել հին: Նրանց ստեղծած արժեքները չեն կարող «ծերանալ»: Օրինակ՝ Գերմանիան այսօր էլ ունենալով տաղանդներ, իրենց երկրի օրհներգը չի փոխում. եղել եւ մնում է Հայդնի երաժշտությունը, գրված 1797թ….»: Ռեպլիկին՝ մինչեւ երբ է շարունակվելու ստորագրահավաքը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչ միայն հայաստանցիները, այլեւ սփյուռքահայերն են արձագանքում, հայրենիքում գտնվելու օրերին այցելում են տուն-թանգարան՝ իրենց դրական վերաբերմունքը հայտնելու այդ հարցի մասին: Արձագանքներ ենք ստացել օտարազգի երաժիշտներից, նրանք բարձր են գնահատում օրհներգի երաժշտությունը՝ այն համարելով այդ ժանրում իդեալական: Ժամկետ չեմ կարող նշել, բայց առաջիկայում մենք պատրաստվում ենք նամակով դիմել «վերին ատյաններ»: Ինձ ուրախացնում է մի փաստ. երիտասարդության վերաբերմունքը…»: Հարցին՝ չե՞ք կարծում, որ եթե մեր անվանի կոմպոզիտորները կողմ լինեին Խաչատրյանի հիմնին, ժամանակին չէին մասնակցի հայտարարված մրցույթին, տիկին Գրիգորյանը պատասխանեց. «Դա այդպես չէ: Յուրաքանչյուր ստեղծագործողի համար ամեն միջոցառում ինքնադրսեւորվելու հնարավորություն է, եւ ոչ ոք, նույնիսկ հայտնիները, այդ առիթը բաց չեն թողնի»:

Հարցազրույցի ժամանակ Արմինե Գրիգորյանին այցելեց կանադահայ բարերար Հարմիկ Գրիգորյանը, որը, պարզվեց՝ թանգարանի բարեկամն է: Նրանից էլ խնդրեցինք կարծիք՝ թեմայի վերաբերյալ: «Ողջ Սփյուռքը զայրացած էր, երբ Հայաստանում գործող մի կուսակցության ուղղորդմամբ Լորիս Ճգնավորյանը հայ երաժշտության հետ ոչ մի աղերս չունեցող «Մեր հայրենիք թշվառ, անտերը…» բարձրացրեց օրհներգի «կարգավիճակի»: Իսկ այս օրերին, երբ Հայաստանում փոփոխություններ են տեղի ունեցել եւ դեռ արտասահմանում բնակվող հայերս սպասում ենք էլ ավելի դրական զարգացումների, երկրորդ կարծիք լինել չի կարող՝ պետք է վերադարձնել Խաչատրյանի օրհներգը, աշխարհին պետք է ներկայանանք հանճարեղ հայի բարձրարժեք ստեղծագործությամբ: Ի դեպ, դա ոչ թե Խաչատրյանին, այլ մեզ է պետք»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Արմինե Գրիգորյանն ու Հարմիկ Գրիգորյանը:
Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
Հրաչյա Թամրազյան. Բանաբան Կոստան Զարյան․ Ճամփորդություն Մատթեոս Զարիֆյան-Մարի Պոզապալյան․ «Ծովուն դիմաց» Ոչ սովորական նկարիչը Սլավի-Ավիկ Հարությունյան կամ միայնակ թռչունը Մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին Հիսուս, բժշկիր սերը բոլոր մարդկանց Տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը «Ամենասուրբ Երրորդության» գաղափարը արտահայտող ինքնատիպ պատկերները Խաչատրյանի միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է Ինչ «մեսիջ» է հղում արվեստագետը Մեզնից խլել են փորձում մեր գալիքը «Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը Ամեն ընտանիք մի փոքրիկ եկեղեցի է «Կան մարդիկ, որոնք կուսակցական ժողովների կարոտախտ ունեն, բայց Գրողների միությունն այդպիսի ժողովների վայր չէ» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների աշխատանքները կներկայացվեն Նկարիչների միությունում Սայաթ-Նովա․ Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա Հովհաննես Թումանյան․Շունը Հովհաննես Գրիգորյան․ Սիրտ Խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամը Հայաստանում բացահայտում է հայկական երաժշտությունը Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Մեքսիկայում առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի ձայնի ձայնագրությունը Եղիշե Չարենց․ Ընկեր «Ինձ տեսնում են այնտեղ, որտեղ հրավիրում են» Աստված ստեղծել է նրանց տղամարդ ու կին Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ Գորիսում կանցկացվեն միջոցառումներ Երեւանում կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը» «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում Վահագն Դավթյան․ Կանչ Ռուբեն Սևակ․ Գիշերն իջավ Երջանկության քրիստոնեական ընկալումը Աստվածճանաչողությունը եւ աստվածգիտությունը սկսվում են հավատքով Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ Մատթեոս Զարիֆյան․ Բանաստեղծություններ Արտաշես Հարությունյան. Վերջալույսի աղջիկը Սերգեյ Սմբատյան. «Շատ կարևոր է քիմիական կապը, որ կա Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև»
website by Sargssyan