USD
EUR
RUB

Գնացքն առաջ է սուրում

 

Գնացքն առաջ է սուրում, իսկ մտքերս`դեպի ետ:
Իմ դեմ քաղաք է հսկա ու շենքեր են բազմահարկ,
Իսկ հետևում հիշում եմ մի ոտնաչափ արահետ,
Որով քայլել եմ քեզ հետ՝ երազելով մի տնակ:

Այստեղ՝ ծովն է փոթորկում, այստեղ՝ գետակ էր բարակ,
Որի ափին, հիշո՞ւմ ես, շրջում էինք միասին:
Դրսում ձյուն էր ու ձմեռ, իսկ մեր ներսում՝ հուր-կրակ,-
Նույն տրոփով էր զարկում երկու կրծքում երկու սիրտ:

Գնացքը կանգ չի առնում, արշավում է միշտ առաջ,
Իսկ ես մտքով կանգ առել ու նստել եմ այն քարին,
Որի հանդեպ, հիշո՞ւմ ես, դու հոգնաբեկ կանգ առար
Ու նստելով մի վայրկյան՝ ինձ վախեցած հարցըրիր.

- Այս ո՞րտեղ ենք մենք հասել: Վերադառնա՛նք: Չե՜մ ուզում:
Չհասկացա քեզ այնժամ, քեզ նայեցի կասկածով:
Հիմա այս խուլ գնացքին ես դիմում եմ նույն հարցով.
- Այս ո՞րտեղ ենք մենք հասել: Վերադառնա՛նք: Չե՛մ ուզում...

Պարույր ՍԵՎԱԿ

Լրահոս
Վահագն Մուղնեցյան. Ես մի տուն ունեմ, գողտրիկ մի այգի... Վահան Տերյան․ Իմ մոլոր ճամփին դու անկարծ իջար Շվեդիայում վերծանում են Աստրիդ Լինդգրենի բնօրինակ ձեռագրերը «Անցումը Կարմիր ծովով» տեսարանի պատկերային արտահայտությունները «Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» գիտաժողով Մայր Աթոռում «Հա­յաս­տա­նի նման սուրբ օ­րենք­նե­րի եր­կի­րը վե­րա­ծում են վաշ­խա­ռուա­կան կր­պա­կի» Ստոկհոլմում սկսվում Է նոբելյան հանդիսությունների շաբաթը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակությանը Դերասանուհի Հելեն Միրենին կնշորհվի «Ոսկե արջ» Պոեզիայից մինչև նամակներ. Լույս է տեսել Թումանյանին նվիրված «Հոբելյանական ընտրանի 150» գիրքը Եղիշե Չարենցի՝ Արփենիկն ու Իզաբելլան Աճուրդի կհանվեն Փարաջանովի նամակները «Օնեգինը»՝ ռուսական թատրոնի բեմում Հրաչյա Թամրազյան. Հետքեր Ագահը Ալադինին մարմնավորած Մենա Մասուդը՝ «մեկ դերի գերի» Փարաջանով-Փելեշյան ալգորիթմը նույնչափ կարեւոր է, ինչպես Մաշտոցի այբուբենը Հրատարակվել է Իրինա Բարսեղյան-Կրպեյանի մենագրության անգլերեն թարգմանությունը Արամի 23 -ի հարևանությամբ ապօրինի քանդման աշխատանքները կասեցված են Հրաչյա Թամրազյանի մտերիմներն ու գործընկերները ցերեկույթով նշեցին նրա տարեդարձը Գոգենի կտավը վաճառվել է 9,5 միլիոն եվրոյով «Եվրոպայի ընտրությունը» տիտղոսը Հայաստանինն է Վիլյամ Սարոյան. Գյուղացին Հայաստանն ու Բելառուսը մշակութային նոր կամուրջներ կկառուցեն. հուշագիր պատմության թանգարանների միջև Վահան Թեքեյան․ Իմ գյուղը Ռուբեն Հովսեփյան. «Ոսկու շուկայում» Հովհան Ոսկեբերանի ճառն այն մասին, որ, ինչպես ցույց են տալիս սրբերի օրինակները, չկա որևէ առաքինություն, որը չարիք է բերում Գոգենի կտավն աճուրդում վաճառվել է 9,5 մլն եվրոյով Դերասանուհի Հելեն Միրենը պատվավոր «Ոսկե արջ» կստանա Բեռլինալեում Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը հովվական այցով գտնվեց Շվեդիայի Գոթենբուրգ քաղաքում Ջեքսոնի երգերը գործիքավորելիս օգտագործվել է նաև դուդուկ Ռուբեն Էլբակյանը մենահամերգ է ունեցել Փարիզի պատմական Լա Մադլեն եկեղեցում Կյանքից հեռացել է բալետի արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանը ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային ծառայությունը նշել է կազմավորման տարեդարձը Նիկոլայ Նիկողոսյանի գրաֆիկական աշխատանքները կներկայացվեն Մոսկվայում «Աստծո վրա դրի իմ հույսը և վախ չունեմ, մարդն ինձ ի՞նչ կարող է անել» Վահագն Մուղնեցյան․ Աղոթք Սոնա Վան․ Ադամի արարումը «Հովեր» պետական կամերային երգչախումբը հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում և Բելգիայում
website by Sargssyan