USD
EUR
RUB

Մեծամորում հայտնաբերվել է մ.թ. II-III դարերով թվագրվող տղամարդու թաղում

 

Մեծամոր հնավայրի տարածքում օգոստոսի 31-ից վերսկսվել են հայ-լեհական հնագիտական արշավախմբի աշխատանքները: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, պեղումները իրականացվում են Մեծամորի միջնաբերդից հյուսիս արևելք տարածվող քաղաքային թաղամասում: Առանձնացված երկու մեծ տեղամասերում պեղվում են մ.թ.ա XI-VIII մ.թ. I-IIIդդ. վերաբերող հնագիտական շերտեր: Բացվել են մեծ չափերի, ուղղանկյուն կառուցվածքով շինությունների մնացորդներ և սենյակներ:

Հայաստանում Եվրոպայի միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ուղեկցությամբ Մեծամորում ծանոթացել են հայ-լեհական արշավախմբի աշխատանքներին:

Արշավախմբի համանախագահներ` ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը և Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի տնօրեն, հնագիտության պրոֆեսոր Քշիշտոֆ Յակուբյակը հյուրերին տեղեկացրել են, որ սենյակներից մեկի պահպանված պատերի հատվածում հայտնաբերվել է մ.թ. II-III դարերով թվագրվող տղամարդու թաղում (թվագրման համար հիմք է ծառայել անհատի հետ հայտնաբերված ապակյա տարատեսակ ուլունքահատիկներն ու ապակյա ամբողջական մի սրվակ): Քաղաքային թաղամասից 2 մետր հարավ արևելք բացվել է մոտ տաս տարեկան երեխայի թաղում, հայտնաբերվել է` ապակյա 2 սրվակ, 1 փոքր կավաման, բրոնզե մատանի:

Նախորդ տարվա պեղումների ժամանակ 1,20 մ բարձրությամբ կարաս էր բացվել: Արշավախմբի համանախագահ Աշոտ Փիլիպոսյանի խոսքով, այս տարի նույն կարասից մոտ 1 մ դեպի հյուսիս, չափերով ավելի փոքր, նոր կարաս է գտնվել: Հնագիտական արշավախումբը սկսել է պեղել նաև «Կարասային սենյակ»-ին կից քառանկյուն մեծ շինության տարածքը: Հայտնաբերվել և նախնական մշակման են ենթարկվել մեծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, կենդանիների ոսկորների մնացորդներ:

Եվրամիության պատվիրակության ղեկավար, դսպան Պյոտր Սվիտալսկին հնավայրի տարածքում շրջայցից հետո «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավարության հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հարցը: Պ. Սվիտալսկին մեկ անգամ ևս շեշտել է հետագա գործակցության պատրաստակամությունը, միաժամանակ նշել, որ 2018 թ. Եվրամիության ուշադրությունը սեւեռվել է Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում մշակութային ծրագրերի իրականացմանը:

ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը խոսել է Մեծամորում մշակութային-պատմական կենտրոն կյանքի կոչելու մասին, որը կընդգրկի տարբեր ճյուղեր:

ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն առաջարկել է ծրագիրը Եվրամիության ֆինանսավորմանը ներկայացնել որոշակի աշխատանքների իրականացումից հետո:Պյոտոր Սվիտալսկին հետաքրքրվել է զբոսաշրջիկների հոսքով: ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը նշել է, որ ենթակառուցվածքների զարգացման խնդիր կա:

«Վատ ճանապարհի պատճառով այցելուները քիչ են: ՏԻ մարմինների հետ հարցը քննարկվել է և ճանապարհի բարեկարգումից հետո պատկերն էապես կփոխվի ու զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ծանոթանալ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի բացառիկ ցուցանմուշներին», -իր խոսքը եզրափակել է «Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

Աղբյուր՝ Panorama.am:

Լրահոս
Հրաչյա Թամրազյան. Բանաբան Կոստան Զարյան․ Ճամփորդություն Մատթեոս Զարիֆյան-Մարի Պոզապալյան․ «Ծովուն դիմաց» Ոչ սովորական նկարիչը Սլավի-Ավիկ Հարությունյան կամ միայնակ թռչունը Մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին Հիսուս, բժշկիր սերը բոլոր մարդկանց Տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը «Ամենասուրբ Երրորդության» գաղափարը արտահայտող ինքնատիպ պատկերները Խաչատրյանի միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է Ինչ «մեսիջ» է հղում արվեստագետը Մեզնից խլել են փորձում մեր գալիքը «Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը Ամեն ընտանիք մի փոքրիկ եկեղեցի է «Կան մարդիկ, որոնք կուսակցական ժողովների կարոտախտ ունեն, բայց Գրողների միությունն այդպիսի ժողովների վայր չէ» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների աշխատանքները կներկայացվեն Նկարիչների միությունում Սայաթ-Նովա․ Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա Հովհաննես Թումանյան․Շունը Հովհաննես Գրիգորյան․ Սիրտ Խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամը Հայաստանում բացահայտում է հայկական երաժշտությունը Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Մեքսիկայում առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի ձայնի ձայնագրությունը Եղիշե Չարենց․ Ընկեր «Ինձ տեսնում են այնտեղ, որտեղ հրավիրում են» Աստված ստեղծել է նրանց տղամարդ ու կին Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ Գորիսում կանցկացվեն միջոցառումներ Երեւանում կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը» «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում Վահագն Դավթյան․ Կանչ Ռուբեն Սևակ․ Գիշերն իջավ Երջանկության քրիստոնեական ընկալումը Աստվածճանաչողությունը եւ աստվածգիտությունը սկսվում են հավատքով Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ Մատթեոս Զարիֆյան․ Բանաստեղծություններ Արտաշես Հարությունյան. Վերջալույսի աղջիկը Սերգեյ Սմբատյան. «Շատ կարևոր է քիմիական կապը, որ կա Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև»
website by Sargssyan