USD
EUR
RUB

Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ

 

(325-332)

Գրիգոր Ա Լուսավորչի կրտսեր տղան է: Ծնվել է Կապադովկիայի Կեսարիա քաղաքում:

Արիստակեսը, ծնողների փոխադարձ համաձայնությամբ բաժանվելուց հետո, մոր՝ Մարիամի հետ վանք է մտել: Արդեն չափահաս Արիստակեսը դարձել է Նիկոմաքոս անունով մի միայնակյացի հետևորդը եւ նրա հորդորով՝ ճգնելու համար անապատ է գնացել եւ ձեռնադրվել կուսակրոն քահանա: Մեծ Հայքում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո վերադարձել է հայրենիք եւ դատելով Նիկիայի ժողովի որոշումների լատիներեն տարբերակից՝ ձեռնադրվել է Ծոփքի եպիսկոպոս:

Հայոց Տրդատ Գ թագավորի եւ Գրիգոր Ա Լուսավորչի հանձնարարությամբ մասնակցել է Նիկիայի ժողովին, որը քննության է առել Արիոսականության աղանդի խնդիրը: Նիկիայի ճանապարհին նա Կեսարիայում հանդիպել է իր հորը ձեռնադրած Կեսարիայի միտրոպոլիտ մեծն Ղևոնդիոսին, որը նույնպես մասնակցել է Նիկիայի ժողովին:

Հռոմեական կայսրությունում հայոց թագավորների ձեռական (ֆեոդալական) իշխանության կալվածքների՝ Ամասիայի, Կոմանայի, Ձելայի եւ Պոմպեյուպոլսի (Նիկիայի ժողովի որոշումների հայերեն թարգմանության մեջ՝ աղավաղված Պեենպողե գրությամբ) եպիսկոպոսների հետ իր ստորագրությունն է դրել Մեծ Հայքի Եկեղեցու անունից Նիկիայի ժողովի որոշումների ներքո: Իր հետ Հայաստան է բերել ժողովի որոշումները՝ ներկայանալով հորը եւ Տրդատ Գ արքային հայոց Վաղարշապատ մայրաքաղաքում:

Արդեն Նիկիայի ժողովից վերադառնալուց հետո նշանակվել է կաթողիկոսական փոխանորդ, իսկ հոր՝ Գրիգոր Ա Լուսավորչի Դարանաղյաց գավառի Մանյա այրք վայրը ճգնության գնալուց հետո, փաստորեն, գլխավորել Հայոց Եկեղեցին: Համաձայն պատմահոր՝ Գրիգոր Լուսավորչի մահից հետո Արիստակեսը հովվապետել է 7 տարի:

Փավստոս Բուզանդի խոսքերով՝ Արիստակեսը իր հորը գործակից եւ եպիսկոպոսակից էր նրա վարդապետության ամբողջ ընթացքում, իր կյանքի բոլոր օրերում՝ մինչեւ իր քրիստոսակոչ վախճանի օրը: Արիստակեսը մշտապես տարածել է Քրիստոսի խոսքը Հայաստանում՝ կշտամբելով եւ ուղիղ ճանապարհի բերելով իրավազանցներին, անօրեններին եւ զազրագործներին: Հերթական կշտամբանքից խիստ զայրացած՝ Չորրորդ Հայքի վերակացու Արքեղայոսը, հանդիպելով նրան ճանապարհին՝ Ծոփք գավառում, սպանել է եւ փախել Տավրոսի կողմերը: Արիստակեսի աշակերտները նրա մարմինը բերել են Եկեղյաց գավառ եւ հողին հանձնել հորից իրեն անցած Թիլ ավանում:

Աղբյուր՝ qahana.am։

Լրահոս
Հրաչյա Թամրազյան. Բանաբան Կոստան Զարյան․ Ճամփորդություն Մատթեոս Զարիֆյան-Մարի Պոզապալյան․ «Ծովուն դիմաց» Ոչ սովորական նկարիչը Սլավի-Ավիկ Հարությունյան կամ միայնակ թռչունը Մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին Հիսուս, բժշկիր սերը բոլոր մարդկանց Տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը «Ամենասուրբ Երրորդության» գաղափարը արտահայտող ինքնատիպ պատկերները Խաչատրյանի միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է Ինչ «մեսիջ» է հղում արվեստագետը Մեզնից խլել են փորձում մեր գալիքը «Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը Ամեն ընտանիք մի փոքրիկ եկեղեցի է «Կան մարդիկ, որոնք կուսակցական ժողովների կարոտախտ ունեն, բայց Գրողների միությունն այդպիսի ժողովների վայր չէ» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների աշխատանքները կներկայացվեն Նկարիչների միությունում Սայաթ-Նովա․ Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա Հովհաննես Թումանյան․Շունը Հովհաննես Գրիգորյան․ Սիրտ Խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամը Հայաստանում բացահայտում է հայկական երաժշտությունը Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Մեքսիկայում առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի ձայնի ձայնագրությունը Եղիշե Չարենց․ Ընկեր «Ինձ տեսնում են այնտեղ, որտեղ հրավիրում են» Աստված ստեղծել է նրանց տղամարդ ու կին Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ Գորիսում կանցկացվեն միջոցառումներ Երեւանում կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը» «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում Վահագն Դավթյան․ Կանչ Ռուբեն Սևակ․ Գիշերն իջավ Երջանկության քրիստոնեական ընկալումը Աստվածճանաչողությունը եւ աստվածգիտությունը սկսվում են հավատքով Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ Մատթեոս Զարիֆյան․ Բանաստեղծություններ Արտաշես Հարությունյան. Վերջալույսի աղջիկը Սերգեյ Սմբատյան. «Շատ կարևոր է քիմիական կապը, որ կա Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև»
website by Sargssyan