Ուրախացիր Սրբուհի

Ուրախացիր Սրբուհի

Ուրախացիր, սրբուհի, Գաբրիէլի աւետեօքն,
որ քարոզեացն զգալուստ արքային Տեառն ի յերկնից:
Ողջոյն ընդ քեզ, Մարիամ, ի քեզ Սուրբ Հոգին եկեսցէ,
եւ զօրութիւն Բարձրելոյն ի վերայ քո հովանասցի:
Որ ծնանելոցն է ի քէն Իսրայէլի առաջնորդ,
եւ ընդհանուր քարոզի Աստուած հզօր անմահ Բանն:
Ուրախ լեր բերկրեալ ամենասուրբ կոյս,
որ ծնար աշխարհի զարդարութեան արեգակն,
որ լուսաւորեաց զազգս որդւոց մարդկան:

Սբ. Մովսէս Խորենացի Պատմահայր (5-րդ դար)
Կատարում է Լուսինե Զաքարյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում