USD
EUR
RUB

Արդի հայ պոեզիան` գերմաներեն

 

«Արդի հայ քնարերգություն` Երեւանից Ծաղկաձոր» խորագիրն է կրում վերջերս Գերմանիայում հրատարակված ժամանակակից հայ բանաստեղծների` երկլեզվյան գերմաներեն-հայերեն անթոլոգիան (Ֆրանկֆուրտ, «Արվեստ եւ գիտություն» 2018), որը նոր գույն ու երանգ է հաղորդում հին ու հարուստ հայ թարգմանչական գործարվեստի համապատկերին: Ամեն ինչ սկսվեց 2016թ. հոկտեմբերից, ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տանից, երբ հանդիպեցին Վիեննայում ապրող ավստրիացի բանաստեղծուհի, էսսեիստ ու հրատարակիչ Ռեգինա Հիլբերը եւ Մյունխենում բնակվող մեր հայրենակից, գրող, սցենարիստ ու թարգմանիչ Վանուհի Վահանյանը: Հենց այստեղ էլ ծնվեցին գաղափարը ու հանպատրաստից արված հայտարարությունը` արդի հայ բանաստեղծների անթոլոգիա հրատարակելու մասին:

Առանց չափազանցության, ինչպես դա վկայում են նաեւ նախաձեռնության հեղինակները, բանաստեղծական շարքեր ներկայացրեցին գրեթե բոլորը:

- Ստացված բազում ստեղծագործություններ ընթերցվեցին, փոխադրվեցին ու քննարկվեցին: Ընտրության գործընթացում բնականաբար անհնար էր առաջարկված բոլոր պոետական գործերը ընդգրկել այս հրատարակության մեջ, - գրում է նախաբանի հեղինակ Ռեգինա Հիլբերը: Անթոլոգիայում ընդգրկված են երեք սերնդի տասնհինգ բանաստեղծներ` իրենց համառոտ կենսագրականներով, ինչպես նաեւ հրատարակչի ուղեկցող խոսքն ու Վանուհի Վահանյանի «Միեւնույն մեծ ջրամբարի տարբեր ավազանները» վերջաբանը:

Բազմաթեմա ու բազմամոտիվ, բանաստեղծական ինքնօրինակ լուծումներով հարուստ անթոլոգիան ներկայացնելիս հեղինակները հաշվի են առել ինչպես արական, այնպես էլ իգական սեռի ստեղծագործողներին հավասարաչափ ընդգրկելու հանգամանքը: Այսինքն, երեք սերնդի տարբեր ներկայացուցիչներ, արդի հայ պոեզիայի «Մի ուրույն պատկեր են ամբողջացնում» եւ պատկերացում են տալիս հայ ժողովրդի դժխեմ ու մաքառումներով լի ոգեղեն պատմության, արդի պոեզիայի միտումների, հարուստ արտահայտչական միջոցների եւ գեղագիտական սկզբունքների մասին: Այս առնչությամբ ահա, թե ինչ է գրում Վանուհի Վահանյանն իր «Միեւնույն մեծ ջրամբարի տարբեր ավազանները» վերջաբանում. «…Լավագույն դեպքում արարվում է լավ պոեզիա, որը գուցե վարպետորեն է կիրառում ժամանակակից պոետիկային բնորոշ սկզբունքներն ու տիրապետում գրարվեստի շարունակաբար աճող բազում հնարքներին, սակայն արժեւորվում է ամենակարեւորով, երբ իր խոսքը «դիպչում է» մարդկանց սրտերին, երկխոսությունը կայանում է` լինի մեծ ջրամբարի իր փոքրիկ ավազանում, թե անտակ ու աներիզ այն ջրերում, որն ինձ աշխարհն է փոխնմանակում»:

Միաժամանակ ափսոսանք են հայտնում, որ հնարավոր չեղավ տպագրել «մի շարք լավ բանաստեղծություններ»` պայմանավորված նախապես սահմանված հատորյակի ծավալով: Հատկանշական է, որ հրատարակիչն ու թարգմանչուհին առաջնորդվելով իրենց իսկ նախընտրած ձեւաչափով, փորձ են արել անթոլոգիայում հավասարաչափ ներկայացնել սերնդափոխության առանձնահատկությունները, որով, փաստորեն, պայմանավորվում է հայ պոեզիայի արդիականությունը:

- Այսպիսով, հայ քնարերգությանը հայտնի ձայներից մի քանիսը, ինչպիսիք են Արտեմ Հարությունյանը, Հրաչյա Թամրազյանը… սփյուռքից` Սլավի-Ավիկ Հարությունյանը, Սոնա Վանը եւ այն երիտասարդները, որոնք կամ ապագայում են գտնելու իրենց պոետական ձայնի, մեծաքանակ ունկնդիրներին (շատ խոստումնալից ու հանդգնորեն համարձակ են Մանե Գրիգորյանն ու Արթուր Մեսրոպյանը), կամ էլ արդեն տարբեր հրատարակություններում ի հայտ են եկել,- գրում է Ռեգինա Հիլբերը: Իրավամբ, նախաձեռնությունը ողջունելի է, բայց ինչպես թարգմանչական ցանկացած այլ գործի, բնագիրը չի կարող լիարժեքորեն հնչել մի ուրիշ լեզվով: Այս առումով խնդրո առարկա անթոլոգիան եւս զուրկ չէ բնագրային կորուստներից, որի մասին իրենց խոսքը կասեն մասնագետները:

ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
Հրաչյա Թամրազյան. Բանաբան Կոստան Զարյան․ Ճամփորդություն Մատթեոս Զարիֆյան-Մարի Պոզապալյան․ «Ծովուն դիմաց» Ոչ սովորական նկարիչը Սլավի-Ավիկ Հարությունյան կամ միայնակ թռչունը Մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին Հիսուս, բժշկիր սերը բոլոր մարդկանց Տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը «Ամենասուրբ Երրորդության» գաղափարը արտահայտող ինքնատիպ պատկերները Խաչատրյանի միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է Ինչ «մեսիջ» է հղում արվեստագետը Մեզնից խլել են փորձում մեր գալիքը «Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը Ամեն ընտանիք մի փոքրիկ եկեղեցի է «Կան մարդիկ, որոնք կուսակցական ժողովների կարոտախտ ունեն, բայց Գրողների միությունն այդպիսի ժողովների վայր չէ» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների աշխատանքները կներկայացվեն Նկարիչների միությունում Սայաթ-Նովա․ Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա Հովհաննես Թումանյան․Շունը Հովհաննես Գրիգորյան․ Սիրտ Խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամը Հայաստանում բացահայտում է հայկական երաժշտությունը Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Մեքսիկայում առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի ձայնի ձայնագրությունը Եղիշե Չարենց․ Ընկեր «Ինձ տեսնում են այնտեղ, որտեղ հրավիրում են» Աստված ստեղծել է նրանց տղամարդ ու կին Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ Գորիսում կանցկացվեն միջոցառումներ Երեւանում կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը» «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում Վահագն Դավթյան․ Կանչ Ռուբեն Սևակ․ Գիշերն իջավ Երջանկության քրիստոնեական ընկալումը Աստվածճանաչողությունը եւ աստվածգիտությունը սկսվում են հավատքով Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ Մատթեոս Զարիֆյան․ Բանաստեղծություններ Արտաշես Հարությունյան. Վերջալույսի աղջիկը Սերգեյ Սմբատյան. «Շատ կարևոր է քիմիական կապը, որ կա Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև»
website by Sargssyan