USD
EUR
RUB

Թուրք հոդվածագիր. Ազնավուրի երգերը թաքուն հրավեր էին` գլուխներս մեկի ուսին դնելու, մեր ուսերին մեկի գլուխը զգալու

 

Թուրքական «Haberturk» լրատվական կայքի հոդվածագիր Ումուր Թալուն իր սյունակում խորը հիացմունքով է անդրադարձել մեծանուն ֆրանսահայ շանսոնյե, դերասան ու կոմպոզիտոր Շառլ Ազնավուրի ստեղծագործություններին:

Թուրք հեղինակի «Այսուհետ Ազնավուրն էլ չկա» վերտառությամբ հոդվածը թարգմանել ու հրապարակել է «Էրմենիհաբեր»-ը.

«Մենք ի՞նչ իմանայինք, որ նա հայ էր...

Մեր գործը նրա երգերը սիրելն էր: Մենք սիրում էինք այդ երգերը, քանի որ մտածում էինք` այդ երգերը սիրելով կկարողանայինք սիրահարվել... Կկարողանայինք սիրել ու սիրվել… Հաճելի էր ֆրանսերեն լսելը, պետք էլ չէր իմանալ լեզուն: Երգում ինչ էլ որ ասվում էր, յուրաքանչյուր բառը պարում էր մեղեդու հետ, քեզ էլ առնում ու տանում… Առանձնապես չգիտեինք էլ, թե ուր էինք գնում: Ակնհայտ էր, որ միևնույն երգերը սիրելով յուրաքանչյուրս տարբեր երազանքների գիրկն էինք ընկնում...Նրա « Տար ինձ աշխարհի մյուս կողմը» խոսքերում ամեն մեկիս համար աշխարհի մյուս կողմը տարբեր էր…

Ներողություն, մենք ի՞նչ իմանայինք, որ նա հայ էր…

Երբ «La Boheme»–ն էր հնչում, անկարևոր էր դառնում թե երգողի, թե լսողի ինքնությունը: Աշխարհի որ մասում էլ գտնվեիր` ինքդ քեզանից չէիր կարողանա փախչել…

Անձնագրում չէին կարողացել գրել «Շահնուր» անունը, փոխարենը «Շառլ» անունն էր տրվել ...

Մայրը Թուրքիայից էր, հայրը` Վրաստանից, ներողություն, մենք, ի՞նչ իմանայինք, որ նա էլ է «հայ»…

Հետո միայն իմացանք, թե ինչեր են տեղի ունեցել, ինչեր տեղի չեն ունեցել: Սակայն ի՞նչ էինք անելու, երգե՞րն էինք թշնամի համարելու...

Երգերը թշնամի չէին և իրականում հենց ինքն էլ թշնամի չէր..

«Մարդկանց, ժողովուրդների դեմ պահանջ չուներ, մենք էլ էինք ուզում, որ չունենար... Գուցե իր կորցրած արմատների հանդեպ ունեցած պարտքի զգացումն էր "քաղաքականացրել" իրեն... Մինչդեռ մենք այդպիսի մահեր չէինք ցանկանում, նույնիսկ եթե մեզանից շատերը մահանային»:

Նույնիսկ «Սիրելուց մահանալ» երգում մեր միտքը «սիրելն» էր:

Մի օր Ստամբուլի գրախանութներից մեկում, երբ դրամարկղի մոտ սպասում էի իմ հերթին, մի երիտասարդ սեղանին դրեց «ֆրանսերեն երգերի» ձայնապնակը. Բրել, Ռեգիանի և ուրիշներ: Նկատեցի` 12 երգիչներից միայն Ազնավուրն է ողջ: Ծերությունը այդպիսի բան է…

«Լավ պահեք Ձեր ձայնապնակը, միայն նա է ողջ մնացել: Այն էլ համերգները չեղյալ է հայտարարել: Դեռևս երեկ ասաց՝ մեկ լավ եմ, մեկ վատ»,-ասացի ես:

Ներողություն մենք, ո՞րտեղից իմանայինք…

Հիացած մնացինք նրա ձայնով, երգերով, որոնք կարծես թաքուն հրավեր էին գլուխներս մեկի ուսին դնելու, մեր ուսերին մեկի գլուխը զգալու:

94-ամյա Շառլ Ազնավուրը մահացավ «թուրք-հայկական սահմանի բացման երազանքով»...

Այստեղ գլխավորը հիասթափությունն էր, որը տեղի ունեցավ նաև նրա երգերից ծնված մեր երազանքներից շատերի հետ:

Այդ պատճառով ես միշտ ամենից շատը սիրել եմ նրա «Desormais»-ը (Այսուհետ):

Այդ երգը թվարկում էր այն ամենը ինչ այսուհետ էլ չէր լինելու…

Ինչևէ…»։

Աղբյուր՝ Panorama.am:

Լրահոս
Հրաչյա Թամրազյան. Բանաբան Կոստան Զարյան․ Ճամփորդություն Մատթեոս Զարիֆյան-Մարի Պոզապալյան․ «Ծովուն դիմաց» Ոչ սովորական նկարիչը Սլավի-Ավիկ Հարությունյան կամ միայնակ թռչունը Մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին Հիսուս, բժշկիր սերը բոլոր մարդկանց Տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը «Ամենասուրբ Երրորդության» գաղափարը արտահայտող ինքնատիպ պատկերները Խաչատրյանի միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է Ինչ «մեսիջ» է հղում արվեստագետը Մեզնից խլել են փորձում մեր գալիքը «Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը Ամեն ընտանիք մի փոքրիկ եկեղեցի է «Կան մարդիկ, որոնք կուսակցական ժողովների կարոտախտ ունեն, բայց Գրողների միությունն այդպիսի ժողովների վայր չէ» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների աշխատանքները կներկայացվեն Նկարիչների միությունում Սայաթ-Նովա․ Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա Հովհաննես Թումանյան․Շունը Հովհաննես Գրիգորյան․ Սիրտ Խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամը Հայաստանում բացահայտում է հայկական երաժշտությունը Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Մեքսիկայում առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի ձայնի ձայնագրությունը Եղիշե Չարենց․ Ընկեր «Ինձ տեսնում են այնտեղ, որտեղ հրավիրում են» Աստված ստեղծել է նրանց տղամարդ ու կին Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ Գորիսում կանցկացվեն միջոցառումներ Երեւանում կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը» «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում Վահագն Դավթյան․ Կանչ Ռուբեն Սևակ․ Գիշերն իջավ Երջանկության քրիստոնեական ընկալումը Աստվածճանաչողությունը եւ աստվածգիտությունը սկսվում են հավատքով Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ Մատթեոս Զարիֆյան․ Բանաստեղծություններ Արտաշես Հարությունյան. Վերջալույսի աղջիկը Սերգեյ Սմբատյան. «Շատ կարևոր է քիմիական կապը, որ կա Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև»
website by Sargssyan