USD
EUR
RUB

Հոգևոր զրույցներ. Նարեկաբուժություն

 

«Նարեկը հայության խղճմտանքին ամենէն ջինջ աղաղակը, ամենէն ապահով եւ մաքուր միջոցն է, տալու համար կազդոյրն ու սփոփանքը, որոնց կարօտն ունինք ամենքս, հոգեպես եւ ազգովին կրուած ահավոր եւ աղետալի այնքան մրրկումներէ ետքը: Մեր խոցված հոգիներուն ամենէն անոյշ բալասանը, մեր ազգային զգացումին ամենէն կազդուրիչ դեղն է ան»:

Թորգոմ եպիսկոպոս Գուշակյան, Պատրիարք Երուսաղեմի, 1931-1938

«Նարեկացին պատկանում է ողջ աշխարհին, ու թեև ուշացումով, բայց արդեն ժամանակն է, որ մարդկությունն իմանա նրա մասին, առնչվի նրա աշխարհին, ժամանակն է, որ Նարեկացին դառնա աշխարհի բանաստեղծներից մեկը: Այսօր ես ինձ համար մեծ պատիվ եմ համարում Նարեկացի ներկայացնել իմ ժողովրդի լեզվով»:

Եդուարդաս Մեժելայտիս

«Իր մեջ Նարեկացին հայտնաբերել էր ընդհանրապես մարդկային բնության երկվությունը. հավերժական ձգտումը դեպի բարին ու կառչածությունը արատներին, դրանց դժվար հաղթահարելիությունը: Նա փափագում է փրկել ամբողջ աշխարհը, իր եգերի համար օրհնություն է խնդրում, որպեսզի նրանց խոսքը հասցնելով մարդկային հոգիներին` տանի դեպի վերածնունդ, դառնա նեցուկ, հույս, բուժում»:

Ադոլֆ Ուրբան

Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն» աղոթագիրքը համաշխարհային փիլիսոփայական մտքի լավագույն նմուշն է: Ստեղծված լինելով 10-րդ դարում` այն հասցեագրված է բոլոր ժամանակներին: Հայերեն լեզվով, հայ հեղինակի կողմից գրված այս աղոթագիրքը պատկանում է համայն մարդկությանը: «Մատյանը» ճանապարհի ուղենիշ է բոլորի համար՝ մոլորվածների և հիվանդների, հանցավորների և մեղանչածների, անհույսների և կոտրվածների: Կենարար մի լույս, որ սկիզբ է առնում տիեզերքի խորքերից և արձագանքվում մեր հոգու խորքերում: Այն մեզնից յուրաքանչյուրի համար է, և չկա մի մարդ աշխարհում, որ այս Մատյանի կարիքը չունենա`անկախ տարիքից, սեռից, ազգությունից, անգամ դավանանքից: Այս գիրքը բացարձակ ճշմարտության մասին է, իսկ բացարձակ ճշմարտությունը Աստվածային Սերն է, որի մասին մեզ պատմեց և վկայեց Քրիստոսը: Դրան հանգելու համար անհրաժեշտ է կյանքի անանձնական ըմբռնում, ինչը հնարավոր է միայն խորը ներանձնային ինքնազննումից, քավությունից և ինքնամաքրումից հետո: Դա ճանապարհ է բացում դեպի մեծը, տիեզերականը, Աստվածայինը: Խնդիրը կայանում է նրանում, թե ով որքանով է պատրաստ անցնել այդ ճանապարհը: Ոմանց համար այն կարող է դժվար թվալ, մյուսների համար` անհետաքրքիր, երրորդների համար` հրաշալի, ոմանց համար էլ անանցանելի և անհասանելի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ով որքանով կձգտի կատարելագործման: Նարեկը մեզ ցույց է տալիս, թե ինչ կարող է տեղի ունենալ այդ վերընթաց ճանապարհին: Հրաշք: Հոգու խաղաղություն և մտքի պայծառացում, ցավերի վերջ և վերքերի ապաքինում. մի խոսքով՝ հոգու և մարմնի բժշկում:

«Նարեկը» ցուցված է բոլոր հիվանդությունների համար՝ անկախ ախտորոշումից /պարբերական հիվանդություն, ուռուցքներ, շաքարային դիաբետ, սրտի ինֆարկտ, արյան բարձր ճնշում, հոգեկան, մաշկային հիվանդություններ և այլն/, քանի որ այն ուղղված է հոգու և մտքի խանգարումների դեմ. խանգարումներ, որոնք երևում են մարմնի տարբեր օրգանների վրա, ցավերի, բորբոքումների և ֆունկցիոնալ խանգարումների ձևով: Ցավոք սրտի, հոգու և մտքի խանգարումները, որպես հիվանդությունների սկզբնապատճառ, լրջորեն չեն գիտակցվում և չեն բուժվում` այդպիսով հիմք դառնալով անբուժելի կոչվող քրոնիկական հիվանդությունների: Այնուամենայնիվ, այսօր ժամանակակից բժշկությունը կամաց-կամաց հանգում է այն համոզմանը, որ շատ հիվանդությունների / տուբերկուլյոզ, գլաուկոմա, չարորակ ուռուցքներ և այլն/ առաջացման հիմքերը պետք է փնտրել հոգեկան աշխարհում: Այդ հիվանդությունները որակվում են որպես հոգեմարմնական հիվանդություններ:

Նարեկաբուժությունն արդեն կիրառվում է հոգեթերապիայի մեջ որպես բիբլիոթերապիայի հզորագույն միջոց: Այն խաղաղեցնում է մարդու ներաշխարհը, կարգավորում հույզերը, աֆեկտները, տրամադրությունը, հիշողությունը, գիտակցությունը, հարթում է ներանձնային և միջանձնային փոխհարաբերությունները: Հիվանդի մոտ կարգավորվում է քունը, ախորժակը, անցնում են վախերը, թեթևանում և վերանում են ասթենո-վեգետատիվ, դեպրեսիվ, նևրոտիկ երևույթները: Նարեկաբուժությամբ ապաքինվելուն առավել հակված են երեխաները, որոնց պարզ ու ջինջ հոգին միանգամից ընկալում և ընդունում է ամենազորեղ դեղամիջոցը՝ Աստվածային խոսքը:

Հոգեթերապիայի մեջ ՆԱՐԵԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆԸ՝ իբրև հիվանդին առողջացնելու միջոց, համազոր այլընտրանք չունի. հիվանդը ինքնուրույնաբար, ինքնագիտակցման և զղջանքի ճանապարհով կարող է ազատվել իրեն ճնշող մտքերից, հույզերից, աֆեկտներից: Փոփոխությունը կատարվում է բավական արագ, ի տարբերություն հոգեվերլուծության, որը երկարատև գործընթաց է և հաճախ՝ անարդյունավետ:

Մատյանը մի հզոր աղոթք է, անկեղծ խոսք առ Աստված: Մանուկ Աբեղյանը այն անվանել է աշխարհի ամենահին հոգեբուժության գիրքը, իսկ Նարեկացուն` ամենահին հոգեբույժը: Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն ուղղած Նարեկացու այս խոսքը լսելիս՝ մարդ հանգստանում և խաղաղվում է, մաքրվում և բացվում Աստվածային կենարար լույսն ընդունելու համար, վերագտնելու իր Աստվածային էությունը: Մատյանը Աստծո թելադրանքն է Գրիգոր Նարեկացուն: Աստծո խոսքը հասկանալի է բոլորին և թարգմանության կարիք չունի: Այդ է պատճառը, որ Մատյանի տողերը իրենց բուժիչ և հանգստացուցիչ ներգործությունը թողնում են նաև օտարների վրա, որոնք հայերեն ընդհանրապես չեն հասկանում:

Աշխարհասփյուռ հայությունը, որ բազում արհավիրքների, եղեռնի և գաղթի հիշողությունն է կամա թե ակամա պահում իր գենի մեջ, ի դեմս Նարեկի, ունի անցյալի ողբերգությունները վերագնահատելու, սթրեսային անցյալի բեռը անցյալում թողնելու, ապագայի նպատակը հստակեցնելու և ներկան առողջ վայելելու և հաստատակամ առաջ քայլելու հնարավորություն:

ՆԱՐԵԿԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ արդյունավետությունը կախված է խոսքի բուժման հանդեպ հիվանդի հավատից: Խոսք, որը հոգու սնունդն է, բալասանը և առանց որի հոգին չի կարող գոյատևել: Այդ խոսքին չի կարող փոխարինել ոչ մի դեղամիջոց կամ վիրահատական միջամտություն:

Արմեն Ներսիսյան

Արարատյան Հայրապետական թեմի «Հոգևոր զրույցներ» հաղորդաշար
ԱՐ հեռուտաընկերություն

Լրահոս
Գևոևգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը» Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց Արարչագործության շարքի մանրանկարները Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու Հոգևորական շերտը «վերին դարակում» է Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա» «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է» Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը» Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը Երվանդ Քոչար. Արևը խաբեց Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է» Սրբերի և սրբադասման մասին Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Աղքատ Ղազարոսի առակը Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ Կաննում պարզ է դարձել, որ Քվենտին Տարանտինոն այսօր ապրող կարևորագույն ռեժիսորներից է
website by Sargssyan