USD
EUR
RUB

Ես Հայաստան, ես քարե․․․

 

Իմ լեռները աստղամերձ խենթ խոյանքներ են հոգուս,
Որ փոթորկել են ցավից ու կապույտում քարացել,
Եվ անդունդներն իմ մթին գաղտնարաններն են ոգուս.
Ուր դարերով ցասումիս հեղեղներն են շառաչել։

Հազար կայծակ իր շեղբով իմ գոյությունն է հերքել.
Ու Եփրատն իմ սանձակոծ դուրս է եկել իր ափից...
Տաղերգուներն իմ նստած այնքան եղեռն են երգել,
Որ մագաղաթը անգամ դժգունել է սարսափից:

Բայց, Արարա՛տ, կատարիդ ցոլցլանքներն այն մաքուր
Իմ հույսերն են դարավոր, որ չեն մարել երբևէ,
Եվ դարերի խավարից սեգ արծիվներն իմ հոգու
Վերացել են ու դեպի այդ ցոլանքներն են թևել։

Ու ես ապրել եմ նորից, կերտել շեներն իմ թափուր,
Ստեղծածիս վեհությամբ իմ վեհությունն եմ չափել
Եվ օրորել սրտիս մեջ Սևանա լիճն իմ կապույտ,
Որպես հույսի ու լույսի նվիրական առասպել։

Եվ դարերով տառապած ու կործանված, ու ավեր
Վերջին եղեռն եմ տեսել ես աչքերով դեռ իմ թաց,
Երբ իմ բախտի երկնքում լուսնի մահիկն էր կախվել,
Որպես ջարդի յաթաղան, որպես անեծք շիկացած։

Բայց լեռներն իմ աստղամերձ խենթ խոյանքներն են հոգուս,
Որ փոթորկել են ցավից ու կամքի պես քարացել,
Եվ անդունդներն իմ մթին գաղտնարաններն են ոգուս,
Որ նորածին լույսերի օրորոցներ են դարձել։

Ու ես ելել եմ նորից, կերտել շեներն իմ թափուր,
Ստեղծածիս վեհությամբ իմ վեհությունն եմ չափել...
Ես՝ Հայաստան, ես՝ քարե, ես՝ հրագույն, ես՝ կապույտ,
Ես՝ հարության առեղծված, հավերժության առասպել...

Վահագն ԴԱՎԹՅԱՆ

Լրահոս
Նորայր Գրիգորյան․ Հրաժեշտ գետնախորշերին Վրեժ Սարուխանյան․ Աշխարհի հիվանդ արդարությունը Հոգևորականը ծնկի է իջնում միայն Աստծո առաջ. Տեր Եսայի քահանա Արթենյան Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ՝ Մոսկվայում Հոգեհանգստյան կարգ երանաշնորհ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի վախճանման 20-րդ տարելիցի առիթով Չինաստանի դեսպանությունը, Կոնֆուցիուսի ինստիտուտը և «Արմենպրես»-ը հայտարարում են համատեղ մրցույթ Սաղմոս ՃԺ Անատոլի Եվդոկիմովի երևանյան շոուն «Գահերի խաղը» Emmy մրցանակ Է ստացել որպես լավագույն դրամատիկական սերիալ «Չեռնոբիլ» սերիալն արժանացել է «Էմմի» մրցանակի Թամարա Հովհաննիսյան. Թողնված Աստծո հույսին Սմբատ Բունիաթյան. Երկիր և Հայրենիք Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Թռիչք»-ով ազդարարեց 154-րդ թատերաշրջանի բացումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը` ՀՀ անկախության տոնի առիթով «Նահապետի հոբելյանական աշունը»՝ Ստեփանավանում Երևանում հանդես կգա օպերային դիվա Աննա Կասյանը «Եվա» ֆիլմի մրցանակը՝ Վենետիկից Արաքս Մանսուրյան. Ախ, մարալ ջան, Էրվում եմ Վահան Թոթովենց․ Պայքար Վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի հոբելյանը նշվեց ցուցահանդեսով և գրքի շնորհանդեսով Այսօր երջանկահիշատակ Վազգեն Առաջին կաթողիկոսի ծննդյան օրն է Պարոնյան թատրոնի նոր թատերաշրջանը նվիրվում է Երվանդ Ղազանչյանին Մոսկվայում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը Վեհարանի կառուցման պատմությունը և մերօրյա վերակառուցումը Կոմիտաս․ Խորունկ ու մուգ... Հոբ երանելի. պայքարող, մարտնչող և միաժամանակ խոնարհ քրիստոնյա Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն «Արվեստ և ժամանց» խորագրով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է իր 14-րդ համերգաշրջանը «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով Նյու Յորքում բացվելու է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը Պե­տու­թ­յու­նը մի­տում­նա­վոր չի խառն­վում ե­կե­ղե­ցու դեմ տար­վող ար­շա­վին Վախճանվել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իրինա Բոգաչովան Դերասան Բաբկեն Չոբանյանին շնորհվել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում Րաֆֆի․ Անբախտ Հռիփսիմեն «Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխությունն արժևորելու է ոլորտի նվիրյալներին Կանցկացվի «Artsakh Fest» ժամանակակից արվեստի միջազգային փառատոն Երվանդ Օտյանի հոբելյանի առթիվ Ազգային գրադարանը ցուցադրեց նրա գրական ժառանգության եզակի նմուշները Տեր ողորմեա. Անահիտ Պապայան Սուսաննա Հարությունյան․ Էգ քամիների ոռնոցը «Քաոս»-ը եւ «Պատվից առավել»-ը «ՏԷՖԻ-Համագործակցություն» հեռուստափառատոնի հաղթողների թվում են Կիպրոսում հանդես կգա Մոսկվայի հայկական թատրոնը
website by Sargssyan