USD
EUR
RUB

Չակերտներ. Սերգեյ Սմբատյան

 

Դիրիժոր, ջութակահար

Ծնվել է 1987թ. սեպտեմբերի 23-ին, Երևանում: Կոմպոզիտոր Արմեն Սմբատյանի որդին է: 4 տարեկան հասակից սովորել է ջութակ նվագել իր տատիկի՝ Տ.Հայրապետյանի մոտ, այնուհետև սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանում: 13 տարեկան հասակում, լինելով տարբեր միջազգային մրցույթների դափնեկիր, Իտալիայի «Rovere d'Oro» միջազգային մրցույթում արժանացել է Գրան Պրի մրցանակի: Իբրև մենակատար ելույթ է ունեցել Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի և այլ կոլեկտիվների հետ:

Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ դիրիժորության Յուրի Դավթյանի դասարանում: Զուգահեռաբար սովորել է նաև Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում:

2009թ. ավարտել է Երևանի և Մոսկվայի կոնսերվատորիաները և ստացել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի արվեստագիտության գիտությունների թեկնածուի աստիճան:

2008թ. Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից հրավիրվել է վարպետության դասընթացի մաեստրո Ռիկարդո Մուտիի մոտ:

2012թ. ավարտել է Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիան:

Վարպետության դասընթացներ է անցել Զախար Բրոնի, Գրիգորի Ժիսլինի, Ռուջերիո Ռիչչիի և այլ աշխարհահռչակ ջութակահարների մոտ:

2005թ. հիմնել և ղեկավարում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, որն ելույթներ է ունեցել Փարիզի, Բեռլինի, Մոսկվայի, Աբու Դաբիի և այլ քաղաքների հայտնի համերգասրահներում:

Համագործակցել է համաշխարհային բեմի կարկառուն ներկայացուցիչների հետ` Վլադիմիր Սպիվակով, Արթուր Փափազյան, Դենիս Մացուև, Ֆրանկ Ֆերնանդես, Ժոաո Դոնատո, Վադիմ Ռեպին, Միշել Լեգրան և բազում այլ հռչակավոր երաժիշտներ:

Հանդիսանում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի համահիմնադիրը:

Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերին՝ ելույթներ ունենալով ծերանոցներում, մանկատներում և համալսարաններում:

2016թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Լրահոս
Ամփոփվեց մանկագիրների և նկարազարդողների մրցույթը. ներկա էր Նունե Սարգսյանը «Պատգամ» հոբելյանական երեկո՝ նվիրված Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյակին Եղիշե Չարենց. Այրած երգեր Կոմիտասյան հոբելյանական համերգ Հռոմում Համո Սահյան․ Ես կուզեի․․․ Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետ. հոգեշահ քարոզիչը «Ավետիսը» աշխարհահռչակ դաշնակահարին հրավիրել է Երեւան Հովհննես Երանյան․ Գորտը, կամ սցենար նկարահանված ֆիլմի համար Վիլյամ Սարոյան. Այդ օրը Հայաստան են ժամանում միջազգային կինոարտադրության ոլորտում փորձառու և անվանի կինոգործիչներ 44 000 տարվա պատմություն. Ինդոնեզիայում հայտնաբերվել են մարդկանց կողմից արված հնագույն որմնանկարները Երևանի պետական կամերային երգչախումբը վեցերորդ համերգով ամփոփեց Կոմիտասին նվիրված ելույթները Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի բանաձևը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Ամանորի տոներին մի շարք թատրոններ ու թանգարաններ կաշխատեն «Պետք է գնա­հա­տել, սի­րել մեր կող­քին ապ­րող կոմ­պո­զի­տո­րին» «Ինչ ցան­կա­նում եք, որ մար­դիկ ձեզ ա­նեն, նույնն էլ դուք ա­րեք նրանց» Աղոթքը «դատ է դատաստանից առաջ» Չաքմաքչյանի «Քայլող մարդը» հնարավոր է տեղադրվի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում Թումանյանը՝ հայերեն և վրացերեն. Թբիլիսիում լույս է տեսել միանգամից երեք գիրք Մաքսիմ Վենգերով. Հայաստանը գալը նշանակալի և հաճելի իրադարձություն է Հովհաննես Թումանյան. Երկինք ու երկիր Սամվել Սևադա․ Ահա և վերջի սկիզբը․․․ Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պար» ֆիլմի հայաստանյան մեծ պրեմիերան՝ վաղը Օրհնեցե՛ք Տիրոջ անունը Տիրոջ տանը գտնվողներ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ո՞րն էր Չարենցի ու Բակունցի միջեւ տարաձայնության պատճառը Ջութակահար Դիանա Ադամյանը՝ «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի դափնեկիր Հովհաննես Երանյան. Երեք ամիս հետո Պոլսոյ Պատրիարք դառնալու աւելի մեծ հնարաւորութիւն ունի Սահակ Սրբազան Մաշալեանը Պարույր Սևակ․ Լույսի աղբյուրը Երանելի Մայր սուրբ Թուրքիոյ Հայոց 85-րդ Պատրիարքի ընտրութեան առաջին քայլը. մամլոյ հաղորդագրութիւն Հայտնի են «Ոսկե գլոբուսի» անվանակարգորդները «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» կատեգորիայում Հաջորդ տարի Արցախում կանցկացվի «Թատերական Արցախ» փառատոն. Հակոբ Ղազանչյան Օծվել է Ներքին Գետաշեն գյուղի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին «Իմ հայկական անունը Միքայել է». Երևանում ծնված Էրմիտաժի տնօրենը ռուսական հեռուստատեսությանը ներկայացրել է Երևանը Հռոմում ներկայացվել է «Կորսված Հայաստան. ճամփորդություն մի ժողովրդի հիշողության մեջ» գիրքը Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը «Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» գիտաժողով Մայր Աթոռում Չարենցն ու Կոմիտասը Կարսում բացվել է «Անի. Քարե պոեզիա» խորագրով ցուցահանդեսը, Կարո Փայլանը կոչ է արել «անպայման այցելել»
website by Sargssyan