USD
EUR
RUB

Ռուբեն Սևակ- Վարդուհի Վարդերեսյան

 

Ինչու

Ինչո՞ւ, ինչո՞ւ զիս սիրեցիր,
Փոքրիկ աղջիկ, քեզի մե՜ղք էր.
Փոքրիկ ծոցիդ թիթե՜ռ պետք էր.
Դուն ծեր արծի՛վ մի բանտեցիր…

Կապույտ աչվիդ երբ որ բացիր,
Կապո՞ւյտ աղջիկ՝ պլպլուն երգ էր.
Քե՜զ ալ սիրո մրմունջ պետք էր,
Դուն գուժկան մռունչս ընտրեցիր…

Սերով, սերով

Սերով, սերով խոցեցիր զիս,
Սիրտըս սերով խոցեցիր,
Սիրտըս ջահել` վարդի պես բաց,
Դագաղի պես գոցեցիր...
Դուն քաղցրությամբ խոցեցիր զիս,
Սիրտըս սերով լափեցիր,
Սիրտըս ջահել` վարդի պես բաց,
Մեկ համբույրով խաբեցիր...
Երգով, վերքով օրրեցիր զիս,
Սրտիս տատասկ ցանեցիր,
Ջահել սրտիս վարդերը բաց,
Հովին տվիր ցանուցիր...

Եկուր

Եկո՜ւր, եկո՜ւր, ճամփաներեն անուրջիս,
Սրտիս ջահերն այրեցի քեզ ի հանդես,
Վերջին անցորդ տառապանքի կամուրջես,
Երգի մը պես, քրոջ մը պես, մոր մը պես
Եկո՜ւր, եկո՜ւր ճամփաներեն անուրջիս․․․
Եկո՜ւր, ես քուկդ եմ, քեզ արքա՛ ու գերի,
Ես, մեղապարտ անոթը սուրբ համբույրիդ․․․
Հևքս աղոթքի պես դեմքիդ շուրջ կ’դեգերի,
Պաշտամունքիդ ես խնկանոթ միամիտ։
Եկո՜ւր, ես քուկդ եմ, քեզ արքա ու գերի․․․

Քու տաճարիդ ես քուրմ երգիչն եմ դողդոջ.
Ու դուն մարմինն ես անմարմին երգերուս,
Խենթեցընող հավերժահարսը բողբոջ,
Ցող մահացնող սրտի հազար վերքերուս.
Սուրբ տաճարիդ ես քուրմ երգիչն եմ դողդոջ․․․

Քու անունովդ պատանքեցին ծեր հոգիս,
Քեզ երգելեն արյունեցան, խենթեցան
Յոթը վերքերն իմ բարունակ սրինգիս,
Սրտիդ ճամփուն վրա մերկ ոտներս այրեցան,
Քու անունովդ պատանքեցին ծեր հոգիս․․․

Բա՛ց ինձ կարմի՜ր շրթներդ կարմիր վերքի պես.
Բա՛ց ինձ թևերդ, հավերժական բա՜նտ անուշ,
Բա՛ց ինձ հոգուդ հրաշքներուն մուտքն անտես
Ու տո՜ւր ինձ հոն անէանալ, լուռ, անհուշ,
Բա՛ց ինձ կարմիր շրթներըդ լայն վերքի պես․․․

Ահա թոշնած շուշաններով քեզ կուգամ,
Ահա ոտքիդ տակ փառքիս խեղճ Սարդենին.
Ահա սրտիս խոպան դաշտն, ուր մի՛ անգամ
Չըծաղկելով սիրո նիհար վարդենին,
Ահա իմ սև շուշաններովս քեզ կուգամ․․․

Վերջին օրոր

Օրո՜ր, օրո՜ր… օրո՜ր ըսեմ՝ քնանաս,
Վիրավոր հորըդ ճիչերն ա՜լ չիմանաս,
Ծիծես ծըծածըդ թույն է… կաթ չի գիտնաս…
Օրո՜ր ըսեմ՝ քնանաս։

Արյուն հեղեղ հորդեց այս սուրբ ձորերե,
Բայց չի փախի՛ս, փարե՛ երկրիդ, զայն սիրե՛,
Հողիդ վրա գերի մ'ըլլար, այլ տիրե՛…
Օրո՜ր ըսեմ՝ քնանաս։

Հորըդ վըրա եթե անշո՜ւնչ չինկա ես,
Զի ուխտեցի՛ Հռոմի էգ գայլին պես
Նոր Ռոմուլոս մը դիեցնել ստինքես…
Օրո՜ր ըսեմ՝ քնանաս։

Բազուկներուս պարա՜ն, ոտքիս ալ կացի՜ն,
Ստինքիս զո՜ւյգ պտուկներն ալ կտրեցին։
Վերքես արյունս ծծե, որդյակ միածին…
Օրո՜ր ըսեմ՝ քնանաս։

Ահա կ'իյնամ… Հայաստանը մա՜յր քեզի,
Կտակ կուտամ այս կոտրած սուրն երկսայրի՝
Ուր հայրիկիդ դեռ տաք արյունը կ'այրի…
Օրո՜ր ըսեմ՝ քնանաս։

Կարդում է Վարդուհի Վարդերեսյանը

Լրահոս
Փրկարար լուսավորություն Ավետիք Իսահակյան. Հայրենիքիս Կոնստանտին Երզնկացի. Այսօր եղև պայծառ գարուն, ցնծան ծաղկունք և յորդորին Ռուբեն Սևակ. Սիրոյ շողքերը Հրաչ Սարիբեկյանը՝ գրադարանի հրդեհի մասին. «Ամենամեծ կորուստը օդորակիչն էր, երկու մոնիտոր, երկու ստեղնաշար» Ազգային գրադարանը հին կայքը փոխարինել է նորով Այվազովսկու կտավը աճուրդում վաճառվել է 2,9 միլիոն դոլարով Ամփոփվել են «Թատրոնը երեխաների աչքերով» նկարչական մրցույթի արդյունքները Հայ-իտալական երաժշտական ուղերձ՝ նվիրված հայ-իտալական բարեկամությանը Արամ Խաչատրյանի անմահ ստեղծագործությունները՝ Երևանի տարբեր վայրերում Կկատարվի բժիշկների օրհնության արարողություն Նյու Յորքի «Մետրոպոլիտեն-օպերան» չեղյալ է հայտարարել աշնանային թատերաշրջանը Իմ հո­նո­րա­րը թող լի­նի աշ­խար­հի ա­ռող­ջա­ցու­մը Դա­տարկ խոս­քը դա­տարկ էլ ծն­վում է Հայկական կինոն հասանելի կլինի երկրի սահմանամերձ ու հեռավոր շրջաններում «Ներ­կա­յաց­ման ըն­թաց­քում ե­րե­խան հենց ինքն է ստեղ­ծա­գոր­ծում» Հայտնի են «Ընթերցանության ստեղծագործական մրցույթի» հաղթողների անունները Մահացել է կինոօպերատոր Էդուարդ Մաթևոսյանը Ռուզաննա Ոսկանյան. Երջանկությանը Վեցերորդ պատվիրան. մի՛ ընդհատիր կյանքը Նոնա Պողոսյան. Չկրակված փամփուշտներ Ջեյմս Քամերոնը Նոր Զելանդիայում վերսկսել է «Ավատարի» նկարահանումները Երախտամոռություն՝ Աստծո սիրո դիմաց Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին կմասնակցի 13 երկրի 19 ջութակահար Քանդակներ՝ մատիտի ծայրերի վրա. լուսանկարներ Գոհար Մկրտչյան. Ինքս էլ չգիտեմ… Արմենուհի Սիսյան. Երբ հավատս ծաղկի, գարուն կգա 12 դպրոցական կպայքարի Ընթերցանության ստեղծագործական մրցույթում հաղթելու համար Netflix-ը ձեռք է բերում պատմական կինոթատրոն Հունիսի 6-ին կներկայացվի առցանց համերգ՝ նվիրված Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրվան և Պյոտոր Չայկովսկու 180-ամյակին․ «Դոմ Մոսկվի» Տիկնիկային թատրոնը պատրաստել է բացօթյա համերգ-ներկայացում Երեխաների տոնի առթիվ Սպենդիարյանի տուն-թանգարանը օնլայն կցուցադրի «Երեք արմավենի» մուլտֆիլմը Սուրբ Գրիգոր Նարեկացու կերպարը պատկերների համակարգում Համերգ՝ Կոմիտաս-150 «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Մարդկանց աղոթակից դարձնողը Շառլ Ազնավուր. Տերն ինձ տվեց... Յութուբում մեկնարկում է We Are One կինոփառատոնը Կոմիտաս. Վարդիկս Վերանորոգվել է դեպի «Տաթև» վանական համալիր տանող ճանապարհը. զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են «Խոսքի իրավունք» հաղորդման հյուրն է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը
website by Sargssyan