USD
EUR
RUB

Գերմանաբնակ հայուհի Կարմենը երաշխավորել է գերմանաբնակ ռուսազգի Էսկամիլիոյին

 

Երեւանի օպերային թատրոնում՝ ժամանակակից «Կարմեն»

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը նոյեմբերի 10-ին հանդիսատեսին կներկայանա համաշխարհային օպերային գրականության գլուխգործոցներից Բիզեի «Կարմեն» օպերայի ժամանակակից բեմադրության պրեմիերայով: Թեպետ, ըստ էության, պրեմիերան արդեն կայացել է. աշնան սկզբին թատրոնը այն ներկայացրել է Դուբայում: Նշենք, որ աշխարհում ոչ հաճախ, բայց սա հանդիպող պրեմիերայի «տեսակ» է, երբ առաջնախաղը կայանում է հյուրախաղի տեսքով: «Առավոտը» այս «Կարմենի» մասին գրել է դեռեւս հուլիս ամսին, ներկայացման «հանձնումից» հետո: Ի դեպ, հոդվածից հետո, որը վերնագրված էր «Աննախադեպ «Կարմեն», եղան բազմաթիվ արձագանքներ: Համոզված ենք, որ մասնագետներն ու հանդիսականը դիտելով Նաիրե Ստեփանյանի ժամանակակից ռեժիսուրայով այս աշխատանքը, այն կդասի Երեւանի օպերային թատրոնում մինչ այսօր իրականացրած հաջողված բեմադրությունների շարքին: Ռեժիսորի՝ հիշյալ օպերայի այս «ընթերցումը» արտահայտված է նախ ռեժիսորական խաղարկային կոնցեպտի մեջ, որն իր հերթին տեսանելի է բեմի ձեւավորման վարպետի՝ բեմանկարիչ Ավետիս Բարսեղյանի ազատ ու արագ փոփոխվող «թեթեւ բեմով» ու ճկուն խորհրդապատկերներով, գումարած ճաշակով եւ դարձյալ թեթեւությամբ իրականացված դիզայներ Քրիստինե Ավետիսյանի բեմական կերպարային զգեստների ձեւավորումը: Ասվածին հավելենք նաեւ էկրանային եւ լուսային տեխնոլոգիաների հմուտ կիրառումը:

Կարմենի դերերգով հանդես կգա գերմանաբնակ ճանաչված սոպրանո Կարինե Բաբաջանյանը, որն, ի դեպ, այս կերպարը, արտասահմանյան ԶԼՄ-ների հավաստմամբ՝ հիանալի է մարմնավորել Դուբայում:

Մեզ հետ զրույցի ժամանակ սոպրանոն նշեց, որ բազմաթիվ դերերգերի թվում Կարմենը իր համար մեծ նշանակություն ունի, հավաստիացնելով, թե 2008-ին Շտուտգարդի օպերային թատրոնում կայացած «Կարմենի» պրեմիերայից հետո մեկ-երկու պարբերականներ «հեռակա» խորհուրդ են տվել կինոռեժիսորներին՝ երգչուհուն նկարահանել Կարմենի դերերգով: Ի դեպ, մեր հանդիսատեսը սոպրանոյի բարձրարվեստ խաղով հիացած էր Երեւանի թատրոնում Կարինե Բաբաջանյանի Մանոնով՝ Մասնեի համանուն օպերայում, դարձյալ Նաիրե Ստեփանյանի ռեժիսուրայով:

Դմիտրի Լավրով

Զրույցի ընթացքում սոպրանոն հիացմունքով նշեց «Կարմենի» իր հայաստանցի գործընկերների մասին, տեղեկացնելով, որ երեւանյան պրեմիերային Էսկամիլիոյի դերերգը կկատարի ճանաչված բարիտոն Դմիտրի Լավրովը: «Դմիտրիի հետ ծանոթացել եմ Գերմանիայում, 2016թ. նրա տիկնոջ՝ մեցցո սոպրանո Մարիա Կատաեւայի հետ Դյուսելդորֆի օպերային թատրոնում հանդես ենք եկել Շտրաուսի «Արիադնան Նաքսոսից» օպերայում: Այսօր ամուսինները ցանկալի հյուր են հեղինակավոր թատրոններում: Դմիտրին որպես օպերային արվեստի ծագող աստղ, դեռեւս երեւացել է 2000-ականների սկզբներին՝ Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայում ուսանելու տարիներին, հանդես գալով Չայկովսկու «Եվգենի Օնեգին»-ում եւ «Իոլանտա»-ում: Հետո արդեն 2007թ. հրավիրվել է «Սանկտ Պետերբուրգ- օպերա», Մարիինյան թատրոն, այնուհետեւ տարբեր դերերգերով, այդ թվում՝ նաեւ Էսկամիլիո, հանդես է եկել Եվրոպայի հեղինակավոր թատրոններում, նաեւ Ռեյնի Գերմանական օպերայում: Չծավալվելով նշեմ երգչի՝ Արեւմուտքում կերտած ընդամենը մի քանի կերպարները՝ Ֆիգարո (Մոցարտ՝ «Սեւիլյան սափրիչ»), Սիլվիո (Լեոնկավալո՝ «Պայացներ»), Կոմս Ալմավիվ (Մոցարտ՝ «Ֆիգարոյի ամուսնությունը») եւ այլն: Այս ամենին զուգահեռ՝ Դմիտրին հանդես է գալիս նաեւ մենահամերգներով ու համերգային տարբեր նախագծերով: Ի դեպ, մտերմացել եմ Լավրովի ընտանիքի հետ: Նշեմ նաեւ, որ նրա անկրկնելի կինը՝ Մարիան, միեւնույն ժամանակ անկրկնելի Կարմեն է, իսկ Դմիտրիի այցեքարտը ես համարում եմ Էսկամիլիոն: Նա Նորվեգիայի օպերային թատրոնում այդ դերերգով բեմ է բարձրացել ընդամենը մի քանի օր առաջ»,- ասաց Կարինե Բաբաջանյանը:

Մարիա Կատաեւան:

Կեսկատակ-կեսլուրջ հետաքրքրությանը՝ Դմիտրի Լավրովի մասին այդքան տեղեկություն իմանալը եւ Կարմենի դերերգով հանդես գալը խանդելու առիթ չէ՞ նրա տիկնոջ համար, երգչուհին պատասխանեց. «Մարիայի հետ, արդեն նշեցի, որ մտերիմներ ենք, ավելին՝ նա շատ էր ուզում ներկա լինել պրեմիերային, իր խոսքերով՝ առիթ էր առաջին անգամ այցելել բազմադարյա մշակույթ ունեցող մեր երկիր, բայց նրանք փոքրիկ ունեն, որին խնամելուն զուգահեռ, Մարիան նաեւ բեմ է բարձրանում… Ինչ վերաբերում է Դմիտրիին, ես նրան շա՜տ եմ սիրում…»: Ի դեպ, հենց Կարինե Բաբաջանյանն է օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին «հուշել» Էսկամիլիո- Դմիտրի Լավրովի անունը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Կարինե Բաբաջանյանը՝ Կարմենի կերպարում (Դուբայ՝ 2018թ.):

Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ Կաննում պարզ է դարձել, որ Քվենտին Տարանտինոն այսօր ապրող կարևորագույն ռեժիսորներից է Մհեր Արշակյան. Բանաստեղծություններ Ռաֆայել Նահապետյան. Փախուստ Մաքրիր ինձ խղճմտանքիցս, Տե՛ր Ազնավուրի 95-ամյակին ընդառաջ Փարիզում հուշատախտակ է բացվել մեծանուն շանսոնյեի պատվին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԱՄԷ-ում հանդես եկավ հանդուրժողականության մասին բանախոսությամբ Պրեմիերա՝ օպերայի և բալետի թատրոնում Ալեն Դելոնը ստացել է պատվավոր «Ոսկե արմավենի» Մեղավորի հոգին Պարույր Սևակ «Մարդ էլ կա, մարդ էլ» Հայերը պահպանել են աշխարհի ամենափոքր աղոթագիրքը Երաժիշտները նվագել են սառույցից պատրաստված գործիքներով «Մահն ու կյանքը լեզվի վրա են» Լատվիայում ՀՀ դեսպանը հաղորդում է բացառիկ միջոցառման մասին Հայ երիտասարդ ռեժիսորները՝ Քիշինևում «Զվարթնոց»-ում կբացվի «Ճանապարհ դեպի տաճար» ցուցահանդես«Զվարթնոց»-ում կբացվի «Ճանապարհ դեպի տաճար» ցուցահանդես Սերրգեյ Սարինյան Բրիտանացին 293 դոլարով կտավ է գնել ու պարզել, որ այն Պիկասոյի՝ 1 մլն դոլարանոց աշխատանքներից է Դանիէլ Վարուժան. Մայիսի մէկ Եղիշե Չարենց «Զարմանալի աշուն» Սրբազան Պարտաճանաչությունը Երևանի համայնքային թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ծրագրին Հայերենացրեք հայերենը Համո Սահյան, բանաստեղծություններ և ասույթներ «Արցախի նման կարգավիճակ ունեցող երկրներն աշխարհին ասելիք ունեն մշակույթով» Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց Շոպենի և Բորոդինի ստեղծագործություններից Արման Նավասարդյանը կմասնակցի Համազգային թատրոնի տնօրենի մրցույթին Մահացած որևէ մեկի հիշատակի համար ձեր մարմնի վրա դաջվածքներ մի արեք «Եթե հայ մարդուն մի քար և մի մուրճ տաս, անպայման մի խաչքար կտաշի, որովհետև հայի մեջ դարավոր մշակույթ է նստած» Էմին Թորոսյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Գուրգեն Մահարի․ Բալլադ Չալոյի և առաջին սիրո մասին
website by Sargssyan