USD
EUR
RUB

Առաջին անգամ ներկայացվեց «Խաչատրյան նոն-ստոպ» համերգային ծրագիրը

 

«Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն առաջին անգամ ներկայացրեց «Խաչատրյան նոն-ստոպ» համերգային ծրագիրը։ Հնչեցին Խաչատրյանի ստեղծագործությունները՝ գրված ֆիլմերի համար։ Խաչատրյանական փառատոնի շրջանակներում հրավիրված համերգի ընթացքում կինոերաժշտությունն ուղեկցվում էր ֆիլմերից կադրերի ցուցադրմամբ։ Դիրիժոր Րաֆֆի Միքայելյանի ղեկավարությամբ հնչեցին երաժշտական հատվածներ «Պեպո», «Զանգեզուր», «Ստալինգրադյան ճակատամարտը», «Անմար կրակը», «Ծովակալ Ուշակով», «Մարդ թիվ 217», «Գաղտնի առաքելություն» ֆիլմերից։ Ինքը՝ Արամ Խաչատրյանը, այսպես է արտահայտվել կինեմատոգրաֆիայի հետ իր համագործակցության մասին. «Կինոերաժշտություն գրելն ինձ համար եղել է դժվար, բայց չափազանց հետաքրքիր և շնորհակալ աշխատանք»։

Րաֆֆի Միքայելյանը նշում է, որ Խաչատրյանն այն կոմպոզիտորներից է, ովքեր ոգեշնչել են իրեն դիրիժոր դառնալ։ Նա ընդգծում է, որ իր բախտը պարզապես բերել է՝ առաջին անգամ ներկայացնել «Խաչատրյան նոն-ստոպ» համերգային ծրագիրը։ Դիրիժորը նաև նկատում է, որ երաժշտությանը զուգահեռ ֆիլմերից կադրերի ցուցադրումն ավելի ազդեցիկ է դարձնում համերգային ծրագիրը։

Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին՝ դիրիժորը նկատում է, որ նվագախմբի երաժիշտներից շատերը եղել են իր համակուրսեցիները կամ տարեկիցները, միասին նվագել են կոնսերվատորիայի նվագախմբում, և միշտ հաճելի է սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը։ «Լրիվ այլ զգացում է, երբ ղեկավարում ես քո ընկերներից կազմված նվագախումբը։ «Խաչատրյան նոն-ստոպը» բարդ ծրագիր էր, բայց պետք է ասեմ, որ մի քանի փորձով կարողացանք հաղթահարել այն։ Նվագախմբի երաժիշտները շատ լավ հետևում ու հասկանում են, թե ինչ է ցանկանում դիրիժորը»,- նշեց Րաֆֆի Միքայելյանը։

Նշենք, որ «Խաչատրյան նոն-ստոպ» համերգային ծրագրին ներկա էին նաև Երևանի թիվ 170 ավագ դպրոցի աշակերտները, որոնց հետ նախօրեին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ԴասA ծրագրի շրջանակներում անցկացրել էր պարապմունք՝ աշակերտներին ներկայացնելով Խաչատրյանի կենսագրությունը, ստեղծագործությունները, դասական երաժշտությանն առնչվող թեմաներ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին

Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
Ամփոփվեց մանկագիրների և նկարազարդողների մրցույթը. ներկա էր Նունե Սարգսյանը «Պատգամ» հոբելյանական երեկո՝ նվիրված Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյակին Եղիշե Չարենց. Այրած երգեր Կոմիտասյան հոբելյանական համերգ Հռոմում Համո Սահյան․ Ես կուզեի․․․ Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետ. հոգեշահ քարոզիչը «Ավետիսը» աշխարհահռչակ դաշնակահարին հրավիրել է Երեւան Հովհննես Երանյան․ Գորտը, կամ սցենար նկարահանված ֆիլմի համար Վիլյամ Սարոյան. Այդ օրը Հայաստան են ժամանում միջազգային կինոարտադրության ոլորտում փորձառու և անվանի կինոգործիչներ 44 000 տարվա պատմություն. Ինդոնեզիայում հայտնաբերվել են մարդկանց կողմից արված հնագույն որմնանկարները Երևանի պետական կամերային երգչախումբը վեցերորդ համերգով ամփոփեց Կոմիտասին նվիրված ելույթները Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի բանաձևը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Ամանորի տոներին մի շարք թատրոններ ու թանգարաններ կաշխատեն «Պետք է գնա­հա­տել, սի­րել մեր կող­քին ապ­րող կոմ­պո­զի­տո­րին» «Ինչ ցան­կա­նում եք, որ մար­դիկ ձեզ ա­նեն, նույնն էլ դուք ա­րեք նրանց» Աղոթքը «դատ է դատաստանից առաջ» Չաքմաքչյանի «Քայլող մարդը» հնարավոր է տեղադրվի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում Թումանյանը՝ հայերեն և վրացերեն. Թբիլիսիում լույս է տեսել միանգամից երեք գիրք Մաքսիմ Վենգերով. Հայաստանը գալը նշանակալի և հաճելի իրադարձություն է Հովհաննես Թումանյան. Երկինք ու երկիր Սամվել Սևադա․ Ահա և վերջի սկիզբը․․․ Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պար» ֆիլմի հայաստանյան մեծ պրեմիերան՝ վաղը Օրհնեցե՛ք Տիրոջ անունը Տիրոջ տանը գտնվողներ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ո՞րն էր Չարենցի ու Բակունցի միջեւ տարաձայնության պատճառը Ջութակահար Դիանա Ադամյանը՝ «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի դափնեկիր Հովհաննես Երանյան. Երեք ամիս հետո Պոլսոյ Պատրիարք դառնալու աւելի մեծ հնարաւորութիւն ունի Սահակ Սրբազան Մաշալեանը Պարույր Սևակ․ Լույսի աղբյուրը Երանելի Մայր սուրբ Թուրքիոյ Հայոց 85-րդ Պատրիարքի ընտրութեան առաջին քայլը. մամլոյ հաղորդագրութիւն Հայտնի են «Ոսկե գլոբուսի» անվանակարգորդները «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» կատեգորիայում Հաջորդ տարի Արցախում կանցկացվի «Թատերական Արցախ» փառատոն. Հակոբ Ղազանչյան Օծվել է Ներքին Գետաշեն գյուղի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին «Իմ հայկական անունը Միքայել է». Երևանում ծնված Էրմիտաժի տնօրենը ռուսական հեռուստատեսությանը ներկայացրել է Երևանը Հռոմում ներկայացվել է «Կորսված Հայաստան. ճամփորդություն մի ժողովրդի հիշողության մեջ» գիրքը Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը «Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» գիտաժողով Մայր Աթոռում Չարենցն ու Կոմիտասը Կարսում բացվել է «Անի. Քարե պոեզիա» խորագրով ցուցահանդեսը, Կարո Փայլանը կոչ է արել «անպայման այցելել»
website by Sargssyan