USD
EUR
RUB

Եվրոպական ֆիլմերի փառատոնը հայ հանդիսատեսին հնարավորություն կընձեռի դիտել եվրոպական ֆիլմարտադրության վերջին գործերը

 

Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում նշանավորվում է ևս մեկ խոշոր միջոցառմամբ՝ Եվրոպական ֆիլմերի փառատոնով, որն այս տարի հայ հանդիսատեսին հնարավորություն կընձեռի դիտել վերջին երկու տարում նկարահանված եվրոպական 11 երկիր ներկայացնող ֆիլմեր։

Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում նշանավորվում է ևս մեկ խոշոր միջոցառմամբ՝ Եվրոպական ֆիլմերի փառատոնով, որն այս տարի հայ հանդիսատեսին հնարավորություն կընձեռի դիտել վերջին երկու տարում նկարահանված եվրոպական 11 երկիր ներկայացնող ֆիլմեր։

Նոյեմբերի 13-ին փառատոնի մեկնարկն ազդարարող մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծեց, որ Մշակութային ժառանգության եվրոպական տարվա նպատակն է խրախուսել Եվրոպայի մշակութային ժառանգության առավել բացահայտումը և ամրապնդել ընդհանուր եվրոպական տարածքի մասը լինելու զգացումը:

«Մշակութային ժառանգությունը կենդանի վկայություն է. Այն մեր մշակութային արմատների դրսևորումն է: Որքան քաջատեղյակ ենք մեր արմատներին և հավատարիմ դրանց, այդքան ավելի մեծ է բազմազանությունն ու փոփոխությունն ընդունելու մեր ունակությունը: Երբ վստահ ենք մեր ինքնության գիտակցության մեջ, ապա չենք վախենում նաև տարբերություններից և նկատելով դրանց հարստությունը: Եվրոպական միությունը օրինակ է, թե ինչպես բազմազանությունը կարող տանել դեպի համերաշխություն, միասնություն և միություն», - նշեց ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 17-ին՝ ժամը 16:30-ին, Մոսկվա կինոթատրոնում, որին կհաջորդի բրիտանական Քոլեթ ֆիլմի ցուցադրությունը։ Մայրաքաղաք Երևանում ցուցադրությունները տեղի կունենան յուրաքանչյուր օր ժամը 17:00-ին բնօրինակը՝ անգլերեն ենթագրերով և 19:00-ին բնօրինակը՝ հայերեն ենթագրերով:

Մամուլի ասուլին Եվրոպական միության մշակույթի ազգային ինստիտուտների (ՅՈՒՆԻՔ) հայաստանյան կլաստերի նախագահ Արևիկ Սարիբեկյանը նշեց. «Նախորդ ամիս Հայաստանում հիմնվեց Եվրոպական միության մշակույթի ազգային ինստիտուտների (ՅՈՒՆԻՔ) կլաստեր, որի հիմնական առաքելությունն է համատեղել մեր երկրում գործող միջազգային մշակութային կազմակերպությունների ջանքերը հանրահռչակելու եվրոպական մշակութային ինքնությունը Հայաստանում, ինչպես նաև մեր երկրների միջև ընդլայնելու մշակութային հարաբերությունները և համագործակցության շրջանակները: Եվրոպական ֆիլմերի փառատոնի անցկացումն, այսպիսով, այդ առաքելությանն ուղղված նախաձեռնություններից մեկն է, որին ակտիվորեն աջակցում են Հայաստանում գործող Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանությունները»:

Փառատոնի հիմնական ծրագրին զուգընթաց, նախատեսված է մրցութային և մշակութային հարուստ ծրագիր, որը ներառում է տեսաֆիլմերի ցուցադրություններ, կլոր սեղան-քննարկումներ, վարպետաց դասեր։

ԵՄ պատվիրակության մշակույթի համակարգող Վարդուհի Սարգսյանը նշեց. «Մենք բերում ենք եվրոպական կինեմատոգրաֆի լավագույն մշակույթը՝ հենց այսօր: Այդուհանդերձ, Եվրոպական կինոփառատոնն առաջարկում է ավելին, քան մշակութային ներկայացումները կամ ցուցադրությունները: Հիմնական ծրագիրը համեմված է հարակից միջոցառումներով՝ կլոր սեղան քննարկումներով, մրցույթներով, վարպետության դասերով, որոնց կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են վավերագրական պատումների կերտմամբ, սցենարի զարգացման վարպետությամբ և կանանց դերի կարևորությամբ ժամանակակից կինոարդյունաբերությունում»:

Եվրոպական ֆիլմերի փառատոնը կազմակերպվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ՅՈՒՆԻՔ Հայաստան կլաստերի կողմից: Փառատոնի իրականացնող գործընկերն է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը:

Մամուլի հաղորդագրություն

Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ Կաննում պարզ է դարձել, որ Քվենտին Տարանտինոն այսօր ապրող կարևորագույն ռեժիսորներից է Մհեր Արշակյան. Բանաստեղծություններ Ռաֆայել Նահապետյան. Փախուստ Մաքրիր ինձ խղճմտանքիցս, Տե՛ր Ազնավուրի 95-ամյակին ընդառաջ Փարիզում հուշատախտակ է բացվել մեծանուն շանսոնյեի պատվին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԱՄԷ-ում հանդես եկավ հանդուրժողականության մասին բանախոսությամբ Պրեմիերա՝ օպերայի և բալետի թատրոնում Ալեն Դելոնը ստացել է պատվավոր «Ոսկե արմավենի» Մեղավորի հոգին Պարույր Սևակ «Մարդ էլ կա, մարդ էլ» Հայերը պահպանել են աշխարհի ամենափոքր աղոթագիրքը Երաժիշտները նվագել են սառույցից պատրաստված գործիքներով «Մահն ու կյանքը լեզվի վրա են» Լատվիայում ՀՀ դեսպանը հաղորդում է բացառիկ միջոցառման մասին Հայ երիտասարդ ռեժիսորները՝ Քիշինևում «Զվարթնոց»-ում կբացվի «Ճանապարհ դեպի տաճար» ցուցահանդես«Զվարթնոց»-ում կբացվի «Ճանապարհ դեպի տաճար» ցուցահանդես Սերրգեյ Սարինյան Բրիտանացին 293 դոլարով կտավ է գնել ու պարզել, որ այն Պիկասոյի՝ 1 մլն դոլարանոց աշխատանքներից է Դանիէլ Վարուժան. Մայիսի մէկ Եղիշե Չարենց «Զարմանալի աշուն» Սրբազան Պարտաճանաչությունը Երևանի համայնքային թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ծրագրին Հայերենացրեք հայերենը Համո Սահյան, բանաստեղծություններ և ասույթներ «Արցախի նման կարգավիճակ ունեցող երկրներն աշխարհին ասելիք ունեն մշակույթով» Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց Շոպենի և Բորոդինի ստեղծագործություններից Արման Նավասարդյանը կմասնակցի Համազգային թատրոնի տնօրենի մրցույթին Մահացած որևէ մեկի հիշատակի համար ձեր մարմնի վրա դաջվածքներ մի արեք «Եթե հայ մարդուն մի քար և մի մուրճ տաս, անպայման մի խաչքար կտաշի, որովհետև հայի մեջ դարավոր մշակույթ է նստած» Էմին Թորոսյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Գուրգեն Մահարի․ Բալլադ Չալոյի և առաջին սիրո մասին
website by Sargssyan