Պրադո թանգարանը 200 տարեկան է

Պրադո թանգարանը 200 տարեկան է

Մադրիդի Պրադո թանգարանը 200 տարեկան է։ Հոբելյանի առիթով թանգարանում բացվել է ցուցադրություն նվիրված 1819 թվականից սկսած հավաքածուների ճակատագրին։ Եվրանյուզի հաղորդմամբ, կազմակերպիչներն իրեն առջև խնդիր են դրել՝ ցուցադրության միջոցով պատմել, թե ինչ դեր է խաղացել թանգարանը իսպանացիների ազգային անհատականության ձևավորման մեջ։

«Սա այն հաստատություններից մեկն է, որի շնորհիվ իսպանացիների մոտ զարգացել է ընդհանրության զգացում ու կոլեկտիվ հպարտություն»,- ասել է ցուցադրության համադրողը։

Թանգարանի ամենաառաջին ցուցադրությունում ներկայացված է եղել 311 նկար թագավորական հավաքածուից՝ միայն իսպանացի նկարիչների աշխատանքներ։ Բայց շուտով հավաքածուում կարևոր տեղ են զբաղեցրել այնպիսի հայտնի արտասահմանցի արվեստագետների աշխատանքներ, ինչպիսի եք Բոտիչելին, Բրեյգելը, Ռուբենսը։

«Սա ուղղակի նկարների պահեստ չէ։ Իր պատմության ընթացքում թանգարանը եղել է վայր, որտեղ հասարակության, պատմության և ժառանգության միջև երկխոսություն է ընթացել»,- նշել է համադրողը։

Ցուցադրությունը բացվել է նոյեմբերի 19-ին և կշարունակվի մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում