Թեկուզ քո քաշով մարգրիտ տան

Թեկուզ քո քաշով մարգրիտ տան

Թեկուզ քո քաշով մարգրիտ տան
շարա~նով-շարա~նով*,
Թեկուզ քո քաշով ալմաս տան
շարա~նով-շարա~նով,
Յա~ր, ես չե՛մ տա, չե՛մ հեռացնի
Քեզ քո յարիցը,
Հավասարիցը:
Չեմ քաշվի եկած մահիցը,
Խառնակչի տված ահիցը
շարա~նով-շարա~նով,
Թեկուզ ցուցում գա շահիցը,
Յա~ր, ես չե՛մ տա, չե՛մ հեռացնի
Քեզ քո յարիցը,
Հավասարիցը:
Թեկուզ քո քաշով մարգրիտ տան,
շարա~նով-շարա~նով,
Թեկուզ քո քաշով ալմաս տան
շարա~նով-շարա~նով,
Յա~ր, ես չե՛մ տա, չե՛մ հեռացնի
Քեզ քո յարիցը,
Հավասարիցը:
Գուլ իս անգին-ից նոյն հանգում:

* Բնագրի «բրոյի» շատ հազվագյուտ բառը, որ օգտագործել են արևմտահայերը, Բանաստեղծը հավանաբար լսել է իր հորից և գնահատելով դրա հնչական արժեքը` կիրառել է այս խաղում: Խաղը թվում է, թե հատված է ինչ-որ մի ամբողջական խաղի: Այդ է ապացուցում հեղինակի անվան բացակայությունը խաղի վերջում (տես` Մ. Հասրաթյան, Սայաթ-Նովա, Եր., 1963, էջ 247):

Աղբյուր՝ Սայաթ-Նովա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում