USD
EUR
RUB

«Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք»

 

«Հիսուս իմացավ նրանց կեղծավորությունը և ասաց. «Ինչո՞ւ եք Ինձ փորձում, կեղծավորնե՛ր» (Մարկ. 12;15)։

Ավետարանում բազմաթիվ են այն դեպքերը, երբ շատերը մոտենում էին և փորձում Հիսուսին, որպեսզի մի հակասություն գտնեն և դատապարտեն Նրան:

Ոչինչ չի փոխվել այն օրերից. հիմա էլ նույնն է կատարվում: Մարդը կատարյալ չէ, և այդ անկատարությունից օգտվում են սատանան ու նրան ունկնդիր մերօրյա փարիսեցիները, որոնք, ականջալուր լինելով կորստյան որդու ձայնին, դառնում են նրա կամակատարն ու գործակիցը: Անօրեն բանսարկուն ի սկզբանե չարախոս է, և ով չարախոսում է իր բարեկամին, ընկերոջը, ծառայակցին..., նա իր բերանը բանսարկուի բերան է դարձնում, իսկ ով բարեխոսում է, նմանվում է Քրիստոսին, որը «բարեխոս է Հոր մոտ մեզ համար» (Ա Հովհ. 2;1), և սրբերին, քանզի բարեխոսությունը հատուկ է նրանց: Քրիստոս անապատում փորձությունից հետո էլ Իր երկրային կյանքի ողջ առաքելության մեջ բազմաթիվ անգամներ ենթարկվեց փորձության թե՛ փարիսեցիների, թե՛ դպիրների, թե՛ օրենսգետների, թե՛ իրենց իմաստունի տեղ դրած ամբոխի կողմից, և սա օրինակ է մեզ` բոլոր քրիստոնյաներիս: Յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա անհնար է, որ փորձության չենթարկվի: Քրիստոս չասաց, որ ով Ինձ հավատա` խաղաղ, հանգիստ կյանք կապրի, այլ` «Ով ուզում է իմ հետևից գալ, թող ուրանա իր անձը, վերցնի խաչը և գա իմ հետևից»: Քրիստոսին հետևելու պայմանն է սա. խաչ, չարչարանք, փորձություն, պայքար... Մեր կյանքը կարծես Աստծո խոսքը անարգող Սավուղի և Տիրոջ խոսքին հավատարիմ մնացող Դավթի հակամարտությունը լինի, որտեղ հաղթողը եղավ Աստծո ընտրյալ Դավիթ մարգարեն, իսկ Սավուղը անարգ կորստյան պսակը կրեց: Աստծո ընտրյալները միշտ են հաղթում, եթե իրենց սրտում կրում են վստահությունը Քրիստոսի հանդեպ:

Երբ սատանային ականջալուր ամբոխը խաչեց Քրիստոսին, նրանք և իրենց այդ քայլին դրդողները մտածեցին` վե՛րջ, ամեն ինչ ավարտվեց, բայց եղավ Հարության լուսաբացը, և կարկամեցին նրանց բերանները: «Եթե Աստված մեզ հետ է, ո՞վ կլինի մեզ դեմ»,- ասում է Դավիթ սաղմոսերգուն: Քրիստոս յուրաքանչյուր ճշմարիտ հավատավոր զավակի հետ է Իր անսուտ Խոսքով. «Ես ձեզ որբ չեմ թողնի», «Ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը», և այս խոսքերին ապավինողը մշտապես հաղթական կլինի Քրիստոսով` այս աշխարհի անօրենի` սատանայի և նրա կամակատարների դեմ:

Պետք չէ, որ մենք մեր հանդեպ դավադրություն գործած չարագործներից վրեժխնդիր լինենք, քանզի աստվածախոս Պողոս առաքյալն ասում է. «Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ թու՛յլ տվեք, որ Աստծո բարկությունը կատարի այն, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, և Ես կհատուցեմ, - ասում է Տերը»: Կարկուտի ամպեր կկուտակվեն, անհավատը կդողա վերահաս պատուհասի արհավիրքից, իսկ Քրիստոսին ապավինողի վրա կարկուտ չի տեղա, որովհետև Աստված, որ երևելիների և աներևույթների ստեղծողն է, կխնայի իր զավակին նման անօրենների ձեռքից: Տիրոջ առաքյալը մեր ժամանակների մասին ասել է. «Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր, մարդիկ, որ ունեն աստվածպաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը» (Բ Տիմ. 3; 1-5):

Քրիստոսի տասներկու առաքյալներից մեկը մատնիչ և բանսարկուի կամակատարը եղավ: Հուդան առաքյալ էր` կոչված Քրիստոսի ճշմարիտ Խոսքի լուսակիրը լինելու, բայց խավարեց ընչաքաղցության պատճառով:

Այս վերջին ժամանակների քրիստոնյաներս տեսնում ենք, թե ինչպես է սորոսյան սրբապիղծ 30 արծաթը` դոլարի տեսքով, կուրացրել հայախոս, բայց գենը պղծված տականքին, ով մի քանի կոպեկի դիմաց պատրաստ է ազգը բարոյազրկելու և պղծելու, դրանցից հետ չեն մնում բարոյազուրկ արևմտյան աշխարհի կողմից ստեղծված աղանդավորական շարժումները, որոնց քարոզչության հիմքում դրված են հայ ազգը դիմազրկելը, նրան ներշնչելը, որ զենք վերցնելը, արտաքին թշնամու դեմ պայքարելը հիմարություն է, այն դեպքում, երբ Քրիստոս ինքն ասաց. «Ով սուր վերցնի, սրով կընկնի»,- և եթե թշնամիդ սուր է վերցրել ու ելել քո սրբությունները, քո ազգը, ընտանիքը, երեխայիդ ոչնչացնելու համար, պետք է, որ սուր վերցնես, դուրս գաս պայքարի և պետք է, որ նա հենց քո սրով ընկնի:

Ընտանեկան ինստիտուտի դեմ մեծ արշավը, համատարած բարոյական անկումը, աղանդավորական բազմատեսակ, բազմաքանակ ու բազմերանգ շարժումները, այլասերության տարածումը, սեռական, կրոնական փոքրամասնության պաշտպանությունը աշխարհի իշխանի կողմից գուժում են աշխարհի վերջի ու վերջակետի մասին:

Այս վերջին ժամանակներում հուդաները ավելի շատ են, քան առաքյալները: Պայքարը մաքրության, սրբության համար գնալով թեժանում է: Հեռուստատեսությունը, համացանցը, ԶԼՄ-ների մեծ մասը ակտիվ կերպով լծվել են մարդկանց պղծելու, ապակողմնորոշելու, բարոյազրկելու ու այլանդակելու գործին: Մենք պետք է ապավինենք Աստծո ողորմությանը և արդար դատաստանին, տքնենք, չարչարվենք, պայքարենք, ստրկամիտ երեսպաշտների դեմ, բայց և հաղթենք Աստծով, գործենք ի փառս Աստծո, ի զորացումն մեր Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի փրկություն մեր հոգիների Երկնքի Արքայության համար. ամեն:

Տեր Ահարոն քհն. ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Աղբյուր՝ Irates.am:

Լրահոս
Հրաչյա Թամրազյան. Բանաբան Կոստան Զարյան․ Ճամփորդություն Մատթեոս Զարիֆյան-Մարի Պոզապալյան․ «Ծովուն դիմաց» Ոչ սովորական նկարիչը Սլավի-Ավիկ Հարությունյան կամ միայնակ թռչունը Մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին Հիսուս, բժշկիր սերը բոլոր մարդկանց Տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը «Ամենասուրբ Երրորդության» գաղափարը արտահայտող ինքնատիպ պատկերները Խաչատրյանի միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է Ինչ «մեսիջ» է հղում արվեստագետը Մեզնից խլել են փորձում մեր գալիքը «Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը Ամեն ընտանիք մի փոքրիկ եկեղեցի է «Կան մարդիկ, որոնք կուսակցական ժողովների կարոտախտ ունեն, բայց Գրողների միությունն այդպիսի ժողովների վայր չէ» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների աշխատանքները կներկայացվեն Նկարիչների միությունում Սայաթ-Նովա․ Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա Հովհաննես Թումանյան․Շունը Հովհաննես Գրիգորյան․ Սիրտ Խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամը Հայաստանում բացահայտում է հայկական երաժշտությունը Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Մեքսիկայում առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի ձայնի ձայնագրությունը Եղիշե Չարենց․ Ընկեր «Ինձ տեսնում են այնտեղ, որտեղ հրավիրում են» Աստված ստեղծել է նրանց տղամարդ ու կին Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ Գորիսում կանցկացվեն միջոցառումներ Երեւանում կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը» «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում Վահագն Դավթյան․ Կանչ Ռուբեն Սևակ․ Գիշերն իջավ Երջանկության քրիստոնեական ընկալումը Աստվածճանաչողությունը եւ աստվածգիտությունը սկսվում են հավատքով Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ Մատթեոս Զարիֆյան․ Բանաստեղծություններ Արտաշես Հարությունյան. Վերջալույսի աղջիկը Սերգեյ Սմբատյան. «Շատ կարևոր է քիմիական կապը, որ կա Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև»
website by Sargssyan