USD
EUR
RUB

Սկյուռիկը գրում է շարադրություն

 

Ալյոնկա սկյուռիկը վհատված էր: Երեկ, ուսուցիչ Սև Արագիլը նախազգուշացրեց. “Մեկ շաբաթից չվում եմ տաք երկրներ: Խլա­հա­վը ձեզ հա­մար կկար­դա` “Ի՞նչ գի­տենք հայ­րե­նի­քի մա­սին” առար­կան: Բայց, մինչ ես կլ­քեմ հա­րա­զատ Բե­լո­ռու­սի­ան, թող ամեն աշ­ա­կերտ շա­րադ­րու­թյուն գրի` “Իմ հայ­րե­նի տու­նը” թե­մա­յով: Պատ­մեք ձեր տոհ­մի, նախ­նի­նե­րի, ձեր սի­րե­լի ծա­ռե­րի, գե­տակ­նե­րի և ճա­հիճ­նե­րի մա­սին”:

Ահա, այդ մտա­հո­գու­թյունն էլ հան­գիստ չէր տա­լիս սկ­յու­ռին: “Դե, ի՞նչ կա­րող եմ ես գրել,- մտա­ծում էր Ալ­յոն­կան: - Առա­վոտ­յան փչա­կից դուրս եմ գա­լիս, վար­ժում եմ թա­թիկ­ներս, թա­փա­հա­րում եմ պո­չի­կով: Եթե մո­տեր­քում ոչ ոք չի լի­նում վա­զում եմ մինչև սո­ճու ամե­նա­բարձր կա­տա­րը: Այն­տեղ, ճյու­ղի վրա խնամ­քով հավաքել և փչա­կում թաքցրել են չո­րա­ցած սն­կե­րը: Մայ­րիկն ար­գե­լել է նրանց ձեռք տալ, ասում է, որ այն ձմեռ­վա պաշ­արն է: Ախր, ես մի­այն մի փոք­րիկ կտոր կկր­ծեմ…

Ի՜նչ հա­մե­ղ է… Ապա վե­րա­դառ­նում եմ հա­րա­զատ տնակ, վերց­նում եմ պա­յու­սակս, նրա մեջ եմ գցում մի քա­նի ըն­կույզ և հաս­նում եմ Ան­տա­ռա­յին դպ­րոց: Թռիչք սո­ճուց` սո­ճի, և ահա, ար­դեն նս­տած եմ դպ­րո­ցա­կան նս­տա­րա­նին: Ոչ մի բա­ցա­հայ­տում էլ չկա, չկա և ոչ մի ճա­նա­պար­հոր­դու­թյուն: Այդ դեպ­քում ին­չի՞ մա­սին գրես:

Սկ­յու­ռը խլշ­տաց, ականջ դրեց, թվա՞ց, թե՞ իս­կա­պես ինչ­-որ տեղ մո­տեր­քում հն­չեց փայտ­փո­րի­կի թա­կո­ցը: Հաս­տատ իր հա­մա­դա­սա­րան­ցի Պետ­րոկն է: Ի՞նչ էլ հա­վես ու­նի, մինչ դա­սե­րի սկս­վե­լը թմբ­կա­հա­րել ծա­ռին: Լավ չէր` քներ: Առա­ջին դասը միայն մեկ ժամից է:

Պետ­րոկն այն­պես էր տար­վել աշ­խա­տան­քով, որ չն­կա­տեց, թե ինչ­պես ու­ղիղ գլխա­վերևի ճյու­ղին տե­ղա­վոր­վեց սկ­յու­ռը: Երբ փայտ­փո­րի­կը դա­դա­րեց թա­կել, սկ­յու­ռը խո­սեց.

- Շունչ առ­նե­իր, հանգս­տա­նա­յիր, Պետ­րոկ: Ախր, մենք շու­տով դա­սի ենք: Թե չէ, մեկ էլ տե­սար կշ­փո­թես և սո­վո­րու­թյան հա­մա­ձայն նս­տա­րա­նը կթա­կես: Իսկ տան մա­սին հա­րա­զատ շա­րադրու­թյու­նը, գրե՞լ ես:

- Ինչ­պես չես հաս­կա­նու՞մ, - զար­մա­ցավ փայտ­փո­րի­կը, կտու­ցը խնամ­քով ծա­ռաբ­նին մաք­րե­լով: - Յու­րա­քանչ­յուր առա­վոտ սկ­սում եմ այս­պի­սի մար­զան­քով: Եվ ու­ղեղդ կթար­մաց­նես, և դա­սե­րը դյու­րին կմարս­վեն:

Սկ­յու­ռը հո­գոց հա­նեց: Աչ­քե­րով շուրջ­բո­լո­րը կրա­կեց, պո­չի­կով թափ տվեց դեղ­նած տերևը, որն անձրևից հե­տո կպել էր ճյու­ղին: Ապա ու­սից հա­նեց պա­յու­սա­կը և այն ճյու­ղին հար­մա­րեց­րեց այն­պես, որ­պես­զի չընկ­նի:

- Է՜հ, իսկ ինձ մոտ դժ­բախ­տու­թյուն է, Պետ­րոկ: Չեմ կա­րո­ղա­նում Սև Արա­գի­լի տված առա­ջադ­րան­քը կա­տա­րել: Ոչ մի կերպ չեմ ըմբռ­նում ին­չի մա­սին գրել: Իսկ դու ար­դեն ա­րե՞լ ես: Փայտ­փո­րի­կը քնք­շո­րեն նա­յեց Ալ­յո­նա­յին և խոս­տովա­նեց.

- Ես էլ փե­տու­րը թղ­թով տա­նե­լու վար­պետ չեմ: Այն էլ այդ­պի­սի դժ­վար թե­մա­յով: Շնոր­հա­կա­լու­թյուն մայ­րի­կիս, նա փր­կեց: Պատ­մեց, թե ին­չու՞ են մեր ցե­ղում բո­լորն աշ­խա­տա­սեր:

Ամուր ճյու­ղից կախ­ված իր պա­յու­սա­կից Պետ­րո­կը հա­նեց գե­ղե­ցիկ կա­նաչ տետրն ու սկ­սեց կար­դալ.

“Իմ հայ­րե­նի­քը Բե­լո­ռու­սի­ան է: Իմ ազ­գա­կից­նե­րից գրե­թե ոչ մե­կը, ոչ մի ան­գամ հե­ռու չի թռել այն վայ­րից, որ­տեղ բնա­վոր­վել է ըն­տա­նի­քը: Բայց յու­րա­քանչ­յուրն էլ ցե­ղում գի­տի, որ փայտ­փոր­ներն ապ­րում են ամ­բողջ Բե­լո­ռու­սի­ա­յում:

Այս­պի­սի մի լե­գենդ կա, որով­հետև կե­րակ­րո­ղը չէր հանգս­տա­նում կի­րա­կի, այլ աշ­խա­տում էր, փո­րե­լով խո­ռոչ­ներ մե­ղու­նե­րի հա­մար, Աստ­ված նրան փո­խա­կեր­պեց մեծ, սև փայտ­փո­րի: Այդ­պես էլ իմ նախ­նի­նե­րը դար­ձան թռ­չուն­ներ: Բայց ու­նեն այն կե­րակ­րո­ղի բնա­վո­րու­թյու­նը: Օրեր շա­րու­նակ` և տոն, և սո­վո­րա­կան օրե­րին, նրանք թա­կում են ծա­ռե­րը, սար­քում ըն­դար­ձակ փչակ­ներ:

Տի­րա­պե­տե­լով նոր բնա­կա­րա­նը` հի­նը թող­նում են սկ­յուռ­նե­րին, կզա­քիս­նե­րին, այլ գա­զա­նիկ­նե­րին ու թռ­չուն­նե­րին, և իհար­կե, նաև ան­տա­ռա­յին մե­ղու­նե­րին:

Իսկ սո­ճու ան­տա­ռում, որը հնուց ան­վա­նում են Բլուժս­կի, մենք ապ­րում ենք շատ հար­յու­րամ­յակ­ներ: Կող­քով հո­սում է Սվիս­լոչ գե­տը, այն իր ջրե­րով կտ­րել է ան­տա­ռը: Գետի ձախ ափով տա­րած­վում է խիտ կաղ­նու ան­տա­ռը: Հորս հետ այն­տեղ ընտ­րե­ցինք մի հին ծառ: Թա­կե­ցինք, և գտանք ավե­լի փա­փուկ, թա­կե­լուն հար­մար տե­ղեր: Ստաց­վե­ցին խո­րը, փայ­տե բներ: Ապա այն­տեղ տե­ղա­փո­խե­ցինք հասած կա­ղին­ները: Որոնք պետք կգան ձմ­ռա­նը: Այդ վայ­րից քիչ հե­ռու` Սվիս­լո­չի մեջ է թափ­վում Ժե­լե­զին­կա վտա­կը: Նրա կող­քին, մի ժա­մա­նակ գտն­վում էր Բե­րեզ­յան­կա գյու­ղը: Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ գյու­ղի բո­լոր տղա­մար­դիկ գնա­ցել են կռ­վե­լու գեր­մա­նա­ցի­նե­րի դեմ: Մնա­ցել են կա­նայք, երե­խա­ներն ու ծե­րու­նի­նե­րը: Մի առա­վոտ գյու­ղի վրա հար­ձակ­վել են պատ­ժիչ ջո­կատ­նե­րը: Բո­լո­րին տնե­րից դուրս են քշել, ցա­խա­նոց խց­կել, որը գյու­ղի ծայ­րին էր, ամուր փա­կել դռ­նե­րը, իսկ պա­տե­րը ծած­կել ծղո­տով: Գեր­մա­նա­ցի­նե­րից ինչ­-որ մե­կը չխ­կաց­րել է լուց­կին և ցա­խա­նո­ցը բռնկ­վել է կրակ­նե­րի մեջ: Մարդ­կանց գո­ռոց­ներն ու տն­քոց­նե­րը լց­րել են ան­տա­ռի ազատ տա­րա­ծու­թյու­նը: Բո­լոր թռ­չուն­նե­րը վա­խե­ցած թռել, հե­ռա­ցել են:

Մենք սի­րում ենք խա­ղաղ վայ­րե­րը և աշ­խա­տում ենք շր­ջան­ցել մարդ­կա­յին բնա­կա­վայ­րե­րը: Բայց մար­դուց բո­լո­րո­վին չես կա­րող հե­ռա­նալ: Եվ լավ է, երբ նա ան­տա­ռի խե­լա­ցի տեր է լի­նում, խնա­մում և ան­հանգս­տա­նում է ամեն ին­չի հա­մար, ով այն­տեղ բնա­վոր­վում է: Հար­կա­վոր է պահ­պա­նել անկ­յու­նը, որ­տեղ ծն­վել ես: Այն փոք­րիկ է, այդ­պես իմ մայրն է ասում, բայց և մեծ է: Որով­հետև առանց նրա կյանք չկա, չես ապ­րի”:

Պետ­րո­կը լռեց, իսկ Ալ­յոն­կան հուզ­մուն­քից ոչ մի բառ չէր կա­րո­ղա­նում ար­տա­սա­նել: Մի­այն ան­տառն էր աղմ­կում:

Սկ­յու­ռիկն առա­ջի­նը խախ­տեց լռու­թյունը.

- Պետ­րոկ, դու լավ շա­րադ­րու­թյուն ես գրել: Եթե խոս­տո­վա­նեմ, ան­գամ ցան­կա­ցա ար­տաս­վել: Եր­բեք չեմ իմացել, որ մեր ան­տա­ռում այդ­քան դեպ­քեր են պա­տա­հել:

Ճիշտ է, ինձ էլ է հա­ջող­վել որոշ բա­ներ իմա­նալ այդ մա­սին, չէ որ շշուկ­ներն իմ հա­րա­զատ­նե­րի մա­սին նույն­պես թռ­չում են ճյու­ղից ճյուղ: Բայց, մի­թե՞ դա հե­տաքր­քիր է որևէ մե­կին` մե­զա­նից բա­ցի:

Փայտ­փո­րի­կը պա­յու­սա­կում զգուշ­ու­թյամբ տե­ղա­վո­րեց կա­նաչ, գե­ղե­ցիկ տետ­րը, ապա շրջ­վեց դե­պի զրու­ցա­կի­ցը.

- Ալ­յոն­կա, իզուր ես կաս­կա­ծում: Մի՞­թե հետքր­քիր չէ իմա­նալ` ինչ­պե՞ս են ապ­րել ծնող­ներդ, ինչ­պե՞ս են բնա­վոր­վել այս­տեղ քո նախ­նի­նե­րը: Իսկ ձեր սո­վո­րույթ­նե՞­րը, գաղտ­նիք­նե՞­րը: Նրանք նման չեն մեր թռչ­նա­յին սո­վո­րույթ­նե­րին: Օրի­նակ, գի­տե՞ս, որ փչա­կից թռց­նել այն կա­ղին­նե­րը, որոնք թաքց­նում, պա­հես­տա­վո­րում են սկ­յուռ­նե­րը ձմ­ռան հա­մար` չի կա­րե­լի: Ում բռ­նեն, նա առանց ատամ կմ­նա: Մինչև ծե­րու­թյուն: Եվ նրա ստա­մոքսն էլ անընդ­հատ կցա­վի:

- Ոչ, առա­ջին ան­գամ եմ լսում: Ահա թե ին­չու՞ է մայ­րի­կը թաքց­նում կա­ղին­նե­րը տար­բեր վայ­րե­րում և այն էլ տա­նից հե­ռու: Ասել էր ինձ, որ այդ­պես լավ է, բայց գո­ղե­րի մա­սին ոչինչ չէր ասել:

- Եվ, էլի, ինձ շատ ան­գամ է հա­ջող­վել տես­նել, թե ինչ­պե՞ս են սկ­յուռ­նե­րը սունկ հա­վա­քում: Դու կա­րո­ղա­նու՞մ ես տար­բե­րել կար­միր սունկն ասենք թու­նա­վոր սն­կից - փայտ­փո­րի­կը քն­նա­խույզ նա­յեց հա­մա­դա­սա­րան­ցուն:

Ալ­յոն­կան աշ­խու­ժա­ցավ.

- Թեթև ու հան­գիստ:

Սն­կե­րը մեր ու­տե­լիքն են:

Հատկա­պես սպի­տակ սն­կե­րը, կար­միր գլուխ սն­կե­րը, շի­կասն­կե­րը: Ինչ­պես էլ նրանք թաքն­վեն մե­զա­նից թփե­րի ու ծա­ռե­րի տակ, միևնույն է կգտ­նենք: Գուշ­ա­կիր հա­նե­լու­կը. “Փոք­րիկ, ճար­պիկ, գետ­նի մի­ջով ան­ցել է, կար­միր գլ­խարկ է գտել”:

Փայտ­փո­րը պտ­տեց գլու­խը տար­բեր կող­մե­րի, ասես լու­ծու­մը ինչ­-որ տեղ շուրջն էր:

- Կար­միր գլուխ, - ու­րախ բա­ցա­կան­չեց սկ­յու­ռը և քիչ մնաց գլ­խապ­տույտ ցատ­կեր ճյու­ղի վրա, որ­տեղ նս­տած էր: Բայց ժա­մա­նա­կին գլ­խի ըն­կավ, տխ­րեց և խնդ­րան­քով դի­մեց խե­լա­ցի թռ­չու­նին:

- Պետ­րոկ, օգ­նիր շա­րադ­րու­թյու­նը գրել: Ես տետր ու գրիչ էլ եմ բե­րել: Եվ տախ­տակ կա, և փոք­րիկ նս­տա­րան: Թե­լադ­րիր, իսկ ես կգ­րեմ:

- Է՜, ոչ, սի­րե­լիս,- փայտ­փո­րիկը թևերը լայն տա­րա­ծեց ու հետո փակեց: Սկ­յու­ռի հետ զրույ­ցը նրան ար­դեն ձանձ­րաց­նում էր:- Ինձ հա­մար փչակ փո­րելն ավե­լի դյու­րին է, քան քո փո­խա­րեն գրե­լը: Դու ինքդ փոր­ձիր: Ձեր ըն­տա­նի­քի, ձեր սկ­յու­ռիկ­յան ցե­ղի մա­սին:

Իսկ, ո՞վ քո մո­րից ավե­լի լավ գի­տի, նախ­նի­նե­րիդ մա­սին:

Ահա, նրան էլ հարց­րու:

- Բայց, Սև Արա­գի­լը… Չէ՞ որ նա այ­սօր է սպա­սում:

- Սի­րե­լի Ալ­յոն­կա, նրա­նից նե­րում խնդ­րիր: Ասա, որ շա­րադ­րու­թյու­նը վա­ղը

կբե­րես: Իսկ, որ­պես­զի ու­սու­ցի­չը հա­վա­տա, պատ­միր նրան, թե ի՞նչ պետք է հարց­նես մայ­րի­կիդ: Նա կհաս­կա­նա: Շա­րադ­րու­թյու­նը կգրես երե­կո­յան: Քեզ այն կհա­ջող­վի:

Սկ­յու­ռը հաս­կա­ցավ, որ Պետ­րո­կից այլևս ոչինչ հնա­րա­վոր չէ ստա­նալ: Բայց, չէ՞ որ նա ասաց ամե­նագլ­խա­վո­րը: Հար­կա­վոր է շտա­պել մայ­րի­կի մոտ: Գու­ցե, դեռ մինչ դպ­րոց գնա­լը կհասց­նի նրան հար­ցեր տալ: Նա թա­փա­հա­րեց պո­չով, լա­րեց աչ­քե­րը` չա­փե­լով մի սո­ճուց մյուսն ըն­կած տա­րա­ծու­թյու­նը, զս­պա­նակ­վեց և արագ ցատ­կեց:

Ալես ԿԱՌԼՅՈՒԿԵՎԻՉ

Աղբյուր՝ Հայաստանի գրողների միության գրական կայք։

Լրահոս
Հովհաննես Գառնեցու մասին Մահացել է ճարտարապետ, նկարիչ Ֆրիդոն Ասլանյանը Կոնսերվատորիայի ուսանողները հանդես կգան Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված համերգով Ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային համերգաշարի շրջանակում կհնչեն Ֆրանց Շուբերտի գործերը Վերականգնվում են «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» մոնումենտալ քանդակները Տաճարն Աստծու տունն է «Ճախրուկ» փառատոնը կատարումներով կզարդարեն Արտո Թունչբոյաջյանը և Armenian Navy Band խումբը Մահացել է հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը Տիգրանակերտի դեպքում ադրբեջանցիները չգիտեն՝ մեզ ինչի մեջ մեղադրեն. Համլետ Պետրոսյան «Բայց դուք, եղբարք, մի ձանձրանաք բարիք գործելուց» Հայաստանի պետական կամերային երգչախումբը բարձր մակարդակով է ելույթ ունեցել Ռավեննայի փառատոնին «Բաբաջանյանը Երևանում»՝ հուլիսի 3-9-ը Աստծու գոյությունը, մաս 3-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերին «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերին ԳԱԿ-ը հայտարարում է «Գագիկ Հարությունյան. մոռացումի անսպասելի գեղեցկությունը» ցուցադրության բացման մասին Ջեյմի Լի Քյորտիսը Վենետիկի փառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակ կստանա կինեմատոգրաֆում ներդրած ավանդի համար Իտալիայում մեկնարկել են Հայաստանի պետական կամերային երգչախմբի փորձերը Կրքերի մասին Վահագն Դավթյան․ Քարե քնքշանք ԱԺ-ն ընդունեց կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող նոր օրենքը Հայկական հանդերձի գունեղ ու զարմանալի ավանդույթները՝ «Դրվագներ ինքնության. Տարազ» ցուցահանդեսում Ռազմիկ Դավոյան. Իմ ձայնը անմարմին, անգլուխ... Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցն ամփոփիչ համերգ է տվել Նարեկ Հախնազարյանը Սիմֆոնիկ նվագախմբի հետ կներկայացնի իրեն նվիրված կոնցերտը Սպենդիարյանի 150-ամյակին լույս է տեսել «Ալմաստ» օպերային նվիրված Գեորգի Բուդաղյանի գիրքը Լիվերպուլի պատմական հատվածը կարող է զրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կարգավիճակից Ռուսական արվեստի թանգարանում կբացվի «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» ցուցահանդեսը Որ մեր սրտերը չխռովվեն, որ չվախենանք․ կայունացման ուղին «Դարի գողությունը» բացահայտվել է. Հունաստանի ոստիկանությունը հայտնաբերել է 9 տարի առաջ գողացված Պիկասոյի և Մոնդրիանի կտավները Համազգային թատրոնը փոխեց չեխովյան փառատոնի իմիջը.«Փափլիկը» ներկայացումը արժանացել է բարձր գնահատականի «Երևանյան հեռանկարներ» փառատոնի առաջին համերգին ելույթ կունենա Իտալիայից ՀՀ ժամանած դաշնակահար Մայա Օհանյանը Աստծու սերը միտքը ուղղում է դեպի սիրտ Խաբվածները Համո Սահյան․ Կածանն ինձ տաներ... Գրիգոր Տատինցյանի «փախուստը» դեպի վառ իրականություն Գրատպության թանգարանի առաջին առցանց հավաքածուն հասանելի կլինի Google Arts & Culture հարթակում «Նովելի իշխան» Գրիգոր Զոհրապի ծննդյան 160-ամյակն է Շուշին 1902թ. օգոստոսին, Բ մաս Աղոթքը դառնում է սրտաբուխ, երբ միտքն իջնում է սիրտ
Ամենաընթերցված
website by Sargssyan