USD
EUR
RUB

Թույլ չտանք, որ աշխարհը մակաբուծի մեր էությունն ու ներաշխարհը

 

Ամեն ոք, ով հավատում է, թե Հիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնված. և ամեն ոք, ով սիրում է ծնունդ տվողին, սիրում է նաև նրանից ծնվածին:

Սրանո՛վ ենք ճանաչում, թե սիրում ենք Աստծո Որդուն, երբ սիրենք Աստծուն և կատարենք նրա պատվիրանները. քանզի ա՛յս է Աստծո հանդեպ մեր սերը. որ պահենք նրա պատվիրանները:

Եվ նրա պատվիրանները ծանր չեն, քանի որ ամեն ոք, որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին: Եվ ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը: Եվ ո՞վ է, որ հաղթում է աշխարհին, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուս է Աստծո Որդին (Ա Հովհ. 5; 1-5):

Աստծո կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը, չզարմանաք, հետևյալն էր.

«Աճեցե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք երկիրը....», սա օրհնություն-պատվիրան էր, իսկ «ծառից չուտեքը»` այդ օրհնության մեջ մնալու գրավական: Ինչի՞ համար են աստվածային պատվիրանները: Ոմանց կարծիքով դրանք սահմանափակում են մարդու ազատությունը, կտրում երազանքի թևերը, ոմանց համոզմամբ անտանելի են դարձնում մարդու կյանքը, ոմանք կարծում են, որ դրանք պարզապես կանոնակարգում են մարդկային հարաբերությունները, որպեսզի մարդը բարոյական իր նկարագրով տարբերվի անբան անասուններից և վայրի գազաններից: Բայց արդյո՞ք Աստծո նպատակներն այդքան պարզունակ էին, երբ Նա պատվիրեց առաջին մարդուն. «Մի՛ կեր»: Ըստ առաքյալի, Աստծո պատվիրանները, փաստորեն, աշխարհին հաղթելու համար են, առաքյալի վկայությունը ցույց է տալիս, թե մարդը, ցավալիորեն, որքան է հեռացել Աստծուց, որովհետև ոչ ոք այսօր չի մտածում անգամ աշխարհի դեմ պայքարելու, էլ ուր մնաց` հաղթելու մասին, նույնիսկ շատ քրիստոնյաներ այդ մասին չեն մտահոգվում, անգամ չեն էլ կասկածում դրա բնական անհրաժեշտության մասին: Որևէ աստվածաբան, «աշխարհ» ասելով, հասկանում է.

ա) սխալ սկզբունքներ, որոնց համաձայն ապրելով` մարդիկ շեղվում են բարեպաշտությունից.

բ) խռովություններ ու հալածանքներ քրիստոնյաների դեմ.

գ) հաճույքների ու զվարճությունների փնտրտուք.

դ) գայթակղություններ և չար օրինակներ, ներառյալ չար դաստիարակությունը:

Աշխարհը օբյեկտիվորեն գոյություն ունի մեզանից դուրս, և պայքարել աշխարհի դեմ` նշանակում է թույլ չտալ, որ աշխարհը մակաբուծի մեր էությունն ու ներաշխարհը կամ` փոխարինի նրան ու նույնանա նրա հետ:

Ի սկզբանե պատվիրանների նպատակը մարդու ինքնաոչնչացման ժխտումն էր ու աստվածային օրհնության հաստատումը, և այսօր էլ դեպի այդ նպատակը տանող ուղին որևէ կերպ չի շեղվել: Պատվիրանները մարդու մարդկային որակի ուղենիշներն են, մարդու` մարդ լինելու և մնալու երաշխավորները, Նրա մարդկային դիմագծի ու նկարագրի ճարտարապետները: Առաքյալը վստահեցնում է, որ նույն այդ պատվիրանները կարող են վերափոխվել անողորմ դատավորի ու մահվան դատավճռի, եթե մերժվեն, անտեսվեն ու արհամարհվեն (Հռոմ. 7; 7-12):

Աստված իր պատվիրանները մարդուն տվեց աստիճանաբար՝ նախ նրան հետ պահելով չարից, ապա դեպի կատարյալը առաջնորդելով, նախ կաթ, ապա պինդ կերակուր տալով, նախ` մի՛ վնասիր, ապա` օգնի՛ր, հետո միայն` սիրի՛ր պատվիրելով: Երբ մենք սկսում ենք մտահոգվել չնչին ու անկարևոր բաներով, Աստծո պատվիրանները, որ «ծանր չեն», դառնում են անտանելի դժվար, իսկ մեր գլխավոր մտահոգությունը` պատվիրանապահությունը` անհասկանալի ու երկրորդական գործ: Եվ որքանո՞վ է դա ճիշտ, երբ պատվիրանները տրված են մեր բարօրության համար, և նրանց կատարումը մեր երջանկության գրավականն է:

Պատվիրանները աշխարհին հաղթելու համար են, սակայն հաղթելու զորությունը և դրա անհրաժեշտության գիտակցությունը գալիս են Աստծո Որդու` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատից:

Երեցկին Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (Գորիս)

Աղբյուր՝ Irates.am:

Լրահոս
Հրաչյա Թամրազյան. Բանաբան Կոստան Զարյան․ Ճամփորդություն Մատթեոս Զարիֆյան-Մարի Պոզապալյան․ «Ծովուն դիմաց» Ոչ սովորական նկարիչը Սլավի-Ավիկ Հարությունյան կամ միայնակ թռչունը Մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին Հիսուս, բժշկիր սերը բոլոր մարդկանց Տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը «Ամենասուրբ Երրորդության» գաղափարը արտահայտող ինքնատիպ պատկերները Խաչատրյանի միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է Ինչ «մեսիջ» է հղում արվեստագետը Մեզնից խլել են փորձում մեր գալիքը «Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը Ամեն ընտանիք մի փոքրիկ եկեղեցի է «Կան մարդիկ, որոնք կուսակցական ժողովների կարոտախտ ունեն, բայց Գրողների միությունն այդպիսի ժողովների վայր չէ» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների աշխատանքները կներկայացվեն Նկարիչների միությունում Սայաթ-Նովա․ Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա Հովհաննես Թումանյան․Շունը Հովհաննես Գրիգորյան․ Սիրտ Խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամը Հայաստանում բացահայտում է հայկական երաժշտությունը Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Մեքսիկայում առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի ձայնի ձայնագրությունը Եղիշե Չարենց․ Ընկեր «Ինձ տեսնում են այնտեղ, որտեղ հրավիրում են» Աստված ստեղծել է նրանց տղամարդ ու կին Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ Գորիսում կանցկացվեն միջոցառումներ Երեւանում կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը» «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում Վահագն Դավթյան․ Կանչ Ռուբեն Սևակ․ Գիշերն իջավ Երջանկության քրիստոնեական ընկալումը Աստվածճանաչողությունը եւ աստվածգիտությունը սկսվում են հավատքով Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ Մատթեոս Զարիֆյան․ Բանաստեղծություններ Արտաշես Հարությունյան. Վերջալույսի աղջիկը Սերգեյ Սմբատյան. «Շատ կարևոր է քիմիական կապը, որ կա Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև»
website by Sargssyan