USD
EUR
RUB

«Շառլ Ազնավուր. դարի երգիչ» գիրքը հետաքրքրություն է առաջացրել

 

Օրերս «Բուկինիստում» տեղի ունեցավ «Հայաստանը՝ ծանոթ և անծանոթ» պատկերազարդ հանրագիտարանի և «Շառլ Ազնավուր. դարի երգիչ» ժողովածուի շնորհանդեսը: Գրքերը հրատարակել է «Արեգ» հրատարակչությունը: Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ Ազնավուրի մասին գրքի թարգմանիչներից Սամվել Գասպարյանը: Նա փաստեց, որ Ազնավուրի մասին գիրքը հրաշալի է ընդունվել:

«Հայաստանը՝ ծանոթ և անծանոթ» գրքին դեռևս շատերը ծանոթ չեն, քանի որ ընդամենը 10-15 օրինակ է վաճառվել: Պետք է նշեմ , որ երկուսի ձեւավորումներն էլ շատ հաջողված են, որոնց հեղինակը Արթուր Հարությունյանն է»,- ասաց Սամվել Գասպարյանը:

«Շառլ Ազնավուր. դարի երգիչ »-ը Ազնավուրի երգերի ու բանաստեղծությունների չորրորդ ժողովածուն է, որտեղ ամփոփված են նրա երեք թարգմանիչների` Աբրահամ Ալիքյանի, Սամվել Գասպարյանի և Պերճ Թյուրաբյանի ավելի քան 60 երգերի թարգմանությունները, որոնք ուղեկցվում են ֆրանսերեն տեքստերով: Գիրքը սկսվում է թարգմանիչ և գրող Կարպիս Սուրենյանի` դեռևս անցյալ դարի 60-ական թվականներին գրված էսսեով: Գրքում տեղ են գտել նաև Ազնավուրի` տարբեր տարիների գրած ինքնակենսագրական վեպերից քաղված փոքրիկ պատառիկներ, որոնց օգնությամբ փորձ է արվել ընթերցողին ներկայացնել մեր հայրենակցի մարդկային բնութագրի որոշ կողմերը: Գրքի խմբագիրն է Անահիտ Դաշտենցը:

«Հայաստանը` ծանոթ և անծանոթ» գրքում ընդգրկված են ավելի քան 300 լուսանկարներ, որոնց շարքում են կանադահայ լուսանկարիչ Հրայր Բազեի գործերը: Գրքի 160 էջերում բովանդակալից և սեղմ ձևով ներկայացված է ոչ միայն հայ ժողովրդի դարավոր պատմությունը, ինչպես նաև ՀՀ տարածքի գրեթե բոլոր կարևոր, և քիչ հայտնի հնավայրերը (Մեծամոր, Շենգավիթ, Կարմիր բլուր, Էրեբունի, Օձաբերդ, Տիրինկատար, Գառնի), վիշապաքարերն ու կիկլոպյան ամրոցները: Այս գրքի մասին իրենց կարծիքը հայտնեցին ներկաները:

Երկու գրքերն էլ լույս են տեսել Մշակույթի նախարարության պատվերով :

Արևիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
Գևոևգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը» Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց Արարչագործության շարքի մանրանկարները Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու Հոգևորական շերտը «վերին դարակում» է Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա» «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է» Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը» Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը Երվանդ Քոչար. Արևը խաբեց Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է» Սրբերի և սրբադասման մասին Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Աղքատ Ղազարոսի առակը Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ Կաննում պարզ է դարձել, որ Քվենտին Տարանտինոն այսօր ապրող կարևորագույն ռեժիսորներից է
website by Sargssyan