USD
EUR
RUB

Աղավնավանքը հետ է կանչում արտագաղթած իր բնակիչներին

 

Աղավնավանքը Տավուշի մարզի գյուղերից է: Այն հիմնադրվել է 1950-ական թվականներին: Մինչև 1988-ը գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով և կոչվել է Սալահ, Սալախ։ 1988-ից հետո գյուղում վերաբնակեցվել են Ադրբեջանից բռնագաղթած հայեր:

Կանաչ անտառներով շրջապատված այս գյուղը փոքրաթիվ բնակչություն ունի։ Այս տարվա օգոստոսի վերջին նշվեց գյուղի վերաբնակեցման 30-ամյակը: Աղավնավանքի վարչական ղեկավար Վարդան Գրիգորյանի համոզմամբ` ավանդույթ դարձած այդ միջոցառումը զբոսաշրջիկների համար գյուղն ու նրա մշակութային հարուստ ժառանգությունը կդարձնեն գրավիչ:

Աղավնավանքում ապրում է 255 մարդ, թեև գրանցված են 343-ը: Արտագնա աշխատանքի մեկնելու «մոլուցքը» չի շրջանցել նաև Աղավնավանքը, որտեղ շուրջ 30 դուռ ներկայումս փակ է: Համայնքը հայկական շատ գյուղերի նման ունի խմելու ջրի խնդիր: `

Աղավնավանքի ոչ բոլոր թաղամասերն են ապահովված խմելու ջրով, սակայն վարչական ղեկավարը հույս ունի, որ մինչև 2019 թվականն այդ հարցը լիովին կլուծվի, բայց նույնը չպնդեց ոռոգման ջրի առումով: Գյուղից 7-8 կմ հեռու գտնվող վարելահողերն անջրդի են, ուստի օգտագործվում են որպես խոտհարքներ: Բնակիչներից շատերը սեփական հողակտորները տվել են վարձակալությամբ, տնամերձերում զբաղվում են հողագործությամբ, բուսաբուծությամբ և խոզաբուծությամբ: Գյուղի առաջնահերթ խնդիրներից եղել և մնում է կաթի, մսի մթերման, ինչպես նաև չսպառվող մրգատեսակների իրացման հարցը: Խոզի մսի իրացումը մոտալուտ տոնական օրերին լուծվում է, քանի որ մսավաճառներն ու վերավաճառողները նախապես բնակիչներից գնում են խոզի միսը՝ կիլոգրամը 1700-1800 դրամով:

Աղավնավանքի փողոցներով ձգվող գազի խողովակաշարերով հոսող երկնագույն վառելիքը դեռ ոչ մի տուն չի մտել, ջեռուցման համար բնակիչներն ապավինում են վառելափայտին: Անապահով ընտանիքներին պետության կողմից անհատույց տրվող վառելափայտի սակավության դեպքում բնակիչը վառելափայտի 1 խորանարդ մետրի համար պետք է վճարի 8-12 հազար դրամ: Թեև գյուղից մի քանի քայլ հեռավորության վրա սկսվում է «Դիլիջան» ազգային արգելոցի սահմանը, այնուհանդերձ, բնակիչներն այդ հնարավորությունը չեն չարաշահում: Վարդան Գրիգորյանի հավաստմամբ` բնակիչները ծառահատումներ չեն անում, քանի որ արգելոցը մշտապես վերահսկվում է:

Աղավնավանքն ունևոր գյուղ չես համարի: Այդ են վկայում աղքատիկ ու անտեսված տները, որոնք թեև շատ չեն, սակայն աչքի են զարնում: Վարչական ղեկավարը մեզ հետ զրույցում նշեց, որ ոմանք Աղավնավանքը համարում են ծերացող գյուղ, սակայն ինքը համամիտ չէ այդ մտքին:

«Գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է 41 աշակերտ, ունենք նախակրթարան, ունենք երիտասարդներ, որոնք գյուղից հեռանալու ցանկություն չունեն, հակառակը, համագործակցելով եվրոպական կառույցների հետ, դրամաշնորհային ծրագրեր են իրականացնում և նախատեսում են գյուղում զարգացնել զբոսաշրջությունը: Ի դեպ, զբոսաշրջիկների հոսքը մեր գյուղ չի դադարում մինչև ուշ աշուն: Համոզված եմ, որ մեր երիտասարդները, մասնավորապես Ալեքս Ներսեսյանը, իրենց ծրագրերով վերածնվող Աղավնավանքը կդարձնեն Հայաստանում տուրիզմի լավագույն կենտրոններից մեկը»,- ասում է Վարդան Գրիգորյանը:

«Իրատեսի» հետ զրույցում Ալեքս Ներսեսյանը պատմեց, որ IDeA հիմնադրամի ու Եվրամիության համաֆինանսավորմամբ առաջարկվել է Դիլիջանի և հարակից շրջանների զարգացման համար կազմել բիզնես ծրագիր: Լավագույն 7 ծրագրերի թվում եղել է նաև Ալեքսի ծրագիրը:

«Դրամաշնորհի 10 %-ը պետք է կազմի իմ ներդրումը: Ծրագրի շրջանակում Ախնաբաթ վանք տանող ճանապարհի եզրին գտնվող իմ շինությունը նախատեսում եմ դարձնել ավանդական հյուրընկալության կենտրոն, որտեղ կլինեն գինետուն, թոնրատուն, հնությունների և տարազների ցուցասարհ, կանցկացվեն լուսանկարահանումներ, կկազմակերպվեն արշավներ, ավանդական մշակութային ուտեստների սպասարկում:

Հյուրընկալության կենտրոնը կլինի նաև տեղեկատվական կենտրոն, զբոսաշրջիկներին կուղղորդի գյուղի բնակիչների տները: Կազմակերպեցինք նաև լավաշ թխելու օր, զբոսաշրջիկները հյուրընկալվեցին գյուղի բնակիչներից մեկի տանը` եկամուտ բերելով այդ օջախին: Այս տարի մեր գյուղի 30-ամյակի կապակցությամբ կազմակերպեցինք «Աղավնականչ» փառատոնը, որի խորհուրդը Հայաստանից արտագաղթածներին հետ կանչելն է, քանի որ հայրենիքը յուրաքանչյուր քաղաքացու կարիքն ունի: Նոյեմբերի 5-ին դեպի Ախնաբաթ կազմակերպել ենք ուխտագնացություն, որի ժամանակ օրհնությամբ հավերժացվել է սիրահարների սերը: Հիմա աշխատում ենք ներդրումներ բերել գյուղ, համագործակցում ենք ՀԿ-ների հետ, դասընթացներ ենք կազմակերպում երիտասարդների համար»,- պատմեց Ալեքսը:

Աղավնավանքի երիտասարդ բնակիչը համոզված է, որ պետք չէ գնալ և դրսում փնտրել ապրելու միջոցներ, պետք է մնալ և շենացնել գյուղն ու երկիրը:

ԱՂԱՎՆԱՎԱՆՔԸ  ԶԲՈՍԱՇՐՋԻԿԻՆ ԳԵՐՈՒՄ Է ՆԱԵՎ ԻՐ ԼԵԳԵՆԴՈՎ

Կան հավաստի պատմական տվյալներ, որ մինչև մոնղոլ-թաթարական արշավանքները Աղավնավանքի տարածքը բնակեցված է եղել հայերով, որի վառ ապացույցներն են միջնադարյան եկեղեցին, խաչքարերն ու այլ շինություններ։

Աղավնավանք գյուղից 2,5 կմ հյուսիս-արևելք՝ Ախնաբաթ կոչվող անտառամասում, սարալանջի վրա, Աղավնավանք գետակի աջ ափին է գտնվում Ս. Աստվածածին Անապատ եկեղեցին: Հուշարձանի մասին մատենագրական տեղեկություններ չկան, սակայն, ըստ եկեղեցու վիմագրությունների, որոնք վերաբերում են 12-13-րդ դդ., եկեղեցին կառուցվել է 11-12-րդ դարերում:

Լեգենդը պատմում է, որ այս վայրերում ապրել է մի երիտասարդ, որը բույսերից պատրաստած սպեղանիներով կարողանում էր տարբեր հիվանդություններ բուժել: Գյուղում բոլորը շատ էին սիրում երիտասարդին, նա սպասված հյուր էր յուրաքանչյուրի տանը: Շատերն էին դիմում նրա օգնությանը` թե՛ հասարակ գյուղացիները, թե՛ հարուստ իշխանները: Մի անգամ տեղի իշխաններից մեկի դուստրը՝ գեղեցկուհի Նաբաթը, ծանր հիվանդանում է: Ոչ ոք չի կարողանում բուժել աղջկան, ի վերջո մարդիկ իշխանին խորհուրդ են տալիս կանչել սպեղանիներ պատրաստող տղային: Երիտասարդը մի քանի օր շարունակ տարբեր դեղաբույսեր է հավաքում, թուրմ պատրաստում, որի օգնությամբ դեռատի աղջիկը շուտով ոտքի է կանգնում: Երջանիկ հայրը կարգադրում է մի պարկ ոսկի բերել երիտասարդի համար, սակայն տղան իշխանից դստեր ձեռքն է խնդրում: Տեսնելով տղայի ազնվությունն ու նվիրվածությունը` իշխանը համաձայնում է: Սակայն Նաբաթը, որը որքան գեղեցիկ , այնքան էլ փառասեր էր, մերժում է տղային ՝ ասելով, որ աղքատ բուժակը վայել չէ իրեն, ինքը իշխանի կամ հարուստ առևտրականի կին կարող է լինել:

Հուսահատ տղան թողնում է իր ունեցվածքը, հարազատներին, ընկերներին և օրեր շարունակ մեն-մենակ շրջում անտառներում՝ հոգու ցավը պատմելով ծառերին, թփերին, թռչուններին ու անտառի կենդանիներին:

Սակայն այստեղ էլ սիրահար տղան հանգիստ չի գտնում։ Փառասեր Նաբաթի պատկերն ամենուր հետապնդում է նրան՝ հայտնվելով մեկ առվակի ջրերի, մեկ առավոտյան ցողի, մեկ անձրևի կաթիլների մեջ: Անցնում են օրեր ու ամիսներ, իսկ տղան, մոռացած քաղց և հոգնածություն, վազում է անտառով մեկ և կանչում իր սիրելի Նաբաթին: Մի անգամ էլ, հայտնվելով ժայռի գագաթին երիտասարդը նայում է ներքև և վազող առվակի ջրերի մեջ տեսնում գեղեցկուհի Նաբաթի ժպտացող պատկերը: Նաբաթը, ձեռքերը վեր պարզած, կարծես իր գիրկն է կանչում տղային: «Ախ, Նաբաթ» վերջին անգամ կանչում է տղան ու առանց տատանվելու ժայռից նետվում ներքև, որպեսզի հավետ իր հանգիստը գտնի գեղեցկուհի Նաբաթի գրկում:

Համաձայն լեգենդի` հենց այս բառերից է առաջացել Ախնաբաթ տեղանքի անվանումը: Ասում են նաև, որ իմանալով տղայի ողբերգական մահվան մասին, գյուղացիները, որոնք անսահմանորեն սիրում էին նրան, որոշում են տղայի պատվին եկեղեցի կառուցել:

Պատահական չէ, որ եկեղեցին էլ սիրահար տղայի նման մեկուսացած է անտառում, և այդ մենաստան-անապատ բառերից էլ առաջացել է նրա այժմյան անունը` Ս. Աստվածածին Անապատ եկեղեցի:

Գյուղը հայտնի է նաև իր հնամենի՝ 11-րդ դարում կառուցված կամրջով, որն այլևս չի շահագործվում, քանի որ մնացել է նոր ճանապարհի ստվերում: Բնակիչների պատմելով` կավի ու ձվի շաղախով կառուցված կամուրջն այսօր էլ այնքան ամուր է, որ անգամ բեռնատարներ կարող են անցնել վրայով:

Զբոսաշրջիկների համար Աղավնավանքի հաջորդ «խայծը» «Դիլիջան» ազգային արգելոցի հատվածում գտնվող կենու պուրակն է, որը Կովկասում եզակի է: Կենի կոչվող ծառատեսակը գրանցված է «Կարմիր գրքում»: Մասնագետների վկայությամբ` սովորական սղոցը չի կարող հատել ծառի կարմրափայտը: Կենու 25-հեկտարանոց պուրակն իր նշանակությամբ համարժեք է ազգային արգելոցի մնացած տարածքներին: Աղավնավանքի կենու պուրակը ցանկապատված է և մշտապես հսկվում է:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am:

Լրահոս
Գևոևգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը» Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց Արարչագործության շարքի մանրանկարները Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու Հոգևորական շերտը «վերին դարակում» է Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա» «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է» Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը» Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը Երվանդ Քոչար. Արևը խաբեց Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է» Սրբերի և սրբադասման մասին Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Աղքատ Ղազարոսի առակը Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ Կաննում պարզ է դարձել, որ Քվենտին Տարանտինոն այսօր ապրող կարևորագույն ռեժիսորներից է
website by Sargssyan