USD
EUR
RUB

«Հայոց Եկեղեցու պատմություն» դպրոցական առարկան ու պատմության դասերը. պատմում է տեր Թովմա քահանա Անդրեասյանը

 

Եվրոպական պետություններում կրոնական կրթությունը սերտորեն կապված է աշխարհիկության սկզբունքի հետ։ Եվրոպայի Խորհրդի 47 անդամ-պետություններից 44-ում հանրակրթական դպրոցներում կան կրոնական կրթության դասաժամեր, իսկ 25 երկրներում այդ դասաժամերը պարտադիր են։ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան մուտք է գործել Հայաստանի հանրակրթական դպրոցներ 2003-2004թթ ուսումնական տարվանից` 2002թ կառավարության ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև կնքված համաձայնագրի հիման վրա, իսկ 2005-ին ներառվել է պարտադիր առարկայացանկ` 4-10-րդ դասարանների համար։

«Հայոց եկեղեցու պատմություն» դպրոցական առարկայի մասին Aysor.am-ը զրուցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Թովմա քահանա Անդրեասյանի հետ։

«Սովորաբար ասում են, որ Վարդանանք բարոյական հաղթանակ տարան։ Բայց նրանք միայն զուտ բարոյական հաղթանակ չտարան։ Նրանց սխրանքը նրանում էր, որ իրենց նահատակությամբ ժողովրդի մեջ դրեցին սերմը միաբանության, սիրո ու Աստծո առաջնորդության», - պատմում է տեր Թովման ու ներկայացնում եկեղեցու պատմություն առարկայի կարևորությունը Հայաստանի հանրակրթական դպրոցներում։

Տեր Թովման ասում է, որ մարդը չի կարող ամբողջական պատկերացում կազմել սեփական ժողովրդի պատմության մասին առանց եկեղեցու պատմությունն ուսումնասիրելու։

«Ինչո՞ւ մենք հաղթանակ տարանք Սարդարապատում, իսկ ինչո՞ւ դրանից հետո չստացվեց», - հարցեր է բարձրացնում տեր Թովման։ «Եկեղեցու պատմություն առարկան կարևոր է նաև երեխաների մեջ հայրենասիրություն սերմանելու տեսանկյունից», - ասում է տեր Թովմա Անդրեասյանը ու ավելացնում, որ «չոր» պատմությունը սերտելով հնարավոր չէ պատկերացնել հայոց պատմության բոլոր դասերը ու ողջ հարստությունը։

Մանրամասն՝ տեսանյութում:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Լրահոս
Գևորգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը» Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց Արարչագործության շարքի մանրանկարները Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին Իմ հոգում․․․ Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու Հոգևորական շերտը «վերին դարակում» է Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա» «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է» Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը» Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը Երվանդ Քոչար. Արևը խաբեց Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է» Սրբերի և սրբադասման մասին Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Աղքատ Ղազարոսի առակը Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ
website by Sargssyan