Կարդում է Մուշեղ Իշխանը․ Սիրտ իմ խելագար

Կարդում է Մուշեղ Իշխանը․ Սիրտ իմ խելագար

Ինչպե՞ս դուն կրցար, սիրտ իմ խելագար,
Մնալ միշտ այդպես առույգ ու դալար,
Երբ իմ թևերուս և ուսիս վրա
Կը զգամ օրերու թաթը երկաթյա…

Քու կանչիդ հզոր և տենչիդ անհագ
Ես ինչպե՞ս հասնիմ, սիրտ իմ անառակ,
Կյանքը Քեզ համար գարուն է հավետ,
Իսկ Ես թևանցուկ կ’երթամ աշնան հետ:

Դուն դեռ կը թռիս ու կը թռվռաս
Կարոտովը հին երազին անհաս.
Դուն դեռ միշտ կ’երգես, այս ցուրտ ամայքին,
Պայծառ սերերու քու հի՜ն մեղեդին…

Սիրտ իմ դեռատի, օ՜ սիրտ իմ պարման,
Ե՞րբ պիտի լսես ձայնն իմաստության
Եվ դառնաս վկան անցած օրերուն`
Ինծի պես խոհուն, ինծի պես հասուն…

Կարդում է Մուշեղ Իշխանը 

Երաժշտություն` Արթուր Մեսչյան – Հարություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում