USD
EUR
RUB

«Այդ միտքը դառնում է կինո կամ տիեզերանավ»

 

«Իրատեսը» պարբերաբար անդրադարձել է ՄԱՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ (ՄԱՆԵ) «Ադապտացիա» ֆիլմի հաջողություններին, միջազգային հարթակներում ձեռք բերած մրցանակներին:

Տարեվերջյան զրույցում Մանեն պատմում է իր ձեռբերումների մասին, նաև կինոշխարհի «գաղտնիքների». ինչպե՞ս է ստեղծվում կինոն, ինչպիսի՞ն պետք է լինի ռեժիսորը, ինչպե՞ս ներկայանալ աշխարհին՝ վաստակելով դրսի ու ներսի հանդիսատեսի համակրանքը:

- 2018-ն ինձ համար հաղթարշավի ու ճանապարհի տարի էր,- ասում է Մանեն:- Կարծես իսկապես անցնեի ճակատամարտերի միջով: Ինձ համար շատ հաճելի էր տանել այդպիսի ծանրաբեռնված աշխատանք և գնահատվել, հատկապես, միջազգային հարթակներում:

«Ադապտացիան» իրականացրեց իմ երազանքներից մի քանիսը. լինել Վենետիկում, գնահատվել hայրենակիցներիս շրջանում, ստանալ պարգևատրում նոր ու անկախ Հայաստանի նախագահի կողմից, լինել բազմաթիվ բեմերում : Բայց զուգահեռ կարևոր եմ համարում նաև «Ճայը» ֆիլմի ստեղծումը, որը դիպլոմային աշխատանք է, և որի համար պրոդյուսեր Արարատ Գրիգորյանի հետ բացահայտեցինք ու ստեղծեցինք նոր աշխարհ՝ Չեխովյան տրամադրություններով:

- «Ադապտացիան» հայ հանդիսատեսի դատին հանձնելու՞ ես:

- Իհարկե, «Ադապտացիան» 2019-ին մեծ թվով ցուցադրություններ կունենա

Հայաստանում: Այն սակավ ցուցադրությունները, որ այստեղ եղավ, դրական արձագանք են գտել:

- Հասակակիցներիդ արձագանքն ինչպի՞սին է: Ի՞նչ հարցեր են ծագում, հատկապես ի՞նչն է հետաքրքրում նրանց:

- Հիմնականում հարցնում են, թե ի՞նչ է պետք անել, որ իրենք էլ մասնակցեն կինոփառատոներին: Ես շեշտում եմ, որ պետք է նախ ինքդ հասկանաս ֆիլմիդ հաջողվա՞ծ է, նոր միայն ներկայացնես փառատոների: Պետք չէ թերագնահատել սեփական աշխատանքը: Բայց կարող է վնասել նաև ինքնախաբեությունը: Եթե ֆիլմդ հաջողված է, ապա այսօր մեծ հնարավորություններ կան այն աշխարհին ներկայացնելու: Նախկինում և՛ մասնակցելն է դժվար եղել, և՛ ֆիլմերի ընտրությունն է խիստ եղել: Այսօր գրեթե ամեն փառատոն իր թեմատիկան ունի, և ավելի հեշտ է կողմնորոշվել ու ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվել: Հաճախ հայ ուսանողներն ուզում են նկարահանել ամերիկյան ֆիլմեր և չեն հաջողում: Ինչու՞ չնկարահանել հայկական թեմաների մասին: Դրանք դրսում շատ ավելի բարձր կգնահատվեն, քան չստացված նմանակումները: Դրսում սպասում են քեզնից մի ֆիլմ, որը կլինի քո մասին: Նրանց հետաքրքրում է քո ազգությունը, քո քաղաքն ու քո ես-ը : Վավերագրական կինոն այսօր փառատոնային կյանքում առաջին տեղում է: Մարդիկ արդեն հոգնել են պատմություններից: Հիմա նրանց հետաքրքրում են կարճ ու արագ մտածելակերպը, և սուր թեմաները, որոնք սրտին են դիպչում: Իսկ եթե դրանք վավերագրական են, ապա ավելի է մեծանում մարդկանց հուզականությունը, քանի որ նա գիտակցում է, որ այն ինչ տեսնում է, իրական է:

- Ի՞նչն է կարևորը կինոյում:

- Պրոֆեսիոնալիզմը, բայց ավելի շատ՝ մարդկային զգացմունքները փոխանցելու շնորհը:

Արվեստագետը միշտ կարողանում է տեսնել և պատկերել այդ զգացմունքները: Դա անբացատրելի երևույթ է : Ստեղծում ես քո աշխարհը, որտեղ ապրում են Նապոլեոն Բոնապարտն ու Ժան-Ժակ Ռուսոն: Եվ մի օր անսպասելի քո մեջ միտք է ծնվում, այդ միտքը դառնում է կինո կամ տիեզերանավ:

- Ինչպե՞ս ես ընտրում թեման, պատկերները, հերոսներիդ:

- Ինձ հաճախ են հարցնում՝ ինչպե՞ս է պատահում, որ ինձ մշտապես հանդիպում են այդպիսի դրվագները կամ կերպարներ: Նրանք հանդիպում են բոլորիս և ամենուրեք, պարզապես պետք է միշտ արթմնի պահենք մեր ռեժիսորական աչքը: Ավելի լավ կլինի, որ այն մշտապես ներբեռնված լինի ուղեղում, ինչպես սմարթֆոններում ներբեռնում ենք հավելվածները:

Կինոն անբացատրելի արվեստ է, ոչ մի բացատրություն չկա թե ինչպես նկարահանել այն : Պետք է պարզապես սեղմել տեսաձայնագրման կոճակը և պահել տեսախցիկը քո շուրջը՝ չկեղծելով այն ինչը կա իրականում:

Աղբյուր՝ Irates.am:

Լրահոս
Գևորգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը» Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց Արարչագործության շարքի մանրանկարները Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին Իմ հոգում․․․ Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու Հոգևորական շերտը «վերին դարակում» է Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա» «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է» Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը» Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը Երվանդ Քոչար. Արևը խաբեց Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է» Սրբերի և սրբադասման մասին Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Աղքատ Ղազարոսի առակը Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ
website by Sargssyan