USD
EUR
RUB

«Գիրքն արդիական է այնքան, որքան աղոթքն առ Աստված»

 

Հարցազրույց բանաստեղծուհի Գոհար Եղիազարյանի հետ

- Ի՞նչ զգացողություն ունեցաք առաջին գրքի տպագրությունից։

- Առաջին հանդիպումը թրթռուն էր, գիրքն արդեն ինձ սպասում էր հայրենիքում… մայրս, ում նվիրված է գիրքը, սրտի դողով վերցրեց իր ծերացած ձեռքերի մեջ։ Երախտագիտության արցունքներ տեսա նրա աչքերում։ Հիմա էլ հիշելիս հուզվում եմ…

- Ո՞րն է ստեղծագործելու Ձեր բացատրությունը, ինչո՞ւ եք ստեղծագործում։

- Բանաստեղծություն գրելը ինձ համար ինքս ինձ հետ անկեղծ լինելն է, ինքս ինձ մոտենալը, ինձ իմ ներսից տեսնելը, «դարձ ի շրջանս յուր»… Ինչո՞ւ չէ, նաեւ ճանաչելը… Գիրը հայելի է, որտեղ երեւում է հոգին։

- Ինչո՞ւ ընտրեցիք այդ վերնագիրը՝ «ՔԱՆԻ ՈՒՇ ՉԷ, ԱՍԵՄ»:

- Ավելի քան համոզված եմ, որ սիրելիներին պիտի լավ բաները կենդանության օրոք ասել, ասել, քանի ժամանակ կա, ասել, քանի ե՛ս ժամանակ ունեմ, ո՜վ գիտի… Մի բանաստեղծության մեջ Բուքովսկին ասել է. «Չկա ավելի վատ բան, քան շատ ուշը»…

- Տարօրինակ չե՞ք համարում, որ ամուսիններով ստեղծագործում եք։

- Մեր դեպքում տարօրինակ կլիներ, եթե չստեղծագործեինք… Մի երամի թռչուն ենք, մեր երկնքում թագավորում է նորին մեծություն բանաստեղծությունը…

- Ո՞րն եք համարում Ձեր գրքի բուն ասելիքը։

- Իմ գիրքը մայրերգություն է, սեր, խոստովանանք, սրտի ու կարոտի տրոփներ կան հայրիկիս եւ զավակներիս նվիրված, մայր-զավակ հարաբերություն՝ տարաբնույթ ձեւերով արտահայտված։ Հուսամ՝ ընթերցողը այնտեղ կգտնի իրեն եւ իր մորը…

- Գիրքը արդիական համարո՞ւմ եք։

- Այնքան, որքան արդիական է աղոթքն առ Աստված։ Մի բանաստեղծության մեջ, որ գրքի բանալին է, գրել եմ. Երազ տեսա՝ բարձրյալն ինձ ժպտալով ասաց. -Ո՞վ է կարեւորը, մա՞յրը, թե՞ տեր Աստված։ Կարկամեցի ահից, բայց պատասխան գտա։ Ասի՝ դու երկնքում, մայրը՝ երկրի վրա, Թե մայր ունենայիր, հարցն այդ ինձ չէիր տա… Շարունակությունը՝ գրքում…

- Գիրքը ծնվում է որեւէ կոնֆլիկտից. այն կարող է լինել գրողի եւ բնության, գրողի եւ այլ մարդու կամ մարդկանց, գրողի՝ ինքն իր հետ ունեցած ներքին կոնֆլիկտը։

- Այդպես լինում է, այո՛, սակայն պիտի ասեմ, որ իմ գիրքը սիրո եւ պատկառանքի ծնունդ է՝ գրիչը թանաքի փոխարեն սրտիս մեջ թաթախած…

- Գրականությունը մարդկային կյանքն է՝ գեղարվեստական պատկերով արտահայտված, ի՞նչն է Ձեզ համար էականը, որ նպատակ եք դրել արտահայտել գեղարվեստորեն։

- Այո՛, կյանքն է՝ խիտ գույներով։ Մարդ-արարածը աշխարհը ճանաչում է իր մորով։ Ցավոք, լինում են երախտամոռ զավակներ, ցավոք, մանկատներում դեռ ապրում են որբեր, որոնք ունեն մայր, եթե իմ գիրքը դարձի կբերի թեկուզ յոթ «անառակ» որդու եւ յոթ «կկու» մոր, ուրեմն իզուր չեմ գրել…

- Ձեր գրքի թերությունն ու արժանիքն ըստ Ձեզ։

- Մի բան գիտեմ՝ ի՜նչ երգ էլ գրվի մոր մասին, թվում է կիսատ, քիչ է թվում… Արժանիքները թողնեմ ընթերցողներին, գրականագետներին։

- Ի՞նչ եք ուզում ասել ընթերցողին, ի՞նչ զրույց եք սկսել, ի՞նչ եք ուզում ասել մարդկանց։

- Սերը Աստվածային պարգեւ է, մայրական սերը՝ վեհնամենա, սիրտը՝ սիրտնամենա, բացառիկ, ներող եւ բալասանող… Փայփայեք ձեզ սիրող սիրտը, մարդի՛կ…

- Իսկ չե՞ք կարող հանգիստ ապրել եւ չստեղծագործել։

- Հանգիստ եմ, երբ ստեղծագործում եմ, բանաստեղծությունը ինքնախոստովանանք է, բոբիկ ոտքերով տաճարի դուռ հասնելն է, փակ աչքերով Աստծուն տեսնելը…

Զրուցեց ՎԱՆՈ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
Գևորգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը» Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց Արարչագործության շարքի մանրանկարները Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին Իմ հոգում․․․ Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու Հոգևորական շերտը «վերին դարակում» է Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա» «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է» Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը» Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը Երվանդ Քոչար. Արևը խաբեց Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է» Սրբերի և սրբադասման մասին Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Աղքատ Ղազարոսի առակը Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ
website by Sargssyan