USD
EUR
RUB

Խնդրում են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դատարանի վրա կոռուպցիոն ներգործությունը կանխելու ուղղությամբ

 

ՀՀ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար պր-ն Նիկոլ Փաշինյանին Պատճեն ՀՀ նախագահ՝ Ա. Սարգսյանին «Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պոակ-ի աշխատակիցներից Դիմում-բողոք

«…Ու միշտ ,քանի որ կա շահ ու գերի, ստրուկ ու տեր, չի լինելու երկրի վրա ոչ շիտակ խոսք,ոչ կյանք, ոչ սեր…»:

Հովհ. Թումանյան

Մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյան.

Ձեր գիտակցական փայլուն մտքի ու կազմակերպչական մտածված գործողությունների և, անկասկած,անձնվեր հեղափոխականի գլխավորած համաժողովրդական-երիտասարդական շարժումը՝ Թավշյա Հեղափոխությունը հաջողությամբ պսակվեց… որովհետև հասարակությունն այլևս չէր ուզում ենթարկվել ու կառավարվել տիրող անմարդկային, ժողովրդադավ ռեժիմի կամայականություններով, չէր կարող ապրել ստրուկի կարգավիճակով՝ օրինազանցների իշխանության տակ: Գերիշխող, անբարո և կոռումպացված իշխանությունները անընդունակ էին տեսնել ժողովրդի՝ իբրև պետական մեքենայի շարժիչ հզոր և անփոխարինելի ուժի գործոնը, նրա անսպասելի ցասումն ընդդեմ բռնապետության:

Միանձնյա և կամայականության սկզբունքով անարդյունավետ ղեկավարման արատավոր երևույթները բնորոշ են եղել նաև մեր թատրոնին, բայց ոչ թատրոնի հեքիաթով ապրող, թատրոնի նվիրյալ, արդարամիտ ու աշխատասեր, ստեղծագործ մարդկանց, ովքեր գործադրում են հնարավոր բոլոր ջանքերը՝ վերականգնելու Արտաշատի թատրոնի երբեմնի բարձր հեղինակությունը: Սակայն կանգնած ենք անպատվաբեր ու անելանելի պատնեշի առջև:

Ցավալի իրողություն է՝ 83-ամյա փառավոր ճանապարհ անցած Արտաշատի թատրոնը և նրա նվիրյալ մարդիկ ավելի քան մեկ տարի դատաքնննության առարկա են դարձել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում:

Առաջին անգամ թատրոնին դատի տալու հայցադիմում է դատարան ներկայացրել մեր թատրոնի երկարամյա դերասանուհի Անահիտ Բադալյանի դուստրը՝ Երևանի թատրոնի և կինոյի ռեժիսորական բաժնի ուսանող Էլեոնորա Հայրապետյանը: Նա բեմադրիչի իր կոչումը պիտի պաշտպաներ մեր թատրոնում՝ իրականացնելով Գոլդոնի «Հյուրանոցի տիրուհին» պիեսը: Թատրոնի տնօրինությունը ընդառաջելով տիկին Անահիտի խնդրանքին, աշխատանքային գործունեության վեցամսյա հրաման է տվել՝ որոշակի աշխատավարձով:Սակայն ապագա ռեժիսորն իր մասնագիտական կարողությունները անկարող եղավ դրսևորել բեմադրությանը տրված չորսամսյա ժամկետում: Թատրոնի /արդեն նախկին/ տնօրենը ստիպված էր ևս երկու ամիս տրամադրել /այս անգամ առանց աշխատավարձի պահպանման/ բեմադրական աշխատանքները ավարտին հասցնելու նպատակով: Վերստին անարդյունք: Նա հարկադրված էր բեմադրիչի իր կոչումը պաշտպանել թատրոնի և կինոյի ինստիտուտում: Եվ քանի որ թատրոնի նախկին տնօրենը ժամանակին ազատման հրաման չի տվել ուստի, տնօրենի սխալը հնարավորություն է տվել նրան ՝ դատարանի միջոցով հասնել ցանկալի արդյունքի՝ թատրոնից կորզելով մեծ գումար:

Զարմանալի է, որ թատրոնին դատի տալու ուսանողի արարքը արդարացնող արտահայտություն է արել, թատրոնի /այժմ նախկին/ գեղարվեստական ղեկավար-բեմադրիչ Հայկ Մնացականյանը ի լուր բոլորի՝ վերջապես գտնվեց մեկը, որ դատի տվեց թատրոնին և գովաբանել է նրա համարձակ քայլը:

Ավարտին չհասած հիշյալ դատավարությանը հաջորդեց երկրորդը՝ թատրոնին դատի տալու Հայկ Մնացականյանի հայցն ընդդեմ Արտաշատի թատրոնի:

Տարիներ շարունակ թատերարվեստի նվիրյալ իրեն ներկայացնող Հայկ Մնացականյանն իբրև գեղարվեստական ղեկավար և բեմադրիչ, իրեն երբևէ հարց չի տվել, թե որն է արվեստագետի իսկական կոչումը: Նրան ամենևին չեն մտահոգել թատրոնի առօրյա հոգսերն ու նրա առաջ ծառացած՝ թատրոնի ստեղծագործական կյանքը աշխուժացնող իր իսկ կողմից բարձրացված հրատապ խնդիրների իրականացման անհրաժեշտությունը:

Տևական տարիներ, հատկապես վերջին երեք տարին, նա դադարել է կատարել թատրոնի գեղ. ղեկավարի պարտականությունները: Իսկ որպես բեմադրիչ անկարող էր ստեղծել նոր ու արժեքավոր ներկայացումներ: Նման գործելակերպը, դերասանների հանդեպ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքը, քայքայել, կործանման եզրին է հասցրել ոչ միայն Արտաշատի թատրոնի անցյալի թատերական հարուստ և ուսանելի ավանդույթներն ու հեղինակությունը,այլև խաթարել է թատրոնի ստեղծագործական առողջ և օրինակելի վերընթացը: Մինչև 2017թ-ի վերջերը Արտաշատի և հարակից գյուղերի ու մարզերի թատերասեր հանդիսականը անտարբեր է դարձել թատրոնի հանդեպ, որովհետև ավելի քան 15 տարի թատրոնի ընթացիկ խաղացանկը չի հարստացել նոր ու բովանդակալից, գեղարվեստական բարձրարժեք ներկայացումներով:

Պատճառներից մեկն էլ այն է, որ պարոն Մնացականյանը չի բարեհաճել բեմադրության հրավիրել հանրապետության ինքնատիպ ու բեմադրական հետաքրքիր ու ռեժիսորական տարբեր ձեռագիր ունեցող բեմադրիչների, որոնց ստեղծած բազմատարր ու ասելիք ներկայացնող ներկայացումները լիովին կնպաստեին ինչպես դերասանների կարողությունների լիարժեք բացահայտմանը՝ ստեղծելով արժանահավատ ու ներազդող ,ավարտուն կերպարներ, այնպես էլ այդ ներկայացումները կգրավեին հանդիսատեսին կյանքի ճշմարտացի վերարտադրմամբ, բեմական կենդանի կերպարներով, ռեժիսորական ուրույն մտահաղացումներով և ոչ միայն զվարճություն կամ հուզմունք կպատճառեին նրան, այլև դաստիարակիչ և վերափոխիչ դերակատարում: Մինչդեռ բեմադրիչ Հայկ Մնացականյանը բավարարվել է միայն տարիներ առաջ բեմադրված ու մշակված ներկայացումը վերականգնելով: Իսկ այդ աշխատանքն իր ավարտին է հասել վեց ամսից մինչև մեկ տարվա ժամկետում՝ որպես նոր ներկայացում:

Ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիքի:

2017-ի նոյեմբերի վերջերին մրցույթով թատրոնի տնօրեն է նշանակվել Երևանի տիկնիկային թատրոնում տնօրեն-փոխտնօրենի, ավելի քան 25 տարվա աշխատանքային հարուստ փորձ ունեցող, արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Ռոստոմյանը: Նրա գործադրած ջանքերի ու կազմակերպչական արդյունավետ աշխատանքների շնորհիվ սկսվեց մեր թատրոնի վերակառուցումը երեք՝ տեխնիկական, կազմակերպչական և ստեղծագործական վերընթաց ուղղություններով: Ահա թե ինչու թատրոնում տարիներով կուտակված և չլուծված բազում խնդիրները, դատավարական անարդար քաշքշուկների պատճառով ստեղծած շիկացած միջավայրը ամենևին չխանգարեց, որպեսզի բոլոր աշխատողները համախմբվեն թատրոնի ղեկավարության շուրջ՝ իրականացնելու իրենց ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև բավարարել խստապահանջ հանդիսատեսի գեղարվեստագաղափարական պահանջմունքները:

Անդրադառնալով դատարանի անդրադարձի և կողմնակալ վարույթին, անհրաժեշտ է ընդգծել հետևյալը.

Թատրոնի աշխատակիցների հետ նախկին տնօրենը դեռևս 2011թ-ից կնքել է կարճաժամկետ աշխատանքային պայմանագրեր: Գագիկ Ռոստոմյանը կարճաժամկետ պայմանագրերը վերակնքելիս հաշվի է առել գեղարվեստական ղեկավար-բեմադրիչ Հայկ Մնացականյանի կենսաթոշակային տարիքը, աշխատողների, հատկապես ստեղծագործական անձնակազմի բացասական կարծիքն ու վերաբերմունքը՝ նրա գործունեության աննպատակահարմար լինելու վերաբերյալ: Ակնհայտ է, որ վերջին 3 տարին առհասարակ ոչ մի պիես չի բեմադրել: Մասնագիտական անկարողությունն ու պասիվությունը ստիպել են, որ նա իր պարտականությունները կատարելու որևէ ցանկություն, կամք, առողջ դատողություն չդրսևորի, իր «գործունեությունը» վերանայելու և վերափոխելու համարձակ քայլ չանի: Մյուս կողմից՝ նրա կոպիտ ու անհարգալից վերաբերմունքը թատրոնի գործընկերների, զանազան աշխատողների հանդեպ:

Այսուհանդերձ, թատրոնի տնօրեն Գ. Ռոստոմյանը իրավացի կերպով բավարարեց թատրոնի աշխատողների, առանձնապես ՝դերասանների դիմում-բողոքներն ուղղված Հայկ Մնացականյանի՝ որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար-բեմադրիչի անընդունելի և անարդյունավետ գործելակերպի, նրա բարոյական նկարագրի վերաբերյալ:Պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները/ըստ աշխատանքային պայմանագրի 95-րդ հոդվածի 3-րդ կետի 7-րդ ենթակետի/ նպատակահարմար չի գտել նրա հետ վերակնքել նոր աշխատանքային պայմանագիր:

Գագիկ Ռոստոմյանի մեկ տարվա անշահախնդիր ու եռանդուն գործունեությունը եղել է լայնածավալ, բազմաբովանդակ և արդյունավետ: Ակնհայտ է նաև աշխատող մարդկանց պատվախնդրության բարձր զգացումն ու նվիրվածությունը թատրոնի շնորհակալ գործին: Հենց այս հանգամանքով պիտի բացատրել թատրոնի աննախադեպ ձեռքբերումները 2018թ-ին: Հրավիրված տարբեր ռեժիսորներ թատրոնում իրականացրել են 7 ամսում 5 նոր բեմադրություն:

Գ. Խանջյանի «Որբերի ընտանիքը»

Ա. Հեքեքյանի «Վերադարձ. Գարեգին Նժդեհ»

Ջ. Քիլթիի «Սիրելի ստախոսը»

Հ. Թումանյանի «Սուտասանը»

Դ. Մարտիրոսյանի «Կախարդված ձյունանուշը» - ամանորի ներկայացում Խնդրում ենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դատարանի վրա կոռուպցիոն ներգործությունը կանխելու ուղղությամբ, քանի որ Հայկ Մնացականյանը բազմիցս հայտարարել է, որ իր աներձագը դատավոր է:

Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
Գևորգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը» Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց Արարչագործության շարքի մանրանկարները Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին Իմ հոգում․․․ Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու Հոգևորական շերտը «վերին դարակում» է Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա» «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է» Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը» Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը Երվանդ Քոչար. Արևը խաբեց Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է» Սրբերի և սրբադասման մասին Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Աղքատ Ղազարոսի առակը Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ
website by Sargssyan