USD
EUR
RUB

Մանթաշևի տունը դրվել է վաճառքի․ «Թբիլիսիի հայերի միությունը» կոչ է անում փրկել այն․ aliq.ge

 

aliq.ge. «Թբիլիսիի հայերի միություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բաց նամակ է հղել՝ Թբիլիսիում տեղակայված բարեգործ Ալեքսանդր Մանթաշևի հուշարձան-տունը փրկելու խնդրանքով:

Նամակում ՀԿ-ն կոչ է անում ՀՀ վարչապետին կասեցնել թբիլիսյան հուշարձանի վերջնական կորուստը, առաջարկելով, որ տանը տեղակայվի Վրաստանում ՀՀ դեսպանատունը, կամ տարածքը ծառայի որպես հայ-վրացական տնտեսական կապերի կենտրոն:

«Տունը տեղակայված է Վրաստանի մայրաքաղաքի սրտում, խորհրդային շրջանում այստեղ գործել է Վրաստանի արվեստի կենտրոնը, այնուհետև դարձել է մասնավոր սեփականություն: Տվյալ պահին երկհարկանի դատարկ առանձնատունը վաճառվում է և կարող է վերջնականապես քանդվել: Տանը պահպանված են Մանթաշևի ընտանիքի բնակման ժամանակահատվածից տարրեր: Տունը իդեալական է Վրաստանում ՀՀ դեսպանատան կամ հայ-վրացական տնտեսական կապերի կենտրոնի համար: Վերանորոգումիգ հետո ՀՀ դեսպանատան այստեղ գործելը հատկապես ակտուալ է, քանի որ մեր՝ Թբիլիսիի հայերի համար վիրավորական է այժմյան դեսպանատան վայրը, այսպես կոչված, Շան նրբանցքում»,- ասվում է նամակի մեջ:

Թբիլիսիի հայերի միությունը հետխորհրդային շրջանում զբաղվում է Վրաստանում հայկական մշակութային ժառանգության խնդրով:

«Հայաստանի ձայնը» և «Նոյան տապան» թերթերի միջոցով մենք կարողացել ենք վերջնական կորուստից պաշտպանել Թբիլիսիի հայ հասարակական գործիչների և գրողների պանթեոնը, որտեղ ննջում են Հովհաննես Թումանյանը, Րաֆֆին, Գաբրիել Սունդուկյանը, Նար-Դոսը, Ծերենցը, Արծրունին և մեր պատմության այլ հերոսներ, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի տունը, որը վաճառվում էր որպես հոսթել՝ արտասահմանյան աշխատողների համար», - նշվում է հայտարարության մեջ:

Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
Հրաչյա Թամրազյան. Բանաբան Կոստան Զարյան․ Ճամփորդություն Մատթեոս Զարիֆյան-Մարի Պոզապալյան․ «Ծովուն դիմաց» Ոչ սովորական նկարիչը Սլավի-Ավիկ Հարությունյան կամ միայնակ թռչունը Մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին Հիսուս, բժշկիր սերը բոլոր մարդկանց Տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը «Ամենասուրբ Երրորդության» գաղափարը արտահայտող ինքնատիպ պատկերները Խաչատրյանի միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է Ինչ «մեսիջ» է հղում արվեստագետը Մեզնից խլել են փորձում մեր գալիքը «Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը Ամեն ընտանիք մի փոքրիկ եկեղեցի է «Կան մարդիկ, որոնք կուսակցական ժողովների կարոտախտ ունեն, բայց Գրողների միությունն այդպիսի ժողովների վայր չէ» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների աշխատանքները կներկայացվեն Նկարիչների միությունում Սայաթ-Նովա․ Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա Հովհաննես Թումանյան․Շունը Հովհաննես Գրիգորյան․ Սիրտ Խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամը Հայաստանում բացահայտում է հայկական երաժշտությունը Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Մեքսիկայում առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի ձայնի ձայնագրությունը Եղիշե Չարենց․ Ընկեր «Ինձ տեսնում են այնտեղ, որտեղ հրավիրում են» Աստված ստեղծել է նրանց տղամարդ ու կին Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ Գորիսում կանցկացվեն միջոցառումներ Երեւանում կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը» «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում Վահագն Դավթյան․ Կանչ Ռուբեն Սևակ․ Գիշերն իջավ Երջանկության քրիստոնեական ընկալումը Աստվածճանաչողությունը եւ աստվածգիտությունը սկսվում են հավատքով Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ Մատթեոս Զարիֆյան․ Բանաստեղծություններ Արտաշես Հարությունյան. Վերջալույսի աղջիկը Սերգեյ Սմբատյան. «Շատ կարևոր է քիմիական կապը, որ կա Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև»
website by Sargssyan