USD
EUR
RUB

Այսուհետև բջիջներն ու վիրուսները նույն կարգավիճակն ունեն

 

«Եվ ինչ որ հայտնում ենք, ոչ թե ճարտար խոսքերի մարդկային ուսուցումով է, այլ Հոգու վարդապետությամբ. հոգևոր բաները հոգևոր խոսքերով ենք բացատրում. քանզի ոչ հոգևոր մարդը Աստծու Հոգուց եկած ճշմարտությունները չի ընդունում. այդ հիմարություն է նրա համար. և չի կարող հասկանալ, քանզի հոգևոր կերպով են քննվում դրանք:
Իսկ հոգևոր մարդը քննում է ամեն ինչ. և ինքը ոչ ոքից չի քննվում: Իսկ արդ, ո՞վ իմացավ Տիրոջ մտածումը, որ խորհուրդ տա նրան. բայց մենք ունենք Քրիստոսի մտածումը» (Ա կորնթ. 2;13-16):

Ամեն գալիք տարուց մարդիկ ակնկալում են լավն ու բարին, փայփայած հույսերի իրականացումը: Իհարկե, ամեն մեկի համար լավն ու բարին խորապես սուբյեկտիվ են, ինչի արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենում ենք:

Նյութապաշտ մարդիկ տարեսկզբին պալատներ են երազում, տարեվերջին կանգնում կոտրած տաշտակի առաջ, իսկ նրանք, ովքեր Տիրոջ գալստյանն են սպասում, քննում են ընթացող իրադարձությունները և գործող անձանց գործերը:

Հոգորը և քաղաքականը դժվար է սահմանազատել, նախ որովհետև դրանք միշտ համատեղվել են անցյալում, և, ընդհանրապես, միշտ էլ հոգևոր` երկնային իմաստությամբ օժտված մարդիկ են կարող եղել խորամուխ լինելու քաղաքական խավար խարդավանքների մեջ. «Նույն օրը մի քանի փարիսեցիներ մոտեցան և ասացին Նրան. «Վե՛ր կաց, գնա՛ այստեղից. Հերովդեսն ուզում է քեզ սպանել»: Եվ Հիսուս նրանց ասաց. «Գնացե՛ք, ասացե՛ք այն աղվեսին, թե ահա դևեր եմ հանում, բուժումներ եմ կատարում այսօր և վաղը, իսկ երրորդ օրը գործս կավարտեմ» (Ղուկ. 13;31-33):

Այսօր աշխարհում ամենակարևոր պաշտոնը հակաքրիստոսի գալստյան մենեջմենթն է, և ցանկացած ռանգի պաշտոնատար անձինք լծված են այդ «նվիրական» գործին: Պաշտոնի են նշանակում նրանց, ովքեր առավել «անձնվեր» են, հանդուրժող, զիջող, չվիճող, իսկ նրանց, ովքեր ինչ-ինչ զիջումներում «հապաղում» են, անհապաղ հեռացնում են քաղաքական ասպարեզից կամ կյանքից: Պաշտոն տալիս են զիջման կամ առնվազն զիջման խոստման դիմաց: Եթե պաշտոնում պատահաբար հաստատվում են ժողովրդի չվերահսկված և ազատ ընտրությամբ, ապա վերընտրվել կարող են միայն ոմանց հաճոյանալու արդյունքում ստացած հատուկ թողտվությամբ:

Երբ որոշ անձեր չեն անում այն, ինչին կոչված են, հայտնվում են այլք, որոնք անում են այն, ինչին նշանակված են, ոչ թե իրենց գաղափարական զինանոցում սկզբունքների սղությունից կամ բացակայությունից, այլ դրանց և ակնկալվող շահի` իրենց համար հարմար համատեղելիությունից դրդված:

Հայաստանում իրավիճակ փոխած զանգվածները միանգամից անէությունից չգոյացան և անհայտությունից չհայտնվեցին: Երբ օրգանիզմում օտար մարմիններ են հայտնվում, որևէ օրգանի դիսֆունկցիայով դրսևորվում են նրանց առկայությունը և վնասարարությունը: Եթե միջոցներ չձեռնարկվեն, օրգանիզմը կախտահարվի ու կմեռնի:

Պետությունը ևս մի օրգանիզմ է, որի տարբեր «օրգաններ» ժամանակի ընթացքում ահազանգում են վնասակար տարրերի առկայության մասին, բայց եթե այդ օրգանիզմից դուրս ինչ-որ մեկը ինչ-որ մի տեղ որոշել է, թե այսուհետև բջիջներն ու վիրուսները նույն կարգավիճակն ունեն, այդ որոշողի պնակալեզ պետություն-օրգանիզմը ոչինչ չի կարող ձեռնարկել և որոշումը չեղարկել: Այդ ամենը տեղի է ունենում մեր հայրերի ժառանգությունը ուրանալու պատճառով, որովհետև այլևս ոչ ոք չի ուզում «ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Առ. 1;2):

«Իմաստությունը քարոզում ենք հոգեպես կատարյալներին, իմաստություն, որ այս աշխարհինը չէ, ոչ էլ այս աշխարհի՝ կործանման սահմանված իշխանների իմաստությունը, այլ քարոզում ենք Աստծու խորհրդավոր, թաքուն իմաստությունը, և այս աշխարհի իշխաններից ոչ մեկը չճանաչեց այն. որովհետև, եթե ճանաչված լիներ, արդարև փառքի Տիրոջը չէին խաչի» (Ա կորնթ. 2;6-11): Պատմության մեջ ֆրանսիական մեծ հեղափոխություն անվամբ հայտնի իրադարձություններից ի վեր Երկրում տիրող իրավիճակը Սուրբ Գրքում նկարագրվում է երկրորդ սաղմոսում. «Ինչո՞ւ խռովություն արեցին հեթանոսները, և ժողովուրդները դատարկ բաներ խորհեցին: Հավաքվեցին երկրի թագավորները, և միավորվեցին իշխաններն ընդդեմ Տիրոջ ու Նրա Օծյալի՝ ասելով. «Քանդենք նրանց կապանքները և թոթափենք նրանց լուծը մեզանից» (Սաղ 2;3): Ահա ազգերի նվաճած ամբողջ անկախությունը, բոլոր միջազգային կապերը և պարտավորությունները` «քանդել աստվածային օրենքի կապանքները և թոթափել նրանց լուծը» բազմաչարչար մարդկության ճտից: Սակայն. «Երկնքում բնակվողը կծիծաղի նրանց վրա, և Տերը կարհամարհի նրանց: Այնժամ կխոսի նրանց հետ Իր բարկությամբ, և Իր զայրույթով կսարսափեցնի նրանց: Արդ, թագավորնե՛ր, ո՛ւշ դարձրեք սրան, և խրատվեցե՛ք ամենքդ, որ մարդկանց եք դատում: Ծառայեցե՛ք Տիրոջը երկյուղով: Ընդունեցե՛ք Նրա խրատը, որ Տերը չբարկանա, որ դուք չկորչեք արդարության ճանապարհից, երբ Նրա զայրույթը բորբոքված լինի» (Սաղ. 2;4-5, 10-12):

Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (Երեցկին Գորիս)

Աղբյուր՝ Irates.am:

Լրահոս
Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել «Սգո տունը» թատրոն կդառնա Պաղտասար Դպիր.Դարձեալ առ տաճարն երկնանման Էդ Շիրանի նոր ստեղծագործությունը 1 մլն-ից ավելի դիտում է ունեցել մի քանի ժամում Գնացքում Շուշանիկ Կուրղինյան. ․․․Եվ մենք քսան դար․․․ Սիպիլ․ Մենաստանին կույսը Բաղայ Ասորի. «Երանելի՜ ես դու, որովհետև քո կաթով կերակրեցիր Աստծուն» Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի. Fox Entertainment Գրիգոր Զոհրապ․ Ժամին բակը «Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակեր Հովհաննես Թումանյան․ Աղջկա սիրտը «ՌեԱնիմանիա»-ն կիրականացնի «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթաց Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը Աշխարհի բանաստեղծական պատկերին հավատարիմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին Հովհաննես Հովհաննիսյան․ Արազն եկավ լափին տալով․․․ Սոնա Արշունեցի․ Արդար դատաստան Աղոթք ընտանիքի Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը Արչի Կալենցը` Նիկողոսյանի մասին. «Պապիկս ասում էր` քանդակն իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհիս» Վալենտին Գաֆտին գլխուղեղի կաթվածով հիվանդանոց են տեղափոխե Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Տարանտինոն չի բացառում, որ իր 10-րդ ֆիլմը կդառնա վերջինը Բելգիացին 500 եվրոյով պատահաբար գնել է Ռեմբրանդտի՝ մոտ 30 մլն եվրո արժեցող կտավը Մայր տաճարի բուսածածկույթի մաքրման աշխատանքների ժամանակ պատահականորեն բացահայտվում է, որ տաճարը փլուզման վտանգի առջև է «Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար» Disney-ը կվերանկարահանի «Տանը՝ մենակ» եւ «Գիշերը թանգարանում» ֆիլմերը Վիլյամ Սարոյան. Ծիծաղ Աղոթք առ Աստված Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին Ավարտվեցին Հաղբատավանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները Արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը. ստամբուլահայ երգչուհին է պատմում Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր Կյանքից հեռացել է ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը «Չնայած , ես ինձ գրող չեմ համարում, բայց...». Սամվել Սևադա Սիպիլ․ Ապրի՛լ Եղիշե Չարենց․ Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ Աղօթք ապաշխարութեան
website by Sargssyan