USD
EUR
RUB

Եղիսե մարգարե

 

Եղիսե մարգարեն (Եղիսե նշանակում է «Աստված Փրկիչ է») աշակերտն է Եղիա մարգարեի և ապրել է Հրեաստանում Ք. ա. 9-րդ դարում: Նա ոչ միայն Եղիայի աշակերտն էր, այլ նաև օգնականը և հետևորդը: Եղիա մարգարեն Տիրոջ հրամանով ընտրում է Եղիսեին՝ իբրև իր հաջորդի, ով Եղիային չի թողնում մինչև վերջ՝ մինչև կառքով նրա երկինք տարվելը: Եղիսեն խնդրում է իր ուսուցչին իրեն տալ նրա հոգու, այսինքն` Եղիային տրված զորության կրկնակի չափը: Երբ Եղիան կառքով բարձրանում է երկինք, նրա թիկնոցը ընկնում է ցած, և Եղիսեն այն վերցնում է իրեն, որով և իրականանում է նրա փափագը:

Սուրբ Գրքի Թագավորությունների Գ և Դ գրքերում կարող ենք կարդալ Եղիսե մարգարեի մասին: Եղիսեն թեև աշակերտն էր և հաջորդը Եղիայի, սակայն նրանց կյանքի, նկարագրի և գործունեության մեջ հսկայական տարբերություն կա: Եղիան մենակյաց էր, իր կյանքը մշտական պայքարի մեջ է եղել, վհատության պահեր է ապրել՝ Աստծուց անգամ մահ խնդրելով: Իսկ Եղիսեն, ընդհակառակը, ապրել է մարդաշատ վայրերում, իր կյանքը հաղթանակների և հաջողությունների մի շարք է եղել: Սիրել է երաժշտությունը և հաճախ է մարգարեանալու համար երաժշտության կարիք զգացել: Եղիսեն մարգարեացել է 6 իսրայելցի թագավորների օրոք 65 տարուց ավելի:

Աստվածապարգև իմաստությամբ և խորագիտությամբ նա օգնել է իր երկրին թշնամիների դեմ պայքարում: Մահվան անկողնում անգամ իրեն այցելած թագավորին նա սրտապնդում էր և թշնամու դեմ հաղթանակի հետ կապված ցուցմունքներ տալիս: Արտաքին թշնամիներին նա շահել է բարիքով և բարեկամությամբ: Դ Թագավորությունների վեցերորդ գլխում պատմվում է, թե ինչպես են ասորիները Եղիսեին բռնելու մտադրությամբ ծուղակն ընկնում. մարգարեի խնդրանքով Տերը թշնամուն շիլ է դարձնում, ապա Եղիսեն նրանց առաջնորդում է Սամարիա: Քաղաք մտնելուց հետո Աստված բացում է ասորիների աչքերը և հասկանում են, որ թշնամու քաղաքում են: Իսրայելի արքայի այն առաջարկին, թե սպանեն նրանց, Եղիսեն պատասխանում է. «Մի՛ սպանիր: Սպանել կարող ես նրանց, որոնց քո սրով ու աղեղով ես գերի վերցրել: Նրանց առջև հաց և ջուր դի՛ր. թող ուտեն ու խմեն: Արձակի՛ր նրանց, թող գնան իրենց տիրոջ մոտ»: Ասորիները մեծ խնջույք ունեցան, արքան նրանց արձակեց: Եվ ասորիների կողոպտիչ զորքը այլևս Իսրայելի երկրի վրա չհարձակվեց:

Իր կյանքը պայքարից ավելի բարեկարգությունների և կազմակերպչական գործերով է անցել: Թագավոր է օծել տվել Հեսու զորավարին, ով բնաջնջում է Աքաաբի կռապաշտ գերդաստանը և մեջտեղից վերացնում ամբարիշտ թագուհի Հեզաբելին՝ Աքաաբի կռապաշտ կնոջը, ով բազմաթիվ չարիքներ էր պատճառել Իսրայելի ժողովրդին:

Եղիսեն Հին Կտակարանի այն մարգարեներից է, ով գործել է ամենամեծ թվով հրաշքները Մովսես մարգարեից հետո: Նրա գործած հրաշքներից են Նեեման Ասորիի բժշկությունը, Հորդանանի ջրերը բաժանելը, Երիքովի աղբյուրի ջուրը խմելու համար պիտանի դարձնելը, աղքատ այրուն քաղցից փրկելը՝ նրա ամանի միջի յուղն անպակաս դարձնելով, սամարացի կնոջ զավակին հարություն տալը և ուրիշներ: Եվ ինչպես որ կենդանության օրոք է նա հրաշքներ գործել, այդպես և մահվանից հետո: Նրա մահվանից մեկ տարի հետո, երբ նրա գերեզմանի մեջ գցում են մի մեռյալի, վերջինս, դիպչելով Եղիսեի ոսկորներին, հարություն է առնում:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Եղիսե մարգարեի հիշատակությունը նշում է Հոգեգալստյան հինգերորդ կիրակիի հինգշաբթի օրը:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor:

Լրահոս
Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել «Սգո տունը» թատրոն կդառնա Պաղտասար Դպիր.Դարձեալ առ տաճարն երկնանման Էդ Շիրանի նոր ստեղծագործությունը 1 մլն-ից ավելի դիտում է ունեցել մի քանի ժամում Գնացքում Շուշանիկ Կուրղինյան. ․․․Եվ մենք քսան դար․․․ Սիպիլ․ Մենաստանին կույսը Բաղայ Ասորի. «Երանելի՜ ես դու, որովհետև քո կաթով կերակրեցիր Աստծուն» Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի. Fox Entertainment Գրիգոր Զոհրապ․ Ժամին բակը «Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակեր Հովհաննես Թումանյան․ Աղջկա սիրտը «ՌեԱնիմանիա»-ն կիրականացնի «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթաց Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը Աշխարհի բանաստեղծական պատկերին հավատարիմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին Հովհաննես Հովհաննիսյան․ Արազն եկավ լափին տալով․․․ Սոնա Արշունեցի․ Արդար դատաստան Աղոթք ընտանիքի Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը Արչի Կալենցը` Նիկողոսյանի մասին. «Պապիկս ասում էր` քանդակն իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհիս» Վալենտին Գաֆտին գլխուղեղի կաթվածով հիվանդանոց են տեղափոխե Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Տարանտինոն չի բացառում, որ իր 10-րդ ֆիլմը կդառնա վերջինը Բելգիացին 500 եվրոյով պատահաբար գնել է Ռեմբրանդտի՝ մոտ 30 մլն եվրո արժեցող կտավը Մայր տաճարի բուսածածկույթի մաքրման աշխատանքների ժամանակ պատահականորեն բացահայտվում է, որ տաճարը փլուզման վտանգի առջև է «Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար» Disney-ը կվերանկարահանի «Տանը՝ մենակ» եւ «Գիշերը թանգարանում» ֆիլմերը Վիլյամ Սարոյան. Ծիծաղ Աղոթք առ Աստված Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին Ավարտվեցին Հաղբատավանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները Արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը. ստամբուլահայ երգչուհին է պատմում Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր Կյանքից հեռացել է ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը «Չնայած , ես ինձ գրող չեմ համարում, բայց...». Սամվել Սևադա Սիպիլ․ Ապրի՛լ Եղիշե Չարենց․ Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ Աղօթք ապաշխարութեան
website by Sargssyan