USD
EUR
RUB

Անի Ամսեյան. Բանաստեղծություններ

 

***
Խցանված, նյարդային քաղաք իմ,
ոչ գարուն, ոչ ձմեռ օդդ,
սառը, հաճելի,
եռացող մարմինս զովության մեջ թաթախեմ թող.
………………………………………………………….
նրա բացական հսկա փոս է,
որի պռնկին կախված գոռում է մի աղջիկ,
մյուսի փափուկ մատները սեղմեցին շուրթերը թարմ ու կակուղ՝
ծածկելու ծիծաղի ալիքը,
մի տղա ծուռտիկ հայացքով, աչքի ծայրերը կախ,
մեկը, ում չեմ ճանաչում,
մեկը, ում սիրում եմ շատ, որ տխրում ու մտածում է շատ.
ոչ ոք այլևս չի կարող օգնել ոչ ոքի
ա փ ս ո ս
մի քանի անպետք տող գրվեց ահա ու մոռացվեց, սև թեյը տեղ չհասավ,
է՞ս էր կյանքը,
բարև,
գինին խուճապից կաթաց,
ու՞ր է շաքարամանը,
ու՞մ են պետք էս բառերը,
ե՞րբ կավարտվի էս ամենը.
Քրիստոսը լինեի, բոլորի ոտքերը լվայի պրծնեի.
ն ե ր ի ր
չափն անցա,
նորից ծիծաղ պայթեց,
աղմուկից, թե ծխից է կոպս կախվել, փակվում.
…………………………………………………….

«գոնե մեկը գար»,- խոսքը կիսվեց, չիմացա՝ ում էի կանչում,
մոխիրը շուռ տվեցի,
գինին տեղ հասցրի,
լվալ ափսեները և լինել մենակ,
վերջապես՝ մենակ,
հազարի մեջ՝ մենակ,
միլիոնի մեջ՝ մենակ,
և թող քունը բաժանի մեզ,
վերջապես բաժանի.
…………………………………………………………..

տողը չի ավարտվի,
ես քեզ սիրում եմ խոսքը գրելու համար չէ.
ավելի բնական է լալը
ինչ-որ հարմար պահի.
ե
ս
ք
ե զ
ս
ի
ր
ու
մ եմ-ը
թաքուն լալը ափսեների ու պատառաքաղների վրա,
ծակելու ճերմակ փրփուրը,
սկուտեղի մեջ զգույշ տեղավորելու,
կոկիկ քայլերով, գրեթե թաթերի վրա հասցնելու սեղանին,
ժպտալու.
և սերը ինքը կասի.
-ահա մարմինն ու արյունն իմ, կերեք և խմեք ինձնից,-
և բարեբախտաբար նա ՁԱՅՆ ՉՈՒՆԻ.
………………………………………………………………
մամային ասում եմ, որ խլանում եմ ափսեների չխկոց-թխկոցից,
սրճարանի աղմուկից,
մարդկանց բզզոցից,
մեքենաների դռռոցից,
որ էլ երբեք չեմ գրի,
ասում է.
- ոչինչ, սոված չես մնա.
հացի ոչ մի պատառ կուլ չի գնում էսօր,

մամ, քեզ շատ եմ սիրում, բայց չեմ ներում…
մամ, ես երազում եմ երեխաների մասին, բայց չեմ ունենում նրանց,
չէ՞,
խղճում եմ նրանց,
չէ՞,
մամ, ինչու չխղճացիր ինձ.
ոչինչ չստացվեց անել,
ինչ եղավ, եղավ…
ն ե ր ի ր
գուցե մի ուրիշ կյանք եթե կա, հանդիպենք
ու շատ հաճելի տպավորություն թողնեմ քեզ վրա,
բայց էս անգամ, եթե թողնես՝ գլուխս հազիվ առնեմ, փախնեմ, թե ուժ ունենամ.
եթե խոստանաս, որ լաց չես լինի, տուն կգնամ,
մա,
վերջին անգամ դարձիր քնիդ մեջ հրեշտակը իմ ու թևիդ տակ առ,
որ հալվեմ ու ջուր դառնամ ու թռչեմ սավանդ,
որ տունս դառնամ,
ինձ քո մեջ առ,
մա,
բայց էս անգամ չցավի թող,
բարի գիշեր,
մա,
հանգիստ եղիր,
սերը ախորժակով խժռեցին…
չլաս,
մա.
բոլորը կուշտ են.
………………………………..
իմ հաշիվը…

***
ց
տ
ե
ս
ու
թ
յ
ու
ն
ես լսում եմ ոտնաձայներիդ տակ անհուսությունից ճռռացող վերջին ձյան ճիչը. կյանքն իմ հսկա պողոտա,
որի միջով հազարներն են անցնում ամեն րոպե,
և այստեղ ոչինչ չի կատարվում.
ց
տ
ե
ս
ու
թ
յ
ու
ն
դու գնում ես մնալու հիշողության օդում,
որ չի տատանվում՝
մահահոտ ներարկելով կենդանության քթանցքներում իմ.
ց
տ
ե
ս
ու
թ
յ
ու
ն
երազում իմ երեխաներ են սպանվում՝
պատշգամբից հրելով փափուկ մարմինը,
ես ցնցվում եմ անկման հաճույքից խոր քնիս մեջ.
«բարձունքից մարմինը,
երեխայի մարմինը դոնդողի տեսք ունի»,-
մտածում եմ և սարսափից փշուր-փշուր է լինում երազը
իրականության ափերի մեջ

***
Երեկ ձյուն եկավ,
առաջին ձյուն. թաց, փափուկ, ճերմակ,
մեղսավոր քայլերի,
չասված բառերի,
այնքան հեռու, որ անիրական թվացող մեր մանկական հուշի վրա,
գարնան, աշնան, ամռան վրա,
թաց, փափուկ, ճերմակ, գիշերային լռության հետ,
և այնքան գեղեցիկ,
որ և եթե գայիր, բանստեղծություն կգրեի,
բայց էսօր ձյունը ցեխ դարձավ,
ու ինչքան վարար են մայթերը,
քաղաքը, կտուրները և ծառերը,
ու ես ոտքից գլուխ.
այ էդքան ցամաք ու չոր է սիրտս,
ու աչքերս էլ չոր են ու սառը,
սև, սառցե կետեր՝ ճերմակ-ճերմակ քաղաքի թաց, փափուկ ակնախոռոչում,
թե հայտնվեինք անցած գնացած հուշի մեր տանը,
հանդիպեինք, լինեիր,
կասեիր, չէ՞, տատ ջան, կասի՞ր.
- բալա, սառել են աչքերդ. մարդ կուգա հեռվեն,-
բայց չկաս, տատ, չկա՜ս,
ու չի ասի ոչ ոք,
ու չի գա էն մեկը,
ու ցեխը ձյուն չի դառնա,
ու չի լինի բանաստեղծություն,
երբեք չի լինի…

***
Թող` մարմինդ առանց ոսկեզօծ պատանքի առնեմ իմ մեջ,
ու փակեմ բոլոր օդանցքները իմ տան,
և հանուն բոլոր սրբերի նեխի՛ր, նեխի՛ր մինչև վերջ, իմ մեջ,
ու թող գարշահոտ, ոչ թե խնկաբույր տարածվի ինձնից,
անարգվածը ու վռնդվածը լինեմ վերջին,
անապատում օձերի հետ սողամ,
ուրանալու և ինձ և քեզ,
որ փորձվելիս քարը մի անգամ հաց դառնա,
աշխարհքի կեսը մի բուռ,
ու հրեշտակները բռնեն ժայռից վիժված բեկորն այն,
և փարիսեցուս չհաջողվի փախչել գեհենի դատաստանից,
քանզի այն մեկը, որ ինձ համար ընկավ ,տեղ չարեց անպտուղ սրտում իմ:
Դու՛ երկրիս աղ,
դու՛ լույս աշխարհիս,
ահա հողն այս՝ մարմինն իմ քեզ՝ որպես վերջին նշան,
որովհետև տեսնելով չտեսանք ու լսելով չլսեցինք,
և որպես Հուդաներից ամենական՝
թե հրի միջով տառապանքի ժամին ուզենք հասնել իրար,
ու կյանքն այս սկսվի նորից,
պատիժը մեր կլինի արդար

Աղբյուր՝ Գարուն։

Լրահոս
Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել «Սգո տունը» թատրոն կդառնա Պաղտասար Դպիր.Դարձեալ առ տաճարն երկնանման Էդ Շիրանի նոր ստեղծագործությունը 1 մլն-ից ավելի դիտում է ունեցել մի քանի ժամում Գնացքում Շուշանիկ Կուրղինյան. ․․․Եվ մենք քսան դար․․․ Սիպիլ․ Մենաստանին կույսը Բաղայ Ասորի. «Երանելի՜ ես դու, որովհետև քո կաթով կերակրեցիր Աստծուն» Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի. Fox Entertainment Գրիգոր Զոհրապ․ Ժամին բակը «Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակեր Հովհաննես Թումանյան․ Աղջկա սիրտը «ՌեԱնիմանիա»-ն կիրականացնի «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթաց Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը Աշխարհի բանաստեղծական պատկերին հավատարիմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին Հովհաննես Հովհաննիսյան․ Արազն եկավ լափին տալով․․․ Սոնա Արշունեցի․ Արդար դատաստան Աղոթք ընտանիքի Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը Արչի Կալենցը` Նիկողոսյանի մասին. «Պապիկս ասում էր` քանդակն իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհիս» Վալենտին Գաֆտին գլխուղեղի կաթվածով հիվանդանոց են տեղափոխե Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Տարանտինոն չի բացառում, որ իր 10-րդ ֆիլմը կդառնա վերջինը Բելգիացին 500 եվրոյով պատահաբար գնել է Ռեմբրանդտի՝ մոտ 30 մլն եվրո արժեցող կտավը Մայր տաճարի բուսածածկույթի մաքրման աշխատանքների ժամանակ պատահականորեն բացահայտվում է, որ տաճարը փլուզման վտանգի առջև է «Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար» Disney-ը կվերանկարահանի «Տանը՝ մենակ» եւ «Գիշերը թանգարանում» ֆիլմերը Վիլյամ Սարոյան. Ծիծաղ Աղոթք առ Աստված Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին Ավարտվեցին Հաղբատավանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները Արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը. ստամբուլահայ երգչուհին է պատմում Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր Կյանքից հեռացել է ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը «Չնայած , ես ինձ գրող չեմ համարում, բայց...». Սամվել Սևադա Սիպիլ․ Ապրի՛լ Եղիշե Չարենց․ Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ Աղօթք ապաշխարութեան
website by Sargssyan