USD
EUR
RUB

1920-ականների գերմանական կինոն՝ Երևանում

 

«Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն և Երևանի «Գյոթե» կենտրոնը 2019թ.-ի հունվար-փետրվար ամիսներին երևանյան հանդիսատեսի ուշադրությանը կներկայացնեն 1920-ական թվականների գերմանական կինոյին նվիրված հատուկ ծրագիր: Համաշխարհային կինոյի գերմանացի մեծագույն վարպետների 5 լիամետրաժ և մի շարք կարճամետրաժ գլուխգործոցները կցուցադրվեն հունվարի 23-ից փետրվարի 27-ը՝ յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժամը 19:30-ին, Երևանի «Գյոթե» կենտրոնում (Մհեր Մկրտչյան 1, հեռ.՝ 060 504712):

Հանդիսատեսը բացառիկ հնարավորություն կունենա դիտել ֆիլմեր, որոնք հատուկ այս առիթով թարգմանվել են հայերեն: Այս կինոնկարները մեծապես ազդել են կինոարվեստի հետագա զարգացման ու կայացման վրա և առայսօր պահպանում են իրենց ցնցող          ազդեցությունը: Սա շատ բազմազան ծրագիր է, որի մեջ ընդգրկված են թե՛ դրամա և մելոդրամա, թե՛ լրտեսական մարտաֆիլմ, թե՛ սարսափ-ֆիլմ, թե՛ էքսպերիմենտալ ու վավերագրական ֆիլմեր:

Յուրաքանչյուր ցուցադրությունից առաջ ներածական խոսքով հանդես կգա «Ֆիլմադարան» ՀԿ-ի տնօրեն, կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը:

Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:

Կցուցադրվեն հետևյալ ֆիլմերը՝

23/01/2019 - Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակը, ռեժ.՝ Ռոբերտ Վինե, 1920թ.

30/01/2019 - Վերջին մարդը, ռեժ.՝ Ֆրիդրիխ Վիլհելմ Մուռնաու, 1924թ.

06/02/2019 ճ- Լրտեսներ, ռեժ.՝ Ֆրից Լանգ, 1928թ.

13/02/2019 - Պանդորայի տուփը, ռեժ.՝ Գեորգ Վիլհելմ Փաբսթ, 1929թ.

20/02/2019 - Գերմանական ավանգարդի կարճ ֆիլմերը, Վալթեր Ռութման/ Հանս Րիխթեր/ Վիկինգ Էգելինգ/ Օսկար Ֆիշինգեր, 1920-ական թթ.

27/02/2019 - Բեռլին՝ մեծ քաղաքի սիմֆոնիան, ռեժ.՝ Վալթեր Ռութման, 1927թ.

Աղբյուր՝ Irates.am:

Լրահոս
Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել «Սգո տունը» թատրոն կդառնա Պաղտասար Դպիր.Դարձեալ առ տաճարն երկնանման Էդ Շիրանի նոր ստեղծագործությունը 1 մլն-ից ավելի դիտում է ունեցել մի քանի ժամում Գնացքում Շուշանիկ Կուրղինյան. ․․․Եվ մենք քսան դար․․․ Սիպիլ․ Մենաստանին կույսը Բաղայ Ասորի. «Երանելի՜ ես դու, որովհետև քո կաթով կերակրեցիր Աստծուն» Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի. Fox Entertainment Գրիգոր Զոհրապ․ Ժամին բակը «Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակեր Հովհաննես Թումանյան․ Աղջկա սիրտը «ՌեԱնիմանիա»-ն կիրականացնի «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթաց Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը Աշխարհի բանաստեղծական պատկերին հավատարիմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին Հովհաննես Հովհաննիսյան․ Արազն եկավ լափին տալով․․․ Սոնա Արշունեցի․ Արդար դատաստան Աղոթք ընտանիքի Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը Արչի Կալենցը` Նիկողոսյանի մասին. «Պապիկս ասում էր` քանդակն իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհիս» Վալենտին Գաֆտին գլխուղեղի կաթվածով հիվանդանոց են տեղափոխե Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Տարանտինոն չի բացառում, որ իր 10-րդ ֆիլմը կդառնա վերջինը Բելգիացին 500 եվրոյով պատահաբար գնել է Ռեմբրանդտի՝ մոտ 30 մլն եվրո արժեցող կտավը Մայր տաճարի բուսածածկույթի մաքրման աշխատանքների ժամանակ պատահականորեն բացահայտվում է, որ տաճարը փլուզման վտանգի առջև է «Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար» Disney-ը կվերանկարահանի «Տանը՝ մենակ» եւ «Գիշերը թանգարանում» ֆիլմերը Վիլյամ Սարոյան. Ծիծաղ Աղոթք առ Աստված Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին Ավարտվեցին Հաղբատավանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները Արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը. ստամբուլահայ երգչուհին է պատմում Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր Կյանքից հեռացել է ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը «Չնայած , ես ինձ գրող չեմ համարում, բայց...». Սամվել Սևադա Սիպիլ․ Ապրի՛լ Եղիշե Չարենց․ Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ Աղօթք ապաշխարութեան
website by Sargssyan