USD
EUR
RUB

Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի «Կինոյի տաճարը» ծրագիրը նվիրվելու է Սերգեյ Փարաջանովին

 

2019 թվականի Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը» նվիրվելու է հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։ Փարաջանովյան ծրագիրը նախաձեռնել են Ռոտերդամի փառատոնի կազմակերպիչները, Հայաստանի ազգային կինոկենտրոնը և բրիտանացի անկախ պրոդյուսեր Դենիել Բըրդը։ Ռոտերդամի փառատոնում մեկ առանձին ընդարձակ ծրագրով հայկական կինոյի նորովի ներկայությունը հրաշալի հնարավորություն է միջազգային հանրությանը ներկայացնելու հայկական կինոմշակույթն ու պատմությունը։

Ռոտերդամի կինոփառատոնի այս և մյուս կարևոր ծրագրերի մասին տեղեկացնում է press.iffr.com կայքը։ Նույն աղբյուրի տեղեկացմամբ, «Նռան գույնը» ֆիլմի (1969) մասին հետազոտություններն իրականացնող և վերականգնման աշխատանքների մասնագետ Դենիել Բըրդը ներկայացնելու է կինոնկարի հիմնական մոնտաժում չօգտագործված կադրերի վերականգնված հատվածները՝ ինստալյացիա ձևաչափով:

Ինչպես հայտնի է, կինոկենտրոնի ու Դենիել Բըրդի ջանքերով դեռ անցյալ տարի սկսվել է հայկական դասական ֆիլմերի թվայնացման ու տարածման երկարաժամկետ ծրագիր։ Առաջինը թվայնացվել է Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմը։ Վերականգնված տարբերակը Հայաստանում ցուցադրվել է 2018-ի աշնանը, որից հետո Փարաջանովի արդեն վերականգնված աշխատանքը ցուցադրվել է տարբեր մշակութային ձեռնարկների և միջազգային կինոփառատոների շրջանակներում։ Բացի այդ, Հայաստանի ազգային կինոկենտրոն ու լեհական FIXAFILM ընկերությունը նույն ծրագրի շրջանակում, երեկարատև ու համառ աշխատանքի շնորհիվ սկսեցին վերականգնել Փարաջանովի «Նռան գույնը» հիմնական ֆիլմից դուրս մնացած կադրերը։ Ազգային կինոկենտրոնի ջանքերով գտնվեց մասնագետ, որը տեղում սկսեց վերականգնման աշխատանքները։ Արդեն վերականգնվել է կադրերի 1/3-ը։ Ընդհանուր ժապավենը կազմում է 103 տուփ։

«Նռան գույնի» թվայնացված կադրերը ինստալյացիայի միջոցով կցուցադրվեն Ռոտերդամի փառատոնում։ Շնորհանդեսը նախատեսված է Ամստերդամի սբ․Արմենիուս եկեղեցում, որի հատակին տեղադրված 31 մոնիտորները անընդհատ ցուցադրելու են փարաջանովյան կադրերը՝ Տիգրան Մանսուրյանի երաժշտության ներքո։ Հաջորդիվ տեղի կունենան Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունները , ինչպես նաև նախատեսված է կոնֆերանս-սիմպոզիում, որի հիմնական ուղղությունը հայկական դասական ու ժամանակակից կինոն է լինելու։

2019թ. Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի (հունվարի 23-ից փետրվարի 3-ը) հայ դասական և ժամանակակից կինոյին նվիրված «Կինոյի տաճար» ծրագիրը ներառում է․

1․ Ս.Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չընդգրկված հատվածների ինստալյացիա ֆորմատով ցուցադրության շնորհանդեսը տեղի կունենա Ամստերդամի սբ․Արմենիուս եկեղեցում։ Այս ցուցադրությունը գործելու է փառատոնի ամբողջ ընթացքում։

2․Փարաջանովյան ծրագրի շրջանակում, տեղի կունենան Վարպետի ֆիլմերի «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով», «Կիևյան որմնանկարներ», «Հակոբ Հովնաթանյան» (վերականգնված տարբերակը) ցուցադրությունները։

3․«Կինոյի տաճար» ծրագրի շրջանակներում, նախատեսվում է հայ դասական և ժամանակակից կինոյին նվիրված «Կինոմատենադարանի ճանապարհին» սիմպոզիում-կոնֆերանսը, որտեղ ելույթներով հանդես կգան հայ և արտասահմանյան հայտնի կինոգործիչներ՝ Ջեյմս Շտեֆենը (ԱՄՆ), Վալերի Պոզները (Ֆրանսիա), Լևոն Աբրահամյանը (Հայաստան): Նույն օրը, կցուցադրվի կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի «Աշխարումս» ֆիլմը։

4․Հարգանքի տուրք. կցուցադրվի 2018 թ․կյանքից անժամանակ հեռացած երիտասարդ կինոռեժիսոր Մարիա Սահակյանի «Փարոս» ֆիլմը։ Կկազմակերպվի Ս․Փարաջանովի՝ «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով», «Կիևյան որմնանկարներ», «Հակոբ Հովնաթանյան» (վերականգնված տարբերակը) ֆիլմերի կրկնակի ցուցադրությունը:

Հիշեցնենք, որ առաջին անգամ Սերգեյ Փարաջանովը 1988-ին է հրավիրվել՝ մասնակցելու Ռոտերդամի փառատոնին։ 30 տարի անց, դարձյալ հունվարին՝ Ռոտերդամում ներկա է լինելու Սերգեյ Փարաջանովն իր հոգևոր գոյությամբ։

Հ․Գ․Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը վերականգնումից (2018թ․ սեպտեմբեր) հետո շարունակաբար ցուցադրվում է և շարունակվելու է ցուցադրվել տարբեր միջազգային մշակութային միջոցառումներում, այդ թվում՝ Թելուրիդի միջազգային կինոփառատոն (ԱՄՆ, սեպտեմբեր, 2018), Ժամանակակից արվեստի ինստիտուտ /Institute of Contemporary Arts (Լոնդոն,2018թ․դեկտեմբեր), Օքսֆորդի արևելյան ուսումնասիրությունների ինստիտւտի հայկական ֆակուլտետ /Oxford Institute of Oriental Studies, Department of Armenia (նոյեմբեր, 2018թ․), Bazaar (Բրյուսել, հունվարի 20, 2019թ․), Ռոտերդամի միջազգային կինոփառատոն (Ռոտերդամ, 2 ցուցադրություն, հունվար, 2019թ․),Պերա թանգարան /Pera Museam/ (Ստամբուլ, փետրվար, 2019)։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայություն

Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել «Սգո տունը» թատրոն կդառնա Պաղտասար Դպիր.Դարձեալ առ տաճարն երկնանման Էդ Շիրանի նոր ստեղծագործությունը 1 մլն-ից ավելի դիտում է ունեցել մի քանի ժամում Գնացքում Շուշանիկ Կուրղինյան. ․․․Եվ մենք քսան դար․․․ Սիպիլ․ Մենաստանին կույսը Բաղայ Ասորի. «Երանելի՜ ես դու, որովհետև քո կաթով կերակրեցիր Աստծուն» Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի. Fox Entertainment Գրիգոր Զոհրապ․ Ժամին բակը «Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակեր Հովհաննես Թումանյան․ Աղջկա սիրտը «ՌեԱնիմանիա»-ն կիրականացնի «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթաց Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը Աշխարհի բանաստեղծական պատկերին հավատարիմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին Հովհաննես Հովհաննիսյան․ Արազն եկավ լափին տալով․․․ Սոնա Արշունեցի․ Արդար դատաստան Աղոթք ընտանիքի Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը Արչի Կալենցը` Նիկողոսյանի մասին. «Պապիկս ասում էր` քանդակն իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհիս» Վալենտին Գաֆտին գլխուղեղի կաթվածով հիվանդանոց են տեղափոխե Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Տարանտինոն չի բացառում, որ իր 10-րդ ֆիլմը կդառնա վերջինը Բելգիացին 500 եվրոյով պատահաբար գնել է Ռեմբրանդտի՝ մոտ 30 մլն եվրո արժեցող կտավը Մայր տաճարի բուսածածկույթի մաքրման աշխատանքների ժամանակ պատահականորեն բացահայտվում է, որ տաճարը փլուզման վտանգի առջև է «Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար» Disney-ը կվերանկարահանի «Տանը՝ մենակ» եւ «Գիշերը թանգարանում» ֆիլմերը Վիլյամ Սարոյան. Ծիծաղ Աղոթք առ Աստված Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին Ավարտվեցին Հաղբատավանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները Արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը. ստամբուլահայ երգչուհին է պատմում Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր Կյանքից հեռացել է ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը «Չնայած , ես ինձ գրող չեմ համարում, բայց...». Սամվել Սևադա Սիպիլ․ Ապրի՛լ Եղիշե Չարենց․ Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ Աղօթք ապաշխարութեան
website by Sargssyan