Գոհար Գասպարյան․ Օրոր Մանուկ Հայաստան

Գոհար Գասպարյան․ Օրոր  Մանուկ Հայաստան

Արի՛, իմ սոխակ, թո՛ղ պարտեզ մերին,
Տաղերով քուն բեր տըղիս աչերին.
Բայց նա լալիս է.- դու սոխակ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե տիրացու դաոնալ։

Եկ, աբեղաձագ, թո՛ղ արտ ու արոտ,
Օրորե տղիս, քընի է կարոտ.
Բայց նա լալիս է.- տատրակիկ, մի գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ։

Թո՛ղ դու տատրակիկ, քո ձագն ու բունը
Վուվուով տղիս բեր անուշ քունը.
Բայց նա լալիս է- տատրակիկ, մի գալ,
Իմ որդին չուզե սգավոր դառնալ։

Կաչաղակ՝ ճարպիկ, գող, արծաթասեր,
Շահի զրուցով որդուս քունը բեր.
Բայց նա լալիս է, կաչաղակ, մի գալ,
Իմ որդին չուզե սովդագար դառնալ։

Թո՛ղ որսըդ, արի՛, քաջասիրտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե…
Բազեն որ եկավ՛ որդիս լոեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ։

Խոսք՝ Ռաֆայել ՊԱՏԿԱՆՅԱՆԻ
Կատարում՝ Գոհար ԳԱՍՊԱՐՅԱՆԻ
Կտավն Արշակ ՖԵՏՎԱՃԵԱՆԻ՝ «Հայուհին»

Հետևեք մեզ նաև Telegram-ում