Արթուր Մեսչյան․ Ես փոխում եմ սլաքները

Արթուր Մեսչյան․ Ես փոխում եմ սլաքները

Ես փոխում եմ սլաքները
Երևի վերջին անգամ,
Չգիտեմ ճամփան իմ բաց է
Թե կարմիր լույսին կմոտենամ…

Ի՞նչ իմանամ…

Ձյան սպիտակ թավշե սփռոցը
Իմ անցած հետքերը կծածկի,
Մոռացված բյուր երգերի մեջ
Միգուցե հիշվի մեկ մեղեդի…

Ես փոխում եմ սլաքները
Հեռանում եմ դեռ չեկած,
Չեն մնում թափուր բեմերը
Ուր ես հաջորդ իմ ցնորված…

Դու սեղմիր քո ատամները
Եվ եթե քաղցից նույնիսկ ծալվես,
Քո ոգու մարգարիտները
Խոզերի առջև դու չնետես:

Ես փոխում եմ սլաքները
Հեռանում եմ դեռ չեկած,
Չեն մնում թափուր բեմերը
Ուր ես Դու հաջորդ իմ ցնորված:

Այս կյանքի գորշ աղբակույտը
Իր հրաշքներով Քեզ չգերեց,
Փոխանցում եմ իմ ջութակը Քեզ
Իմ բարեկամ, օրհնյալ լինես…

Փոխանցում եմ իմ ջութակը Քեզ
Իմ բարեկամ, օրհնյալ լինես…

Երաժշտություն և կատարում Արթուր ՄԵՍՉՅԱՆԻ
Երգի առաջին կատարումը (ԱՄՆ 1994թ.)

Հետևեք մեզ նաև Telegram-ում