Բենքսիի նկարը «վնասազերծել» են և ցուցադրել Բադեն-Բանդենում

Բենքսիի նկարը «վնասազերծել» են և ցուցադրել Բադեն-Բանդենում

Բադեն-Բադենում Ֆրիդեր Բուրդայի թանգարանում ցուցադրվում է բրիտանացի հայտնի նկարիչ Բենքսիի «Կարմիր փուչիկով աղջիկը» կիսակտրտված նկարը։ Հիշեցնենք, որ նկարը կտրտվել էր աճուրդի ժամանակ թղթի շրեդերով (մանրատամ մեքենա), որը տեղադրված է եղել հեղինակի կողմից շրջանակի մեջ։ Նկարի համար վճարվել էր ավելի քան միլիոն ֆունտ։ «Ներկայացումը», ինչպես Թվիթերում բացատրել էր Բենքսին, ավելի վաղ էր մտածված։

Եվրանյուզը գրում է, որ Ֆրիդեր Բուրդայի թանգարանում չեն ցանկացել, որ նույնը կրկնվի և շարունակվի։ Աշխատակիցները բացել են շրջանակը, կտրել մետաղալարերը, որոնք կապված են եղել թղթի շրեդերին և համոզվել, որ ներսում չկա որևէ լրացուցիչ էլեմենտ։

Աղբյուր՝ Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում