USD
EUR
RUB

«ԱԺ պատգամավորները վախեցել են իմ ասածից, ով հետս խոսում է՝ ասում է՝ ճիշտ է, որ նման բան ես ասելու». Հովհաննես Գալստյան

 

 ԱԺ այգում հացադուլ անող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը վստահեցնում է, որ շատ հեշտ է տանում իր հացադուլը:

«Ես հույս ունեմ, որ կառավարության կազմում ու օրենսդիր մարմնում այնպիսի թափթփուկներ չեն, ինչպես կինոյի կառավարման ոլորտում են, որոնք մնացել են շատ վաղուց՝ նախորդ իշխանությունից, ողջամիտ մարդիկ կան, կգան, կբանակցենք, չէ՝ ես կդիմեմ հանրությանը»,- այսօր լրագրողներին ասաց կինոռեժիսորը:

Հիշեցնենք կինոռեժիսորի հացադուլի նախապատմությունը: 2019-ի փետրվարին էկրան պիտի բարձրանար «Տատիկիս վարսերը» ֆիլմը, սակայն արգելափակվեց: Հովհաննես Գալստյանը «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի համառեժիսոր եւ համապրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիրն է: Ըստ Գալստյանի՝ 2016 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնը ստանձնել է պարտավորություն «Տատիկիս Վարսերը» հայ-բուլղարա-գերմանական ֆիլմի արտադրությանը բյուջեի մինչև 30%-ի չափով (88 մլն դրամ) ֆինանսավորում հատկացնելու մասին: 2016թ.-ին ֆիլմին հատկացվել է 8 մլն դրամ։ 2017թ-ին՝ 15 մլն, որի մի մասը մշակույթի նախարարությունը՝ նախկին նախարար Արմեն Ամիրյանի ղեկավարությամբ, հետ է վերցրել, ապա կինոկենտրոնն ընդունել է նոր կանոնակարգ, որով 2018թ.-ին հրաժարվել է ֆիլմին հատկացվելիք 60 մլն դրամի պարտավորությունից։ Ըստ Գալստյանի, սակայն, Ամիրյանը երաշխավորել էր վերցված գումարը վերադարձնել, բայց հրաժարական տվեց ու չկատարեց իր խոստումը:

Նա պարզաբանեց նաեւ ավելի վաղ կատարած իր հայտարարությունը, թե ֆիլմի համար ֆինանսական աջակցություն ստանալու համար դիմելու է ԱԺ պատգամավորներին, որ իրենց աշխատավարձերից իրեն օգնեն. «Ես դա կատակով էի ասել, բայց ԱԺ պատգամավորները շատ վախեցել են դրանից, որովհետեւ ով հետս խոսում է, ասում է՝ ճիշտ է, որ նման բան ես ասելու: ԱԺ պատգամավորներին չեմ վերադասում հասարակությունից, եթե դիմում եմ հասարակությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերել ֆիլմին, որ նկարահանումները սկսենք, ինձ համար պատգամավորները չեն տարբերվում այդ հասարակությունից: Ճիշտ կլինի, որ պատգամավորներն իրենց գումարներից՝ փետրվարի աշխատավարձից, մի ողջամիտ մաս հատկացնեն ֆիլմին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am

Լրահոս
Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել «Սգո տունը» թատրոն կդառնա Պաղտասար Դպիր.Դարձեալ առ տաճարն երկնանման Էդ Շիրանի նոր ստեղծագործությունը 1 մլն-ից ավելի դիտում է ունեցել մի քանի ժամում Գնացքում Շուշանիկ Կուրղինյան. ․․․Եվ մենք քսան դար․․․ Սիպիլ․ Մենաստանին կույսը Բաղայ Ասորի. «Երանելի՜ ես դու, որովհետև քո կաթով կերակրեցիր Աստծուն» Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի. Fox Entertainment Գրիգոր Զոհրապ․ Ժամին բակը «Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակեր Հովհաննես Թումանյան․ Աղջկա սիրտը «ՌեԱնիմանիա»-ն կիրականացնի «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթաց Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը Աշխարհի բանաստեղծական պատկերին հավատարիմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին Հովհաննես Հովհաննիսյան․ Արազն եկավ լափին տալով․․․ Սոնա Արշունեցի․ Արդար դատաստան Աղոթք ընտանիքի Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը Արչի Կալենցը` Նիկողոսյանի մասին. «Պապիկս ասում էր` քանդակն իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհիս» Վալենտին Գաֆտին գլխուղեղի կաթվածով հիվանդանոց են տեղափոխե Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Տարանտինոն չի բացառում, որ իր 10-րդ ֆիլմը կդառնա վերջինը Բելգիացին 500 եվրոյով պատահաբար գնել է Ռեմբրանդտի՝ մոտ 30 մլն եվրո արժեցող կտավը Մայր տաճարի բուսածածկույթի մաքրման աշխատանքների ժամանակ պատահականորեն բացահայտվում է, որ տաճարը փլուզման վտանգի առջև է «Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար» Disney-ը կվերանկարահանի «Տանը՝ մենակ» եւ «Գիշերը թանգարանում» ֆիլմերը Վիլյամ Սարոյան. Ծիծաղ Աղոթք առ Աստված Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին Ավարտվեցին Հաղբատավանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները Արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը. ստամբուլահայ երգչուհին է պատմում Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր Կյանքից հեռացել է ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը «Չնայած , ես ինձ գրող չեմ համարում, բայց...». Սամվել Սևադա Սիպիլ․ Ապրի՛լ Եղիշե Չարենց․ Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ Աղօթք ապաշխարութեան
website by Sargssyan