USD
EUR
RUB

«Զենք տուր. խաղաղություն եմ ուզում»

 

Առաջիկայում 5-րդ ալիքը կցուցադրի «Զենք տուր. խաղաղություն եմ ուզում» վավերագրական ֆիլմը: Ֆիլմն Արցախյան ազատամարտի մասին է, ավելի ճիշտ` պատճառների, ավելի ճիշտ` դրանցից խուսափելու, պատվով խուսափելու: Արցախյան վերջին քաղաքական զարգացումները հուշում են, որ վերնագիրը պատահական չի ընտրվել, և արդեն մի խիստ կարևոր, զգաստացնող ասելիք ունի: Մինչ օրս Արցախյան ազատամարտի մասին բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել, բայց այս ֆիլմը կարելի է բոլորովին տարբեր համարել իր գաղափարական հարցադրումներով. հերոսը` հայ ժողովուրդը, խաղաղություն է ցանկանում զենքի միջոցով: Մեր պատմությունը ցույց է տալիս, որ հայը խաղաղությունն ավելի շատ խնդրել է, քան պահանջել ու վաստակել, ինչի մասին պատմում է այս ֆիլմը: Հենց սրանում է ֆիլմի բացառիկությունը. զինվենք, որ չկռվենք, զինվենք, որ ցույց տանք` պատրաստ ենք պատերազմի։ Պատրաստ ենք հաղթելու:

Ֆիլմի ստեղծագործական կազմը բավականին երիտասարդ է. սցենարիստը լրագրող, արձակագիր ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆՆ է, ռեժիսորը` ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր, «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի «Լավագույն դեբյուտ-2018»-ի հաղթող ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ:

Ես փորձեցի զրույց ունենալ նրանց հետ ու ընթերցողի համար բացահայտել այն, ինչ մնացել է էկրանից այն կողմ: Ժամանակի սղության պատճառով զրույցը չափազանց կարճ ստացվեց և չափազանց հստակ:

«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱՃՈՒՄ ԵՆ, ԻՆՉՊԵՍ ՑԱՆԿԱՑԱԾ ԵՐԱԶԱՆՔ, ԻՍԿ ՆՎԱՃՈՒՄ ԵՆ
ԶԵՆՔՈՎ»

- Հովիկ, վավերագրական կինոսցենարը տեքստային լուրջ միջամտություն չի ենթադրում, իսկ Դուք, կարծեմ, սովոր եք հենց տեքստի հետ աշխատելուն: Ի՞նչն էր Ձեզ համար ամենահետաքրքիր նորությունը կադրային մտածողության իմաստով:

- Այն, որ շատ կարևոր բաներ ասելու համար կարելի է և չխոսել: Նույնիսկ լռել: Այն, որ կան դեմքեր, իսկ դրանք շատ են, որոնք բերանով չեն խոսում: Մի տեսակ նայում են քեզ ու խոսում են` լուռ: Եվ վերջապես այն, որ ինչ-որ բան, թեկուզ մեկ տող գրելուց հետո պետք է փակել աչքերն ու փորձել տեսնել: Եթե չի երևում, իսկ երևալուց հետո հուզում, ուրեմն բացել աչքերը և ջնջել, նորից փորձել, հետո նորից... Մինչև տեսնես գրածդ:

- Կհիշե՞ք ռեժիսորին տված Ձեր ամենասկզբունքային խորհուրդը:

- Ասացի, որ կարևոր չէ, թե ինչ ենք մտածում ադրբեջանցիների մասին: Պատերազմում. կարծում եմ, թշնամին կարևոր չէ, գոնե մեզնից: Կարևորն ու հետաքրքիրը մենք ենք: Ի՞նչ ենք անում, որքա՞ն ենք ամուր, ինչո՞վ ենք ուժեղ, ի՞նչ ենք երազում։ Այո, խորհուրդ եմ տվել ուշադրություն դարձնել պատերազմող մարդու երազանքին: Մեզ` առանց թշնամու:

- Խաղաղությունն ու զենքը հականիշներ են: Ինչու՞ եք պնդում, որ խաղաղության համար զենք է պետք:

- Որովհետև խաղաղություն չի լինում: Միֆ է: Երազանք, առանց որի հնարավոր չէ ապրել, ինչպես և առանց զենքի: Ի դեպ, հետաքրքիր կլինի հաշվել չպատերազմող` խաղաղ երկրներում առկա զենքը. վստահեցնում եմ` սարսափելի թիվ կլինի: Կարծում եմ` խաղաղությունը նվաճում են, ինչպես ցանկացած երազանք, իսկ նվաճում են զենքով: ՈՒ հենց այստեղ խաղաղությունն ու զենքը դադարում են հականիշներ լինելուց, և զենքը դառնում է խաղաղության հասնելու գործիք:

«ՖԻԼՄԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ Է, ԻՍԿ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԲՈԼՈՐ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՍՈՒՐ»

- Արթուր, մարդիկ սովոր չեն իրենց երկրի պատմության ամենահերոսական դրվագներին նայելու մի մարդու ճակատագրի տեսանկյունից: Այս ֆիլմում նման փորձ է արված: Երբևէ չե՞ք վախեցել, որ Ձեր հստակ դիտարկումը, թե պատերազմը, ինչ հիմնավորում էլ ունենա, կյանքեր է կործանում, սխալ կընկալվի:

- Սխալ ընկալումներ միշտ կան և կլինեն, ու դրանից պետք չէ վախենալ: Պետք է պայքարել դրա դեմ: Պատերազմն արդեն պարտություն է: Կապ չունի՝ մեկ մարդու տեսանկյունի՞ց են նայում, թե՞ հազարի:

- Ֆիլմի նյութն ամբողջովին արխիվային է. որպես վավերագրող ռեժիսոր, կարիք զգացե՞լ եք դեպքերին Ձեր հայացքով նայելու, թե՞ ժամանակակից օպերատորական աշխատանքը լրիվ բավարար էր ասելիքը տեղ հասցնելու համար:

- Այո, ֆիլմում օգտագործվել են արխիվային կադրեր, ու անկախ այդ ահռելի արխիվից, որն ուսումնասիրել եմ, միևնույն է, մոնտաժային սեղանի առջև զգում ես, որ պակաս բաներ կան: Չնայած հույս ունեմ, որ ասելիքս փոխանցել եմ:

- ՈՒսումնասիրության ընթացքի մասին էլ պատմեք, խնդրում եմ: Ո՞ր կադրերը կամ դրվագներն են սուր զգացողություններ առաջացրել, և ինչպե՞ս եք դրանք շեշտել ֆիլմում:

- Այս ֆիլմը պատերազմի մասին է, իսկ պատերազմում բոլոր զգացողություններն են սուր: Ֆիլմում հայացքներ են, որոնք պատերազմ են տեսնում. այդ բոլոր հայացքներն իմ շեշտերն են:

Ճեպազրույցները` Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Աղբյուր՝ Irates.am

Լրահոս
Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել «Սգո տունը» թատրոն կդառնա Պաղտասար Դպիր.Դարձեալ առ տաճարն երկնանման Էդ Շիրանի նոր ստեղծագործությունը 1 մլն-ից ավելի դիտում է ունեցել մի քանի ժամում Գնացքում Շուշանիկ Կուրղինյան. ․․․Եվ մենք քսան դար․․․ Սիպիլ․ Մենաստանին կույսը Բաղայ Ասորի. «Երանելի՜ ես դու, որովհետև քո կաթով կերակրեցիր Աստծուն» Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի. Fox Entertainment Գրիգոր Զոհրապ․ Ժամին բակը «Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակեր Հովհաննես Թումանյան․ Աղջկա սիրտը «ՌեԱնիմանիա»-ն կիրականացնի «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթաց Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը Աշխարհի բանաստեղծական պատկերին հավատարիմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին Հովհաննես Հովհաննիսյան․ Արազն եկավ լափին տալով․․․ Սոնա Արշունեցի․ Արդար դատաստան Աղոթք ընտանիքի Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը Արչի Կալենցը` Նիկողոսյանի մասին. «Պապիկս ասում էր` քանդակն իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհիս» Վալենտին Գաֆտին գլխուղեղի կաթվածով հիվանդանոց են տեղափոխե Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Տարանտինոն չի բացառում, որ իր 10-րդ ֆիլմը կդառնա վերջինը Բելգիացին 500 եվրոյով պատահաբար գնել է Ռեմբրանդտի՝ մոտ 30 մլն եվրո արժեցող կտավը Մայր տաճարի բուսածածկույթի մաքրման աշխատանքների ժամանակ պատահականորեն բացահայտվում է, որ տաճարը փլուզման վտանգի առջև է «Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար» Disney-ը կվերանկարահանի «Տանը՝ մենակ» եւ «Գիշերը թանգարանում» ֆիլմերը Վիլյամ Սարոյան. Ծիծաղ Աղոթք առ Աստված Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին Ավարտվեցին Հաղբատավանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները Արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը. ստամբուլահայ երգչուհին է պատմում Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր Կյանքից հեռացել է ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը «Չնայած , ես ինձ գրող չեմ համարում, բայց...». Սամվել Սևադա Սիպիլ․ Ապրի՛լ Եղիշե Չարենց․ Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ Աղօթք ապաշխարութեան
website by Sargssyan