USD
EUR
RUB

Արման Ավետիսյան. «Մինասի որմնանկարը փրկելու ծրագիր նախարարությունը չունի»

 

Մինասի 1973 թ. ստեղծած «Գիշեր» որմնանկարը, որ գտնվում է Գյումրիի չգործող գործարանի շենքում, կործանման եզրին է: Փետրվարի 8-ին «Տեսակետ» մամուլի ակումբում այդ մասին ահազանգ հնչեցրին Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը և «Մինաս Ավետիսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ազատ Թովմասյանը:

«Մեզ նախարարությունից ասել են, որ գործնական առումով բան չունենք պատասխանելու: Կար պետական ծրագիր, որի միջոցով Մինասի 8 որմնանկար էր հանվել, ամրակայվել եւ փրկել: Նույն ծրագրով մնացել էր վերականգնել Մինասի «Գիշեր» հայտնի գործը, որն ամենաշատն է վնասված, սակայն ամեն անգամ հերթը չէր հասնում «Գիշերին»: Այն կազմակերպությունները, անհատները, որոնք վճարում էին որմնանկարը տեղափոխելու համար, աշխատում էին առաջին հերթին հանել այն որմնանկարը, որն ավելի քիչ էր վնասված: Ի դեպ, «Գիշերը» նույնպես որպես հուշարձան պահպանվում է պետության կողմից», - ասաց Արման Ավետիսյանը: Հավելեց, որ «Ցերեկ» որմնանկարը չի պահպանվել: 

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի ասուլիսում մի անգամ էլ են բարձրացրել «Գիշերի» պահպանման հարցը, այնուհետեւ ինքը հանդիպել է այն ժամանակվա մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, սակայն հասկացել է, որ որմնանկարը փրկելու ծրագիր նախարարությունը չունի: 

«Մինաս Ավետիսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ազատ Թովմասյանը շեշտում է` անցյալ տարի գրավոր դիմել են նոր իշխանություններին` սկսած վարչապետից, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել: «Անգամ գրավոր պատասխան, որ կհետեւենք, դա էլ չկա», - տարակուսանք է հայտնում հիմնադրամի տնօրենը:

Նաեւ հավելեց, որ մշակույթի նախարարությունը խոստացել էր գումար հատկացնել, որպեսզի գոնե մինչեւ վերականգնումը որմնանկարը պահպանվի, սակայն խոստումը չի պահել: Արման Ավետիսյանը հայտնեց, որ որմնանկարի փրկության համար նախկինում արվել էր նախահաշվարկ, որն իր մեջ ներառում էր նաեւ Մինասի «Ցերեկի» փրկությունը, սակայն վերջինս արդեն չկա, ստիպված են նոր նախահաշվարկ անել: Նրա խոսքերով, շուրջ 20.000-25.000 դոլար է անհրաժեշտ Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը փրկելու համար:

Լրագրողի հարցին՝ իր կարծիքով Մինասը բավարար չափով արժեւորված չէ՞, որ նրա ժառանգությունը պատշաճ ուշադրության չի արժանանում, Արման Ավետիսյանը դժվարացավ պատասխանել: «Գուցե հարցը պատկան մարմիններին ուղղվի», - ասաց նա: «Հայաստանն ունի մշակույթ, որը գերազանցում է իր հնարավորությունների, պահպանման եւ ներկայացման չափերը:

Հայաստանն ի զորու չէ միանգամից այդ հարցերը լուծել, բայց մտածել, որ մենք փոքր երկիր ենք, ինչն անընդհատ շեշտվում է, համարում եմ հանցագործություն: Մենք փոքր երկիր չենք, նորմալ երկիր ենք մեծ մշակույթով, որն անհրաժեշտ է պահպանել»,-ասաց նա:

Հիշեցրեց, որ նախկին կուլտուրայի մինիստրությունն ուներ որմնանկարների վերականգնման լաբորատորիա: Հայ մասնագետները ժամանակին կտրել-հանել էին Մինասի որմնանկարի մի մասը, որպեսզի վերականգնեն: Սակայն լուր էին ստացել, որ լաբորատորիան փակվել է, ֆինանսավորում չի լինելու, հետեւաբար աշխատանքները չեն կարող շարունակվել: «Իրենք որմնանկարի կտորները դնում են պատի տակ, մեկնում են Երեւան պարզելու, թե ինչ հաշիվ է: Երբ մեկ շաբաթ անց վերադառնում են, կտորները ոչնչացված են լինում, որովհետեւ գործարանը քանդուքարափ էր, մարդիկ փայտ էին ման գալիս, որ վառեին, ու ոչ ոք չէր մտածում, որ դա որմնանկարն է», -հիշեց Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռի թանգարանի տնօրենը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am

Լրահոս
Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել «Սգո տունը» թատրոն կդառնա Պաղտասար Դպիր.Դարձեալ առ տաճարն երկնանման Էդ Շիրանի նոր ստեղծագործությունը 1 մլն-ից ավելի դիտում է ունեցել մի քանի ժամում Գնացքում Շուշանիկ Կուրղինյան. ․․․Եվ մենք քսան դար․․․ Սիպիլ․ Մենաստանին կույսը Բաղայ Ասորի. «Երանելի՜ ես դու, որովհետև քո կաթով կերակրեցիր Աստծուն» Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի. Fox Entertainment Գրիգոր Զոհրապ․ Ժամին բակը «Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակեր Հովհաննես Թումանյան․ Աղջկա սիրտը «ՌեԱնիմանիա»-ն կիրականացնի «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթաց Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը Աշխարհի բանաստեղծական պատկերին հավատարիմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին Հովհաննես Հովհաննիսյան․ Արազն եկավ լափին տալով․․․ Սոնա Արշունեցի․ Արդար դատաստան Աղոթք ընտանիքի Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը Արչի Կալենցը` Նիկողոսյանի մասին. «Պապիկս ասում էր` քանդակն իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհիս» Վալենտին Գաֆտին գլխուղեղի կաթվածով հիվանդանոց են տեղափոխե Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Տարանտինոն չի բացառում, որ իր 10-րդ ֆիլմը կդառնա վերջինը Բելգիացին 500 եվրոյով պատահաբար գնել է Ռեմբրանդտի՝ մոտ 30 մլն եվրո արժեցող կտավը Մայր տաճարի բուսածածկույթի մաքրման աշխատանքների ժամանակ պատահականորեն բացահայտվում է, որ տաճարը փլուզման վտանգի առջև է «Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար» Disney-ը կվերանկարահանի «Տանը՝ մենակ» եւ «Գիշերը թանգարանում» ֆիլմերը Վիլյամ Սարոյան. Ծիծաղ Աղոթք առ Աստված Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին Ավարտվեցին Հաղբատավանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները Արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը. ստամբուլահայ երգչուհին է պատմում Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր Կյանքից հեռացել է ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը «Չնայած , ես ինձ գրող չեմ համարում, բայց...». Սամվել Սևադա Սիպիլ․ Ապրի՛լ Եղիշե Չարենց․ Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ Աղօթք ապաշխարութեան
website by Sargssyan