USD
EUR
RUB

Մշակույթի ու ԿԳ նախարարությունների միավորումը վկայում է մշակույթի դերակատարության թերագնահատման մասին. ՀՅԴ

 

ՀՅԴ Հայաստանի ԳՄ Մշակույթի, երիտասարդության և սպրոտի հարցերով հանձնախումբն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Մշակույթի և Կրթության ու գիտության նախարարությունները միավորելու վերաբերյալ շրջանառվող տեղեկությունների կապակցությամբ։

Հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Շրջանցելով հանրային քննարկումները, չներկայացնելով փորձագիտական համակողմանի եզրակացություն` նախարարությունների միավորումը հիմնավորվում է օպտիմալացման անհրաժեշտությամբ։

Մշակույթի (նաև երիտասարդության և սպորտի) ու Կրթության և գիտության նախարարությունների միավորումը վկայում է մշակույթի քաղաքական ընկալման և նրա դերակատարության թերագնահատման մասին։

Հազարամյակներ շարունակ, հայ մշակույթը՝ հայոց լեզվի և հայ եկեղեցու հետ, եղել է մեր ինքնության հիմնական հենասյունը, ձևավորել ազգային արժեհամակարգ և այն ամենը, ինչով աշխարհը ճանաչել է մեզ։ Մշակույթին մեծ դեր է վերապահված նաև Հայաստանի քաղաքական ներկայում և հեռանկարում։ Այն համակարգաստեղծ բնույթ ունի, մրցունակ երկրի նախապայման է, ձևավորում է պետականություն գիտակցող քաղաքացի և հասարակություն, լուծում է սոցիալական խնդիրներ։

Մշակույթին բացառիկ դերակատարություն է վերապահվածազգային անվտանգության և երկրի սոցիալ-քաղաքական փոփոխությունների ներկա համատեքստում։

Ի թիվս վերոնշյալ նպատակների և խնդիրների, ՀՀ կառավարության կառուցվածքում Մշակույթի նախարարության, իբրև առանձին պետական լիազոր մարմնի և ինստիտուտի անհրաժեշտությունը պարտադիր է՝ իրագործելու մշակույթի ոլորտում

ՀՀ Սահմանադրությամբ պետության ստանձնած պարտականությունները, բարեփոխելու գործող համակարգը, ապահովելու ոլորտի գործունեության օրենսդրական երաշխիքները, գործադրելու զարգացման ծրագրեր, իրականացնելու մշակութային ժառանգության պահպանության և զարգացման, գեղարվեստական կրթության մատչելիության ծրագրեր, միջազգային մշակութային երկխոսություններում ապահովելու Հայաստանի ներկայությունը, հանրահռչակելու հայկական մշակույթը և այլն։

Հորդորում ենք ՀՀ կառավարությանը` վերանայել կառավարության կառուցվածքի մասին շրջանառվող պատկերացումները։

Համաշխարհային քաղաքակրթական ժառանգության մեջ անուրանալի ներդրում, հազարամյակների մշակութային ժառանգություն ունեցող հայերիս համար մշակույթի լուսանցքումը հղի է անդառնալի հետևանքներով»։

Աղբյուր` Panorama.am

Լրահոս
Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել «Սգո տունը» թատրոն կդառնա Պաղտասար Դպիր.Դարձեալ առ տաճարն երկնանման Էդ Շիրանի նոր ստեղծագործությունը 1 մլն-ից ավելի դիտում է ունեցել մի քանի ժամում Գնացքում Շուշանիկ Կուրղինյան. ․․․Եվ մենք քսան դար․․․ Սիպիլ․ Մենաստանին կույսը Բաղայ Ասորի. «Երանելի՜ ես դու, որովհետև քո կաթով կերակրեցիր Աստծուն» Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի. Fox Entertainment Գրիգոր Զոհրապ․ Ժամին բակը «Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակեր Հովհաննես Թումանյան․ Աղջկա սիրտը «ՌեԱնիմանիա»-ն կիրականացնի «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթաց Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը Աշխարհի բանաստեղծական պատկերին հավատարիմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին Հովհաննես Հովհաննիսյան․ Արազն եկավ լափին տալով․․․ Սոնա Արշունեցի․ Արդար դատաստան Աղոթք ընտանիքի Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը Արչի Կալենցը` Նիկողոսյանի մասին. «Պապիկս ասում էր` քանդակն իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհիս» Վալենտին Գաֆտին գլխուղեղի կաթվածով հիվանդանոց են տեղափոխե Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Տարանտինոն չի բացառում, որ իր 10-րդ ֆիլմը կդառնա վերջինը Բելգիացին 500 եվրոյով պատահաբար գնել է Ռեմբրանդտի՝ մոտ 30 մլն եվրո արժեցող կտավը Մայր տաճարի բուսածածկույթի մաքրման աշխատանքների ժամանակ պատահականորեն բացահայտվում է, որ տաճարը փլուզման վտանգի առջև է «Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար» Disney-ը կվերանկարահանի «Տանը՝ մենակ» եւ «Գիշերը թանգարանում» ֆիլմերը Վիլյամ Սարոյան. Ծիծաղ Աղոթք առ Աստված Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին Ավարտվեցին Հաղբատավանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները Արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը. ստամբուլահայ երգչուհին է պատմում Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր Կյանքից հեռացել է ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը «Չնայած , ես ինձ գրող չեմ համարում, բայց...». Սամվել Սևադա Սիպիլ․ Ապրի՛լ Եղիշե Չարենց․ Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ Աղօթք ապաշխարութեան
website by Sargssyan