USD
EUR
RUB

Այսօր մրուրն է իրեն սերուցք հորջորջում, մարմինը գլխիվայր է տեղաշարժվում

 

Երբ նայում ենք ծառին, տեսնում ենք միայն նրա բունը, ճյուղերը և սաղարթը: Երեխա ժամանակ մենք ոչ մի կերպ ինքնուրույն չենք կարող իմանալ, թե ինչպես է ծառը սնվում և աճում: Արմատների առկայության և կարևորության մասին մենք իմանում ենք մեծերից և հասկանում ենք, երբ մեծանում ենք: Արմատների տնքոցն ու հառաչանքը գարնանը խլանում են թռչունների դայլայլից, ամռանը` սաղարթի սոսափից, աշնանը` բույրերից ու գույներից, ձմռանը` սառնաշունչ քամու սուլոցից: Իսկ ծառը տքնում է ու տնքում ցավից:

Մարդկությունը, Աստծուց հեռանալով, կորցրեց սրբության աղբյուրի հետ կապը և խրվեց մեղքերի տիղմի ու ճահճի մեջ: Աստված Իրեն հայտնում էր եզակիներին, մինչդեռ մնացյալ ողջ աշխարհը ինքն էր իր համար աստվածներ արտադրում: Փորձեմ առանց մասնագիտական եզրաբանության ներկայացնել նույնասեռական ախտի սկզբնավորման պատճառը, որը, ըստ որոշ աղբյուրների (հայ եկեղեցական գրողների), դարձյալ «չարիքի աղբյուր» կինն է: Այդ ճակատագրական կնոջ անունը պատմությունը չի պահպանել, սակայն նրա հեշտամոլ նախաձեռնությունը կարգին ծանրացրել է մեղավոր մարդկության ոչ թեթև բեռը: Այդ կինը ցանկացել է հաճույք ստանալ, բայց չծննդաբերել ու չտառապել:

Եվ հեշտանքի այդ ախտավոր կերպը, սկիզբ առնելով տարասեռ միջավայրում, աստիճանաբար վերածվել է նույնասեռական հարաբերության և վարակի նման տարածվել աշխարհով մեկ, մանավանդ որ հեթանոսական աստվածները բոլորովին դեմ չէին դրան: Այս վարկածը, թերևս, անհիմն չէ: Մեզ հայտնի «լեսբուհի» տերմինը ծագում է հունական Լեսբոս կղզու անունից, այդ կղզու բնակչուհիները…մի խոսքով:

Այն մասին, որ նույնասեռականությունը աննորմալ է, մենք գիտակցում և ընկալում ենք քրիստոնեական արժեհամակարգի շնորհիվ, սակայն մինչքրիստոնեական աշխարհում այդ երևույթը, աստվածմերժությունից սկիզբ առնելով, դարձել է համատարած և, զուտ ապականություն լինելուց զատ, «ստանձնել է» բնական աճը վերահսկող գործառույթ. երբ որ պետք է եղել զսպել բնական աճը, պետական, կառավարական մակարդակով այն ներդրվել և առաջխաղացվել է բնակչության մեջ:

Առաքելական թղթերից իմանում ենք, որ քրիստոնեությունը աշխարհը մաքրել է նաև քննարկվող ախտից. «Ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծո արքայությունը չպիտի ժառանգեն: Եվ դուք, գոնե ոմանք, այդպիսին էիք, բայց լվացվեցիք, մաքրվեցիք, արդարացվեցիք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծո Հոգով» (Ա կորնթ. 6;10-11): Այն, ինչ հիմա կատարվում է աշխարհում, քրիստոնեական հոգևոր արժեքներից հետընթացի բնական հետևանքն է, չնայած վերջերս մեր երկրում տեղի ունեցավ Հայաստանի «քրիստոնյա» գյալաբոների փակ համաժողովը: Աստվածային և բնական օրենքները մերժողները ունեն իրենց «սուրբ գիրքը», նրանք քրիստոնեությունը «հարմարեցրել են» իրենց` վերցնելով անունը և շրջելով բովանդակությունը: Այո՛, ընտանիքի գաղափարը իսպառ չի՛ վերանա, այն իսպա՛ռ կայլասերվի ու կպղծվի: Մարդը միշտ էլ իր դրախտը երկրի վրա, նյութի մեջ է փնտրել և այդ նյութից միայն դժոխքի բանալիներն է կռել: Քրիստոնեությունը ներմուծեց մի ծրագիր, որը ինքն է երկրի վրա փնտրում Երկնքի բնակիչներին: Այդ պատճառով էլ քրիստոնեությունը միշտ հալածական է աշխարհում, և հալածվում է առավել հենց «քրիստոնյա» հորջորջվողների կողմից:

Մինչև 20-րդ դարի 70-ական թվականները քննարկվող երևույթը բացասաբար էր ընկալվում «միջազգային հանրության» կողմից: Եթե քրիստոնեական ընկալմամբ այն մեղք էր, դևերի հետ ուղղակի առնչություն, ապա աշխարհիկ ընկալմամբ դա համարվում էր հոգեմարմնական հիվանդություն, շեղվածություն: Սակայն աստիճանաբար այդ երևույթը սկսեց որակվել որպես «սեռական կողմնորոշում»: Այդ եզրույթն ինքնին անհեթեթություն է. կան բաներ, որ նախասահմանված են, ուզում եք դա ճակատագիր կոչեք, ուզում եք` շղթաներ, ուզում եք` մեկ այլ բան, բայց մենք չենք ընտրում մեր հայրենիքը, լեզուն, ծնողներին, սեռը, մենք պետք է շնորհակալությամբ ընդունենք մեր կյանքը իր բոլոր կողմերով: Այժմ աշխարհում օրակարգից դուրս է սեռական կողմնորոշման հարցը, և արդեն օրակարգում է սեռային կողմնորոշման հարցը` սեփական սեռի ընտրության հարցը: Ապացուցված փաստ է նաև, որ մեկ անգամ քրիստոնեությամբ լվացված աշխարհում աուտիզմն ու զանազան սեռական շեղումները ծայր են առել ԱՄՆ-ում` որպես զանգվածային պատվաստումների հետևանք: Անձը խեղող պատվաստումները զուգորդում են անձի վերականգնումը կասեցնող քարոզչությամբ. սերունդներ են փչանում ու պղծվում: Սատանան չի ուզում միայն մարդու ֆիզիկական ոչնչացումը, նա արդեն գիտի, որ կա Հարություն, այլ ուզում է մարդուն պղծել անդառնալիորեն, քանի որ նա գիտի, որ կա նաև Դատաստան: Այդ մասին, գրեթե իրար կրկնելով, զգուշացնում են Պետրոս և Հուդա առաքյալները իրենց ընդհանրական թղթերում: Մեր փրկությունը Աստծո տված բարի լուրին` Ավետարանին, ականջալուր լինելու մեջ է: Մեծ Մաշտոցի շնորհիվ մենք կարող ենք նաև կարդալ Աստծո Խոսքը մայրենի լեզվով: Կարդա՛նք, ուրեմն.

«Եղան նաև սուտ մարգարեներ ժողովրդի մեջ, ինչպես որ այժմ էլ ձեր մեջ կարող են լինել սուտ ուսուցիչներ, որոնք, սպրդեցնելով, կորստաբեր հերձվածներ են ներմուծելու և, ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրա արագահաս կորուստ են բերելու: Եվ շատեր պիտի գնան նրանց անառակությունների հետևից. և այդ պատճառով ճշմարտության ճանապարհը պիտի անարգվի: Եվ ընչաքաղցությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտությունը սկզբից հայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանա:

Քանզի Աստված չխնայեց մեղանչած հրեշտակներին, այլ խավարի կապանքներով գցեց տարտարոսը, որպեսզի նրանք պահվեն դատաստանի օրվա համար:

Նա չխնայեց նաև հին աշխարհին, երբ ամբարիշտների աշխարհի վրա ջրհեղեղը բերեց՝ փրկելով միայն ութ հոգու, այդ թվում նաև Նոյին՝ արդարության քարոզչին: Նույնպես նա սոդոմացիների և գոմորացիների քաղաքները մոխրի վերածելով դատապարտեց՝ օրինակ ծառայեցնելով նրանց ապագայի ամբարիշտների համար:

Տերը գիտե աստվածապաշտներին փրկել փորձությունից, իսկ անիրավներին պահել դատաստանի օրվա համար՝ տանջանքների մատնելու նրանց, մանավանդ մարմնի պիղծ ցանկությունների հետևից գնացողներին, Աստծու իշխանությունն արհամարհողներին, ինքնահավաններին, հանդուգններին, որոնք … հայհոյում են իրենց չիմացած բաների դեմ. և իրենց ապականության մեջ էլ պիտի կործանվեն տանջվելով՝ որպես վարձատրություն իրենց անիրավության. սրանք օրը ցերեկով իրենց ցանկությանը հագուրդ տալը հաճույք են համարում. կեղտոտներ և արատավորներ, որոնք հաճույք են ստանում իրենց խաբեբայությունների մեջ՝ ձեզ խրախճանակից լինելով: Աչքեր ունեն պոռնկությամբ լեցուն աչքերի նման, անպակաս են մեղքերից, խաբում են տատանվողների հոգիները, ունեն ագահությամբ բռնված սիրտ. անեծքի՜ որդիներ:

Սրանք ցամաքած աղբյուրներ են և մրրիկից քշված մառախուղներ. խավարի աղջամուղջները հավիտյան նրա՛նց համար են պահված. քանզի մեծախոս և սնոտի բաներ բարբառելով՝ անառակություններով, մարմնի ցանկություններով խաբում են նրանց, որոնք ստուգապես փախել էին մոլորության մեջ թափառողներից: Սրանց ազատություն են խոստանում, մինչ իրենք ծառա են ապականությանը, քանի որ մարդ ինչից որ հաղթվում է, նրան էլ ծառա է. որովհետև, եթե մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին ճանաչելու միջոցով աշխարհի պղծություններից փախչելուց հետո դարձյալ նույն բաներով բռնվեն մնան, նրանց վախճանը կլինի ավելի վատ, քան առաջին վիճակը. քանի որ ավելի լավ էր նրանց համար, եթե բնա՛վ ճանաչած չլինեին արդարության ճանապարհը, քան այն, որ ճանաչեցին և հետ կանգնեցին այն սուրբ պատվիրանից, որ ավանդվեց նրանց: Նրանց հարմար է գալիս այն իմաստուն, ճշմարիտ առածը, թե՝ շունը վերստին է դառնում իր փսխածին և թե՝ լվացված խոզը վերստին է թավալվում տիղմի մեջ» (Բ Պետ. 2;1-22):

Հուդա առաքյալի կողմից երկրորդվող մտահոգությունը ցույց է տալիս քրիստոնյա Եկեղեցու դեմ ահագնացող վտանգը. «Սիրելինե՛ր, ամեն ջանք հանձն էի առնում` գրելու ձեզ մեր հասարակաց փրկության մասին. հարկ համարեցի գրել ձեզ և աղաչել, որ պայքարեք հավատի համար, այն հավատի, որ մի անգամ ընդմիշտ ավանդվեց սրբերին. քանի որ ձեր մեջ սողոսկել են ոմանք, որ վաղուց իսկ սահմանված էին սույն դատապարտության համար, ամբարիշտ մարդիկ, որ մեր Աստծու շնորհը վերածեցին անառակության և ուրացան մեր միակ Իշխանին և Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին:
Կուզենայի ձեզ հիշեցնել, թեև դուք այդ բոլորը գիտեք, որ Աստված նախ իր ժողովրդին փրկեց Եգիպտոսից. և ապա կորստյան մատնեց անհավատներին:

Եվ այն հրեշտակներին, որ չպահեցին իրենց իշխանությունը, այլ լքեցին իրենց բնակության տեղը, հավիտենական կապանքներով խավարի մեջ պահեց դատաստանի մեծ օրվա համար, ինչպես Սոդոմն ու Գոմորը և նրանց շուրջը եղող քաղաքները, որոնք այդ նույն ձևով պոռնկացան՝ անբնական կրքերի հետևից ընկնելով և հավիտենական կրակի դատաստանն ընդունելու օրինակ դարձան բոլորին:

Նրանք ատելի բանսարկուներ են, որոնք ընթանում են իրենց ցանկությունների հետևից՝ իրենց սերերով և խարդախությամբ, մասնակից են լինում սիրո ճաշին՝ անպատկառորեն իրենք իրենց պարարտացնելու համար. սրանք հողմակոծ անջուր ամպեր են, պտղակորույս ծառեր, անպտուղ, կրկնակի մեռած, արմատախիլ եղած. ծովի կատաղի ալիքներ, որ միշտ փրփրում թափում են իրենց սեփական ամոթը. մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարի վիհը:

Նրանց մասին մարգարեացել է նաև Ենոքը՝ յոթներորդը Ադամից սկսած, և ասել. Ահա՛վասիկ եկավ Տերը բյուրավոր սուրբ հրեշտակներով՝ դատաստան տեսնելու բոլորի հանդեպ և հանդիմանելու բոլոր ամբարիշտներին իրենց այն գործերի համար, որ ամբարշտությամբ գործեցին, և այն բոլոր խիստ խոսքերի համար, որ նրա դեմ ասացին մեղավորները և ամբարիշտները: Սրանք տրտնջացողներ են և բանսարկուներ, որոնք հետամուտ են իրենց սեփական ցանկություններին. նրանց բերանները ամբարտավան խոսքեր են բարբառում, իսկ իրենք երեսպաշտություն են անում շահի համար:

Բայց դուք, սիրելինե՛ր, հիշեցե՛ք մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալների կողմից նախապես ասված խոսքերը: Նրանք ձեզ ասում էին, թե՝ վերջին ժամանակներում պիտի լինեն ծաղրող մարդիկ, որոնք պիտի տարվեն իրենց ամբարիշտ ցանկություններով (Բ Պետ. 3;3):

Սրանք նշավակելի, մարմնասեր մարդիկ են, որ չունեն Հոգին:

Իսկ մենք, սիրելինե՛ր, մեր անձերը կառուցենք հավատի սրբությամբ, աղոթենք Սուրբ Հոգով, պահենք մենք մեզ Աստծու սիրով՝ սպասելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանը հավիտենական կյանքի համար:

Կշտամբեցե՛ք նրանց, որ դատապարտված են. փրկեցե՛ք նրանց՝ խլելով կրակից: Իսկ ուրիշներին ողորմեցե՛ք երկյուղով՝ դատապարտելով նույնիսկ այն պատմուճանը, որ աղտոտված է նրանց մարմնից» (Հուդա 1;3-22):

Առաքյալների խոսքը բնութագրում է նրանց ապրած ժամանակները, քրիստոնեության արշալույսը և նույնությամբ բնութագրում է նաև մեր օրերը` ոմանց համոզմամբ «հետքրիստոնեական» աշխարհը:

Որևէ մարմին, և մարդկային մարմինը մասնավորապես, ունի իր կառուցվածքային օրինաչափությունները, գլուխն իր տեղում է, ոտքերն` իրենց, գլուխն ու ոտքը ոչ այնքան մարմնամասերի անուններ են, որքան մասնագիտացումներ, այսինքն` ոտքը երբևէ չի կարող իրագործել գլխի գործառույթը, եթե անգամ լինի գլխի տեղում: Ամեն դեպքում, մեկ այլ օրգանի կամ մարմնամասի փոխարինելը պահանջում է լրացուցիչ ջանքեր, մինչդեռ եթե մեկը ոչ թե ուզում է մեկին փոխարինել կամ փոխլրացնել, այլ իր սեփական գործառույթը իրականացնել փոխարինվողի տեղում, ստացվում է անհեթեթ մի բան:

Այնինչ մենք այսօր տեսնում ենք, որ առանձին մարդու մարմնում առկա փոփոխությունները հայելանման անդրադարձ ունեն ողջ մարդկության մարմնի վրա:

Այսօր մրուրն է իրեն սերուցք հորջորջում, մարմինը գլխիվայր է տեղաշարժվում, իսկ ամեն ձմռան անհետացող տերևները չեն էլ կասկածում դարավոր արմատների մասին: Ո՛չ մի կեղծ ու շինծու արժեք, ո՛չ մի ուռճացված պաթոս, ո՛չ մի ամոթխած երկյուղածություն, ո՛չ մի ինքնանպատակ, հորիզոնական մտահոգություն չի փրկի մարդկությանը, ազգին, մարդուն:

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Աղբյուր՝ Irates.am

Լրահոս
Սոհրաբ Սեփեհրի․ Ո՛չ դու կմնաս․․․ Նելլի Սահակյան․ Մամոնտի անձավ Ռուսաստանաբնակ հայերից կազմված «Սիոնի» երգի և պարի համույթի ելույթները պատմական հայրենիքում Ամառային մտորումներ «Կայարանի» կառամատույցում Մարդն ապրում է այնքան, որքան` իր ստեղծագործությունները. հիշատակի համերգ՝ նվիրված Աբգար Մուրադյանի 75-ամյակին Դեմիեն Շազելը նկարահանում է «Բաբելոն» ֆիլմը Էմմա Սթոունի մասնակցությամբ Բոհեմական, գողտրիկ, հյուրընկալ «Արվեստանոցը» «Երանելի են Երկնքի հետ կապ հաստատածները» Մատենադարանում ցուցադրվում են հայերեն հնատիպ գրքեր Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2019 -2020 ուս. տարվա ընդունելություն Հովհաննես Երանյան. Խարխափումներ Նաիրի Զարյան․ Տիկին տխրություն Րաֆֆու մարմարե քանդակը՝ այսուհետ Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունում Գիշերային Գառնին Կոմիտաս և Թումանյան էր շնչում. համերգ նվիրված մեծերի 150- ամյակին «Իմ ու իմ միջև». երիտասարդ գրող Հաս Չախալյանն ընթերցողին կներկայացնի իր առաջին գիրքը Ովքեր հավատում են Հիսուսին, նրանք հավիտենական կյանք են մտնում Կարգալույծ է հռչակվել Տ. Նարեկ ավագ քահանա Իշխանյանը մենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած երիտասարդներին «Անուշը» հեքիաթ է մեծահասակների համար» Ապաշխարության խորհուրդ. Ներիր, որ ներվես Դերասան Յուրի Իգիթխանյանը երկրորդ անգամ կփորձի Պարույր Սևակ․ Հավատարմությունը Սրտի արատ չէ Նեղություններ Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Իսպանացի վարպետը կենդանիների չափազանց իրական տեսք ունեցող քանդակներ է ստեղծում գերաններից Հնագիտությունը ՀՀ-ում լուրջ զարգացում է ապրում. վկայում են օտարերկրացի հնագետները Խոցելի խմբերի երեխաների աշխատանքները կցուցադրվեն Խնկո Ապոր անվան գրադարանում Աղոթք ընդդեմ դեւերի Փնտրել ու սիրել երկնայինը և ոչ երկրայինը Նոր տնօրինություն Կոնստանտին Օրբելյան + Հասմիկ Գեղամի Գրիգորյան․ մի նոր գլուխգործոց, որ «պայթեցրեց» դահլիճը Համերգ՝ նվիրված կլարնետահար Աբգար Մուրադյանի հիշատակին Ռազմիկ Դավոյան․ Իմ ձայնը․․․ Նելլի Սահակյան․ Ես աղոթք եմ ասում խոտի ստվերին Կողմնակի անձանց մուտքը չի արգելվում. Չեռնոբիլը բաց է զբոսաշրջիկների համար Հալեպում սիրո և պատերազմի մասին ֆիլմ է նկարահանվել Թումանյանի հեքիաթների հոլանդերեն հրատարակության նախագիծը իրականացման փուլում է Ռեժիսոր Սոնա Սիմոնյանը «Մեծ սպասելիքներ»-ով բացահայտում է Գյումրու երիտասարդներին մտահոգող հարցեր Երանի՜ ողորմածներին Թալին Տեր-Մինասյանի գիրքը՝ «արեւային քաղաքի» մասին
website by Sargssyan