USD
EUR
RUB

«Ավրորան» Մատենադարանին տված դրամաշնորհը կուղղի հայկական գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզի ստեղծմանը

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է աջակցել Մատենադարանին. այս տարի էլ 20 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհը կուղղվի հայկական գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզի ստեղծմանը: Այս մասին հայտնում են կազմակերպության հանրային կապերի բաժնից:

Հայկական գրչության կենտրոնները յուրահատուկ նշանակություն են ունեցել հայ ժողովրդի պատմամշակութային կյանքում: Դրանք եղել են արվեստի և մշակույթի յուրօրինակ կենտրոններ, որտեղ հայ գրիչներն ու մանրանկարիչներն ստեղծել են իրենց գործերն, ընդօրինակել ձեռագրեր: Ինտերակտիվ քարտեզը կմեկտեղի այս կենտրոններն ու կստեղծի հայկական ձեռագիր մշակույթի մեկ ամբողջական պատկեր: Այն կդառնա արժեքավոր գործիք՝ ներկայացնելով հայկական գրավոր ժառանգության աշխարհագրությունը, պատմությունն ու զարգացումը Հայաստանում և աշխարհասփյուռ հայկական գաղթօջախներում:

««Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ մեր համագործակցությունն անգնահատելի է,- ասել է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը,- այս նոր նախագծով մենք կունենանք շատ օգտակար գործիք՝ ինտերակտիվ քարտեզ, որը հնարավորություն կտա առավել պատկերավոր ներկայացնել հայ գրչության կենտրոնները, որոնք բացառիկ նշանակություն են ունեցել հայ ժողովրդի հոգևոր և մշակութային կյանքում: Արդի տեխնոլոգիական լուծումներն ամենաարդյունավետ միջոցն են՝ ներկայացնելու հայկական մշակութային հարուստ ժառանգությունն ու դրա ազդեցությունը համաշխարհային մշակույթի գանձարանում»:

Ընդամենը մեկ հպումով Մատենադարանի յուրաքանչյուր այցելու կկարողանա ճանապարհորդել պատմության մեջ և տեսնել գրչության տասնյակ կենտրոնների զարգացումը: Առանձին պատուհանով կբացվեն գրչության կենտրոնների պատկերները և դրանց մասին մանրամասն տեղեկություններ՝ հակիրճ պատմությունը, աշխարհագրական դիրքը, վանական համալիրի ճարտարապետական բնութագիրը, թե որտեղ է գտնվել տվյալ կենտրոնը:

Առանձին պատուհաններով կտրամադրվի նաև ինֆորմացիա ձեռագրերի մասին՝ վերնագիր, ժամանակաշրջան, գտնվելու վայր, գրչի և մանրանկարչի անուններ, վիճակագրական տվյալներ և այլն:

«Ուրախ ենք շարունակել մեր համատեղ աշխատանքը Մատենադարանի հետ, որտեղ հսկայական քանակության հայկական ձեռագրեր են պահվում: Այս ձեռագրերն են պատուհան բացում դեպի հայկական մտքի և Արևմտյան աշխարհի պատմություն:

«Ավրորան» կարևորում է հայերի անցյալն ու ներկան համաշխարհային զարգացման համատեքստում ներկայացնելը: Այս նախագիծը ևս ծառայում է այդ գործին՝ բացի պահպանումից, հեշտացնելով դրանց բազմակողմանի ներկայացումը»,- նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը:

Այսպիսով, «Ավրորան» չորրորդ դրամաշնորհն է տրամադրում Մատենադարանին՝ հիշողության պահպանման «Armenian Memory Act» նախագծի շրջանակում: 2015 թվականի դրամաշնորհով ինստիտուտը հնարավորություն ստացավ ձեռք բերել ձեռագրերի թվայնացման հատուկ սարքավորում՝ դրանք դարձնելով առավել հասանելի հետազոտողների ու հանրության համար: Մինչև հիմա թվայնացվել են ավելի քանի 4560 ձեռագիր և հազվագյուտ արխիվային փաստաթուղթ:

2016-ին տրամադրված դրամաշնորհով Մատենադարանի տասը գիդ-էքսկուրսավարներ վերապատրաստվեցին Գերմանիայում: Այցելելով տարբեր թանգարաններ և մշակութային կենտրոններ՝ նրանք ծանոթացան թանգարանային կառավարման նոր մոտեցումներին և յուրացրին հմտություններ, որոնք անհրաժեշտ են օտար լեզվով աշխատող զբոսավարներին:

2017-ի դրամաշնորհով Մատենադարանը կազմակերպել է 50-ից ավելի դասախոսություններ՝ հումանիտար և բանասիրական ուղղվածության, ինչպես նաև Մատենադարանի անմիջական գործունեությանն առնչվող թեմաներով՝ միջնադարագիտություն, ձեռագրագիտություն, աղբյուրագիտություն, մատենագիտություն, օտարալեզու գրավոր աղբյուրների ուսումնասիրություն, հայ թարգմանական ժառանգություն, ինչպես նաև ձեռագրերի (մանրանկարների), հնատիպ գրքերի, արխիվային նյութերի, վավերագրերի վերականգնում և պահպանում:

Պատրաստվում է նաև գրքույկ Մատենադարանում աշխատող էքսկուրսավարների և գիտաշխատողների համար:

Աղբյուր՝ Tert.am

Լրահոս
Գևորգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը» Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց Արարչագործության շարքի մանրանկարները Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին Իմ հոգում․․․ Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու Հոգևորական շերտը «վերին դարակում» է Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա» «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է» Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը» Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը Երվանդ Քոչար. Արևը խաբեց Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է» Սրբերի և սրբադասման մասին Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Աղքատ Ղազարոսի առակը Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ
website by Sargssyan